Ուրբաթ, 27 Նոյեմբերի 2015 17:26
Ալինա Հովհաննիսյան

Ucom-ի բաժանորդները կարող են մատուցված ծառայությունների դիմաց վճարները կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկում, 24/7 ռեժիմով

Ucom-ի բաժանորդները կարող են մատուցված ծառայությունների դիմաց վճարները կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկում, 24/7 ռեժիմով

Արմինֆո. Ucom հեռահաղորդակցային օպերատորի ծառայությունների դիմաց վճարումենրը այսուհետ կարելի է կատարել ՎՏԲ-Հայաստան Բանկի միջոցով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ Գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, Ֆիզիկական անձինք կարող են վճարել օպերատորի հետևյալ ծառայությունների դիմաց.

IP հեռուստատեսություն, Ինտերնետ, թվային ֆիքսված հեռախոսակապ, փաթեթային առաջարկներ:

Վճարումները կարելի է կատարել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի 67 մասնաճյուղերից մեկում, այլ առանձ Բանկ այցելելու՝ նախապես ձևակերպելով Ucom-ի ծառայությունների դիմաց բանկային կամ քարտային հաշվից ամենամսյա վճարումների գանձման նպատակով պարբերական վճարման հաձնարարական: Ցանկացած պահի (24/7) վճարումները կատարելու նպատակով բանկի հաճախորդները կարող են օգտվել նաև  Հայաստանի ողջ տարածքում և ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում տեղադրված 1200 TelCell վճարային տերմինալներից:

Բացի այդ, Բանկի հաճախորդների տրամադրության տակ է «Ինտերնետ Բանկինգե ծառայությունը, որի միջոցով հնարավոր է վճարել Ucom-ի ծառայությունների դիմաց շուրջօրյա՝ աշխարհի ցանկացած կետից:

Նշենք, որ Ucom (Universal Communications) հայկական ընկերությունը հիմնադրվել է 2007 թ.: Հանդիսանալով Հայաստանյան հեռահաղորդակցային շուկայի առաջատարներից մեկը, Ucom ընկերությունը առաջարկում է այս ոլորտում ծառայությունների լիարժեք շարք՝ գերարագ սիմետրիկ ինտերնետ, IP հեռուստատեսություն և ֆիքսված թվային հեռախոսակապ: Համագործակցելով Ericsson ընկերության հետ, Ucom-ը կառուցում է նոր սերնդի ամենամեծ օպտիկամանրաթելային ցանցը Հայաստանում:

Հիշեցնենք, որ «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: