Ուրբաթ, 13 Նոյեմբերի 2015 20:24
Նաիրա Բադալյան

ԵՏԽ նախարար Արա Նռանյանը պատմել է ԵԱՏՄ կազմում Հայաստանի գտնվելու առաջին տարվա արդյունքների և Միության հեռանկարների իմասին

ԵՏԽ նախարար Արա Նռանյանը պատմել է ԵԱՏՄ կազմում Հայաստանի գտնվելու առաջին տարվա արդյունքների և Միության հեռանկարների իմասին

Արմինֆո. Միությանն անդամակցվելուց անմիջապես հետո Հայաստանն ուներ որոշակի էական դժվարություններ, կապված ոչ միայն ազգային արժույթի արժեզրկման, այլ նաև ԱԱՀ վերադարձի մեխանիզմի, ինչպես նաև «Վերին  Լարս» անցակետի ցածր թողունակության հետ: Բայց պրոբլեմներն աստիճանաբար լուծվում են: Այս մասին նոյեմբերի 13-ին Օրենբույգում, Եվրասկական տնտեսական 5-րդ ֆորումի լիագումար նիստում, հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) Արա Նռանյանը:

Ինչպես տեղեկացնում է ԵՏԽ մամուլի ծառայությունը, խոսելով ԵԱՏՄ պլաններից ու հեռանկարներից, նա տեղեկացրել է, որ ԵՏԽ-ն ակտիվորեն զբաղված է ԱԱՀ մեխանիզմի պարզեցմամբ: «Ինտեգրացման գործընթացին միանալը Հայաստանին բերեց ոչ քիչ դրական արդյունքներ` աճեց գյուղմթերքների արտահանման ծավալը դեպի Միության երկրներ, հատկապես ՌԴ, ձևավորվեց բարենպաստ ներդրումային մթնոլորտ, բարձրացավ Հայաստանի նկատմամբ տուրիստների հետաքրքրությունը»,-հայտարարել է Նռանյանը: