Շաբաթ, 28 Նոյեմբերի 2015 16:12
Սվետլանա Հովսեփյան

Արտարժույթի միջբանկային շուկայի ակտիվության շնորհիվ ամրապնդված դրամը մինչև չորեքշաբթի մնաց նույն դիրքում, բայց ուրբաթից կրկին սկսվեց արժեզրկումը

Արտարժույթի միջբանկային շուկայի ակտիվության շնորհիվ ամրապնդված դրամը մինչև չորեքշաբթի մնաց նույն դիրքում, բայց ուրբաթից կրկին սկսվեց արժեզրկումը

Արմինֆո. Արտարժույթի միջբանկային շուկայում տեղի ունեցած ակտիվության շնորհիվ դրամն ամրապնդվեց, այդ դիրքում մնալով մինչև չորեքշաբթի, բայց ուրբաթից կրկին սկսվեց շարժվել դեպի արժեզրկում: Այսպես, նոյեմբերի

23-27-ը արտարժոույթի միջբանկային շուկան, որն ակտիվորեն գործել էր ողջ շաբաթվա ընթացքում, ծավալները մեծացրեց մոտ 2 անգամ, NASDAQ OMX Armenia բորսայի լիակատար լռության պայմաններում: Ինչի հետևանքով դրամի փոխարժեքը, որը նոյեմբերի 1-13-ը 473 դրամից աճել էր մինչև 483 դրամ/դոլար, այդ դիրքում մնալով մինչև նոյեմբերի 20-ը, սկսեց ամրապնդվել, բայց նոյեմբերի 26-ին իջավ մինչև 481 դրամ/դոլարի սահմանագիծ, իսկ նոյեմբերի 27-ից արժեզրկման նշանները փոխարժեքը բարձրացին մինչև 482 դրամ/դոլար սահամագիծ:

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, նոյեմբերի 23-27-ը ներառյալ NASDAQ OMX Armenia բորսայի արտարժութային հարթակում գործարքներ չեն կատարվել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան հաշվետու շաբաթվա ընթացքում ակտիվորեն գործեց, արձանագրելով ամենօրյա ոչ փոքր ծավալներ (առավալեգույն դիրքը` հինգշաբթի, իսկ նվազագույնը` ուրբաթ օրը), ինչից դատելով կարելի է ենթադրել, որ մեծ է եղել ԿԲ միջամտության հավանականությունը, բացառության ուրբաթ օրվան: Արդյունքում, միջբանկային շուկայի շաբաթվա ծավալը կազմեց 7.823 մլն.դոլար, միջին փոխարժեքը ձևավորելով 481.76 դրամ/դոլար սահմանագծում: Նշենք, որ ԿԲ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել հոկտեմբերի 2-ին–մոտ 6 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին-22.2 մլն դոլար և օգոստոսի 28-ին - 95 մլն դոլար:

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) նոյեմբերի 23-27-ը բանկերը գնել են 61.5 մլն դոլար (շաբաթվա անկումը`26%),  480.18 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 72.9 մլն դոլար (շաբաթվա անկումը` 2%), 482.17 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 4.1 մլն եվրո (շաբաթվա անկումը` 42%), 509.23 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառել է 9.6 մլն եվրո (շաբաթվա անկումը`16.5%), 514.41 դրամ/1 եվրո միջին փոխարժեքով: Բանկերը գնել են նաև 913.9 մլն ռուբլի (շաբաթվա անկումը`17%), 7,28 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառել են 336.2 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 2%), 7,40 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:

Նախորդ շաբաթ (նոյեմբերի 16-22-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 46.3 մլրդ դրամի և 60.8 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդ շաբաթվա համեմատ (նոյեմբերի 9-15-ը), դրամով  տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 5.3%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է գրեթե 2 անգամ:

Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արտարժույթի շուկայում դիտվում էր արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանագիծը: Արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ի ներառյալ սկսեց արժեզրկվել, գրեթե 45%-ով, իսկ 2014 թվականի, ընդհանրապես, 40%-ով (հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ/դոլար առավելագույն շեմը և հուլիսի` 406 դրամ/դոլար նվազագույն շեմը): Արտարժույթի բորսայական հարթակում 2014 թվականին իրականացված արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 744.5 մլն.դոլար, ընդ որում, ամսական կտրվածքով ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայական փոխարժեքը 407.14-ից թռավ մինչև 560 դրամ/դոլար ցուցանիշ (դեկտեմբերի 17-ին աճելով 22%): 2015 թվականի 9 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ ամրապնդվեց ձևավորելով` 477-ից մինչև 473 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 532 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 7.2 դրամ/ռուբլի փոխարժեք: Հոկտեմբերին դրամը «լողում էր», մերթ ամրապնդվելով, մերթ թուլանալով, հոկտեմբերի 30-ին դոլարի նկատմամբ ձևավորելով 473 դրամ /դոլար փոխարժեք, եվրոյի նկատմամբ` 520 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 7.5 դրամ/ռուբլի փոխարժեքներ: Նոյեմբերից  դրամը կրկին սկսեց «լողալ» արժեզրկման կողմը, նոյեմբերի 27-ին դոլարի նկատմամբ թուլանալով մինչև 482 դրամ/դոլար, ամրապնդվելով եվրոյի նկատմամբ մինչև 512 դրամ/եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` մինչև 7.4 դրամ/ռուբլի մակարդակ: