Երկուշաբթի, 23 Նոյեմբերի 2015 19:59
Կարինա Մելիքյան

ՀՀ ԿԲ. Առանց գրավի նկատմամբ իրավական ազատականացման շտապ միջոցառումների անհուսալի վարկերը երկրի ֆինանսական համակարգում մի քանի անգամ կավելանան

ՀՀ ԿԲ. Առանց գրավի նկատմամբ իրավական ազատականացման շտապ միջոցառումների անհուսալի վարկերը երկրի ֆինանսական համակարգում մի քանի անգամ կավելանան

Արմինֆո. Առանց գրավի առարկայի շարժի նկատմամբ իրավական ազատականացման շտապ միջոցառումների անհուսալի վարկերի չափերը երկրի ֆինանսական համակարգում մի քանի անգամ կավելանան: Այս մասին այսօր երկրի խորհրդարանում հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը, խորհրդարանին ներկայացնելով ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի, Դատական օրենսգրքի և Քրեական օրենսգրքի փոփոխոթյունները, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների լրացումների և փոփոխություննների նախագիծը:

Նա նշել է, որ գույքային գրավի իրավական ազատականացումը կբարձրացնի ֆինանսական կառույցների մրցունակությունը և իրացվելիոթյունը, ինչպես նաև կնվազեցնի վարկային տոկոսադրույքերը: Նրա խոսքով, Հայաստանի բանկերի ակտիվներոմ դուրս գրված, անհուսալի վարկերի մասնաբաժինն արդեն հասել է 4-9 տոկոսի, ինչը բավականին մեծ թիվ է`ավելի քան 100 մլն.դոլար, իսկ եթե շտապ չազատականացնենք գրավի առարկայի շարժն իրավական առումով և չձեռնարկենք շտապ միջոցառումներ, ապա անհուսալի վարկերի չափերը երկրի ֆինանսական համակարգում մի քանի անգամ կավելանան:

Նրա խոսքով, ներկայացվող փաթեթն ուղղված է գույքի գրավադրման գործընթացի ընթացակարգի կանոնակարգմանը, ինչպես նաև վարկատուի և վարկառուի միջև իրավական հարաբերությունների կարգավորմանը: «Առայժմ «գույքային» վարկի վերաֆինանսավորման կամ գրավը մեկ ֆինանսական կառույցից մյուսը տեղափոխելու համար անհրաժեշտ է առաջնային փոխառուի – գույքի սեփականատիրոջ նախնական համաձայնությունը: Իսկ բանկերը, վարկային պայմանագրի պարտավորությունները չկատարելու դեպքում, հսկայական տույժեր ու տուգանքներ են գանձում, ինչի արդյունքում` անհնար է դառնում «պարտքային բեռնվածությամբ գրավի» օգտագործումը կրկնակի վարկ ստանալու համար: Առաջարկվող ազատականացումը փոխառուներին հնարավորություն կտա տեղափոխել գրավադրված գույքը ֆինանսական մի կառույցից մյուսը»,-պարզաբանել է Ն.Երիցյանը: Նա նշել է, որ միջազգային փորձը ցույց է տալիս, որ «գույքային» վարկի պայմանները չկատարելու դեպքում անհրաժեշտ է ճշգրտել այդ գույքի փոխանցման գործընթացի նկատմամբ առաջնային իրավունքը: Իսկ ֆինանսական կառույցը, որպես առաջնային վարկավորող, պետք է տեղյակ լինի այդ գործընթացի մասին:

Ն.երիցյանը հատուկ ուշադրություն է հրավիրել այն բանին, որ գրավի շարժի ազատականացոմը թույլ կտա նաև նվազագույնին հասցնել գրավադրված գույքի դիտավորյալ փչացումը: «Գրավադրված գույքի դիտավորյալ փչացնելու դժվարացնում է դրա հետագա իրացումը, ֆինանսական կառույցին դնելով լրացուցիչ ծախսերի ու վարկային ռիսկերի առջև: Այս ազատանացումով մենք պաշտպանում ենք ոչ թե բանկերին, այլ միջոցներ ենք ձեռնարկում ֆինանսական կայունությունն պահպանելու ուղղությամբ»,-նշել է նա:

Սակայն, մի շարք պատգամավորներ նշել են, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունները հակասում են երկրի Հիմնական օրենքին, քանի որ պայմանագրային պարտավորությունների չկատարումը չի կարող ներկայացվել որպես մեղադրանք: Ավելին, գույքը դիտավորյալ փչացնելու հիմնավորման բազան բավականին խախուտ է:

Նշենք, որ, ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի, երկրի բանկային համակարգում անհուսալի վարկերի ծավալը 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրույթամբ տարեկան կտրվածքով ավելացել է 3.3 անգամ, կազմելով 112 մլրդ դրամ ($ 236 մլն), կամ չաշխատող վարկերի 47% -ը: