Շաբաթ, 14 Նոյեմբերի 2015 15:09
Սվետլանա Հովսեփյան

Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի միջբանկային շուկայում կատարված միիջամտությունը կանգնեցրեց դրամի արժեզրկումը

Կենտրոնական բանկի կողմից արտարժույթի միջբանկային շուկայում կատարված միիջամտությունը կանգնեցրեց դրամի արժեզրկումը

Արմինֆո. Ընթացիկ շաբաթ ՀՀ դրամի արժեզրկման նշաններն ուժգնացան: Ինչպես նախորդ շաբաթ, այս շաբաթ նույնպես բորսան դատարկ էր, իսկ արտարժույթի միջբանկային շուկան ցուցադրում էր փոքր ծավալներ, ինչն էլ դրամը զսպեց արժեզրկումից: Սակայն, ուրբաթ օրը տեղի ունեցած Կենտրոնական բանկի միջամտությունը, միջբանկում, ընդ որում, խոշոր ներակրումով (19.6 մլն.դոլար), կանգնեցրեց դրամի արժեզրկումը: Այսպես, նոյեմբերի 9.13-ը NASDAQ OMX Armenia-ում արտարժութային գործարքներ չեն արձանագրվել, մինչդեռ արտարժույթի միջբանկային շուկայի ծավալներն աճեցին 3.5 անգամ (ԿԲ միջամտության հետ միասին): Արդյունքում` դրամի փոխարժեքը նոյեմբերի առաջին շաբաթում աճեց` 484 դրամից մինչև 478 դրամ/դոլար, երկրորդ շաբաթվա վերջում հասավ 483 դրամ/դոլարի սահմանագծին, նոյեմբերի 13-ին կանգ առնելով այդ մակարդակում:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից,  նոյեմբերի 9-13-ը ներառյալ NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակում գործարքներ չեն կատարվել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան հաշվետու շաբաթվա ընթացքում  արձանագրեց 19.61 մլն դոլար ծավալ` ձևավորելով 482.64 դրամ/դոլար մակարդակի միջին փոխարժեք: Դատելով միջբանկային շուկայի համեմատաբար խոշոր ծավալներից (ուրբաթ), այս շաբաթը նույնպես չանցավ առանց Կենտրոնական բանկի միջամտության:

Նշենք, որ ԿԲ նախկին միջամտություների տեղի էին ունեցել հոկտեմբերի 2-ին–մոտ 6 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին-22.2 մլն դոլար և օգոստոսի 28-ին - 95 մլն դոլար:

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) նոյեմբերի 9-13-ը բանկերը գնել են 66.5 մլն դոլար (շաբաթվա աճը`6%),  479.98 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 73.7 մլն դոլար (շաբաթվա աճը` 12%), 482.61 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 4.4 մլն եվրո (շաբաթվա անկումը` 25%), 515.11 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառել է 13 մլն եվրո (շաբաթվա անկումը`23%), 519.99 դրամ/1 եվրո միջին փոխարժեքով: Բանկերը գնել են նաև 905.5 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`8%), 7,37 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառել են 365 մլն ռուբլի (շաբաթվա աճը` 28.1%), 7,53 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:

Նախորդ շաբաթ (նոյեմբերի 2-8-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 40.8 մլրդ դրամի և 27.4 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդող շաբաթվա համեմատ (հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը), դրամով  տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 17%, իսկ դոլարով տրամադրված վարկերինը`54.3%:

Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արտարժույթի շուկայում դիտվում էր արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանագիծը: Արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ի ներառյալ սկսեց արժեզրկվել, գրեթե 45%-ով, իսկ 2014 թվականի, ընդհանրապես, 40%-ով (հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ/դոլար առավելագույն շեմը և հուլիսի` 406 դրամ/դոլար նվազագույն շեմը): Արտարժույթի բորսայական հարթակում 2014 թվականին իրականացված արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 744.5 մլն.դոլար, ընդ որում, ամսական կտրվածքով ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայական փոխարժեքը 407.14-ից թռավ մինչև 560 դրամ/դոլար ցուցանիշ (դեկտեմբերի 17-ին աճելով 22%): 2015 թվականի 9 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց ձևավորելով` 477-ից մինչև 473 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 532 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 7.2 դրամ/ռուբլի փոխարժեք: Հոկտեմբերին դրամը «լողում էր», մերթ ամրապնդվելով, մերթ թուլանալով, հոկտեմբերի 30-ին դոլարի նկատմամբ ձևավորելով 473 դրամ /դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 520 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.5 դրամ/ռուբլի փոխարժեքներ: Նոյեմբերից  դրամը կրկին սկսեց դրսևորել արժեզրկման նշաններ, դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 483 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` մինչև 520 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` մինչև 7.3 դրամ/ռուբլի մակարդակ: