Երկուշաբթի, 7 Դեկտեմբերի 2015 15:41
Դավիթ Ստեփանյան

Գագիկ Մինասյան. Մենք ունենք ձեռքբերումներ, բայց դրանք այնքան էլ շատ չեն, ինչքան որ կուզենայինք ունենալ

Գագիկ Մինասյան. Մենք ունենք ձեռքբերումներ, բայց դրանք այնքան էլ շատ չեն, ինչքան որ կուզենայինք ունենալ

ԱրմԻնֆո. ՀՀ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար, հանրապետական Գագիկ Մինասյանն ԱրմԻնֆո գործակալության հետ հարցազրույցում խոսում է հայ-իրանական տնտեսական համագործակցության հեռանկարների մասին: Ինչպես նաև Հայաստանի տնտեսության 2016 թվականի հեռանկարների և հայ արտադրողների պրոբլեմների մասին, որոնք կապված են Աևմուտքի և Ռուսաստանի միջև «պատժամիջոցային» պատերազմի հետ:

 

Դատելով կառավարության անդամների ելույթներից և ուղևերություններից, Երևանում որոշակի հույսեր են կապում հետպատժամիջոցային Իրանի աճող հնարավորությունների հետ: Կարելի՞ է այդ մասին խոսել ավելի առարկայական:

 

Մենք պետք է Հայաստանում ճիշտ հասկանանք տրանսֆորմացիայի էությունը, որին ենթարկվեց Իրանը: Եթե մինչ այդ Հայաստանը, ինչ-որ առումով, հանդիսանում էր Իրանի միակ պատուհանը, ապա այժմ, պատժամիջոցային փուլից հետո, մեր հարևանն ստացավ այդպիսի 15 պատուհան, իր բոլոր հարևանների միջոցով: Հետևաբար, մենք պետք է խոստովանենք, որ այն բոլոր սպասելիքները, որոնց հետ հույսեր էինք կապում՝ մեր հարավային հարևանի նկատմամբ պատժամիջոցների վերացման առնչությամբ, այսօր իրատեսական չեն: Այնուամենայնիվ, այսօր Իրանը բացվում է աշխարհին, ինչը լրացուցիչ հնարավորություններ է պարունակում նաև Հայաստանի համար: Իհարկե, եթե այդ հնարավորությունները լինեին այն ժամանակ, երբ Իրանը գտնվում էր պատժամիջոցների ռեժիմի ներքո և աշխարհի հետ շփվում էր հիմնականում Հայաստանի միջոցով, մեր երկիրն ավելի շատ հնարավորություններ ու առավելություններ կստանար:

 

Այնուամենայնիվ, արդյո՞ք դեռ իրատեսական է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծն այսօրվա զարգացումների պայմաններում:

 

Մենք պետք է հասկանանք, որ հյուսիսում Իրանը Հայաստանից բացի ունի ևս մեկ այլընտրանքային ճանապարհ, Ադրբեջանով: Իսկ հյուսիսային հաղորդակցությունները հատկապես սևծովյան նավահանգիստների ուղղությամբ, Իրանի համար շատ կարևոր են: Հետևաբար, ավտոմայրուղիներով կամ երկաթուղիներով սևծովյան նավահանգիստներին միանալու այդ երկրի ձգտումը լիովին իրատեսական է: Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության նախագիծը դեռ ուժի մեջ է և կազմում է առնվազն 3.5 մլրդ.դոլար:  Պետք է խոստովանել, որ այդպիսի գումար գտնելը բավականին դժվար է, բայց եթե հաջողվի, ապա մենք կունենանք Պարսից ծոցը Սև ծովի նավահանգիստների հետ կապող ամենակարճ ճանապարհը: Նման ծրագրի շահառուներ կարող են լինել ոչ միայն Հայաստանը, Վրաստանը և Իրանը, այլ նաև մի շարք այլ երկրներ: Իսկ մեր գլխավոր մրցակիցն Իրանից Ադրբեջանով դեպի հյուսիս գնացող երկաթուղու շինարարությունն է: Երկարաժամկետ հեռանկարում այսօր շատ դժվար է կանխատեսել, թե այդ նախագծերից որ մեկն ավելի ձեռնտու է Իրանին: Ես սա հատուկ ընդգծում եմ, հաշվի առնելով, որ շատ դժվար է կանխատեսել Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հետագա զարգացումները, անգամ կարճաժամկետ հեռանկարում: Իմ կարծիքով, այդ հարաբերությունների լուրջ վատթարացման հավանականությունը շատ մեծ է: Այդ առումով Թեհրանի համար շատ դժվար է գերադասել ավելի էժան ադրբեջանական տրանզիտը: Հետևաբար, հայկական նախագծի հնարավորությունները ցածր չեմ գնահատում: Ավելի իրատեսական է թվում Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության նախագիծը, որն արդեն գտնվում է իրականացման փուլում: Չեմ բացառում, որ Իրանը կփորձի գազ և նավթ արտահանել Հայաստանի տարածքով՝ հյուսիսային ուղղությամբ, իսկ այնտեղից՝ դեպի Եվրոպա:

 

Որոշ վերլուծաբաններ գտնում են, որ դրան կարող է հակառակվել Ռուսաստանը...

 

Ավելի քան ակնհայտ է, որ նման հեռանկարը Ռուսաստանի համար անընդունելի է: Սակայն, հաշվի առնելով, որ իրանական նավթը և գազը, Հայաստանով կամ ոչ, այսպես թե այնպես կհասնեն Եվրոպա, Մոսկվայի համար առավել ընդունելի է հայկական տրանզիտը: Այդ պատճառով ԵԱՏՄ անդամները նույնպես պետք է մտածեն՝ արդյոք իրենց ձեռնտու է ԵԱՏՄ անդամ Հայաստանի տարածքով իրանական տրանզիտի տարբերակը:

 

Հայտնի է, որ ներկայումս 2 չինական ընկերություններ կատարում են Իրան-Հայաստան երկաթուղու տեխնիկա-տնտեսական հիմնավորումները: Այդ մասին ունե՞ք ավելի լայն տեղեկատվություն:

 

Կարծում եմ, որ Չինաստանի կողմից այդ նախագծի ֆինանսավորման իրական հեռանկարը, իրոք, դիտարկվում է: ՀՀ նախագահի և վարչապետի վերջերս Չինաստան կատարած այցերն ու պայմանավորվածությունները դրա ապացույցներն են: Դեկտեմբերին նույն նպատակով Չինաստան կայցելի նաև տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Եվ բոլոր այդ նախնական պայմանավորվածություններն ու ընթացող բանակցությունները տանում են դեպի Հայաստանի համար այդքան կարևոր այդ նախագծի իրականացումը: Ձեռք կբերեն արդյոք գործնական բովանդակություն, ժամանակը ցույց կտա: Մենք չպետք է մոռանանք, որ որ Չինաստանը նույնպես դիտարկումներ է կատարում Ադրբեջանով երկաթուղի կառուցելու ուղղությամբ: Տարբերությունն առավելությունների մեջ է, իսկ ամբողջ հարցը կայանում է նրանում, թե ինչը կգերակշռի – տնտեսական շահը, թե քաղաքական դրդապատճառները:

 

Հայաստանը և Վրաստանը բավականին երկար ժամանակ և ակտիվորեն բանակցում են: Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ հատկապես Հյուսիս-Հարավ միջանցքի ուղղությամբ:

 

Անկասկած: Բայց այդ բանակցությունները բոլորովին չեն սահմանափակվում Հայաստանով և Վրաստանով: Այդ ծրագրին ներգրավված է Իրանը, ինչպես նաև արաբական աշխարհը: Գործը չի սահմանափակվում միայն երկաթուղային հեռանկարներով և Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու շինարարության ծրագրի իրականացումով: Մենք ունենք հայկական էներգետիկ համակարգը զարգացնելու մեծ հեռանկարներ, դրանք վրացականի և իրանականի հետ միացնելով: Այդ նախագիծն արդեն ֆինանսավորվում է ու իրականացվում, և շատ շուտով այն մեզ թույլ կտա դուրս գալ Ռուսաստան, հաշվի առնելով Վրաստանի և Ռուսաստանի էներգահամակարգերի սինխրոն լինելը: Դա Հյուսիս-Հարավ կապերն ամրապնդելու լրացուցիչ հնարավորություն է՝ էլեկտրաէներգետիկ միջանցքի միջոցով:

 

Երբ խոսում եք Ռուսաստան դուրս գալու մասին, նկատի ունեք բացառապես սևծովյան նավահանգիստները, թե՞ նաև ուղիղ ցամաքային ելքն Աբխազիայի տարածքով: Այդ նախագիծը դեռ քննարկվո՞ւմ է:

 

Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու գծով, կարող եմ ասել, որ այն ունի մինիմում և մաքսիմում ծրագրեր: Մինիմումը - Սև ծովի նավահանգիստնեն են, իսկ մաքսիմումը – աբխազական հատվածի բացումը և դեպի Ռուսաստանը ուղիղ ելքը: Միայն Վրաստանի սևծովյան նավահանգիստներ դուրս գալը մեզ լայն հնարավորություններ կտա, բեռներն արագ և համեմատաբար էժան բերելու առումով, ոչ միայն Եվրոպայից, այլ նաև Ռուսաստանից: Բոլորս էլ հասկանում ենք, որ Վերին Լարսով ընթացող ճանապարհն արտակարգ պրոբլեմատիկ է: Բոլորս էլ հետևում էինք ռուսական զինծառայողների կողմից Աբխազիայում երկաթուղու, մինչև Վրաստան, վերանորոգման վերաբերյալ տեղեկատվությանը: Եվ կարող եմ նշել, որ ռուս-վրացական հարաբերություններն ուեն ջերմացման լուրջ միտումներ: Բայց դեռ ոչ մի անգամ վրաց գործընկերներից չեմ լսել Աբխազիայի հետ հաղորդակցությունը բացելու մտադրությունների մասին, չնայած դա Վրաստանին շատ ձեռնտու է տնտեսական առումով: Չեմ բացառում, որ առաջիկայում Թբիլիսիում կարող են անդրադառնալ այդ պոբլեմին:

 

Հայաստանի իշանությունները երկրի տնտեսության համար 2016 թվականին գուշակում են ոչ այնքան պայծառ ապագա: Խնդրեմ, կիսվեք Ձեր կանխատեսումներով:

 

2015 թ. համեմատ՝ 2016 թվականը տնտեսական առումով բավականին բարդ է լինելու: Եվ դա միայն օտարերկրյա տրանսֆերտների ծավալի անկմամբ չէ պայմանավորված, ինչպես ընդունված է համարել մեզ մոտ: Ցավոք, ոչ ոք այսօր չի կարող կանխատեսել, թե ինչ զարգացում կապրեն Ռուսաստանի նկատմամբ արևմտյան պատժամիջոցները: Գումարած դրան՝ էներգակիրների և, առաջին հերթին, նավթի գների անկումը: Մինչդեռ հենց Ռուսաստանն է Հայաստանի գլխավոր առևտրային գործընկերներից մեկը՝ հաշվի առնելով ռուսական շուկայում իրացվող մեր արտադրանքի ծավալները: Եվ ռուսաստանցիների վճարունակության և, համապատասխանաբար, գնողունակության անկումն անմիջականորեն անդրադառնում է դեպի Ռուսաստան հայկական արտահանման ծավալների վրա: Կարծում եմ՝ այս նկատառումներն էլ ընկած են երկրի 2016 թվականի տնտեսական զարգացման հնարավորությունների վերաբերյալ Հայաստանի իշխանությունների այդքան հոռետեսական գնահատականի հիմքում: Սակայն, Հայաստան ներմուծման ծավալների կտրուկ անկման պայմաններում՝ արտահանման ծավալների անկումն այնքան էլ մեծ չի թվում: Սա խոսում է Հայաստանի ներքին սպառման որոշակի դիվերսիֆիկացման մասին: 2015 թվականի առաջին 9 ամիսներին ներմուծման ծավալները նվազել են ավելի քան 30%, մինչդեռ արտահանման ծավալները՝ ընդամենը 2%: Իմ կարծիքով, հիշյալ թվերը վկայում են ստեղծված իրավիճակում ներքին արտադրական պաշարների գործարկման կարողության մասին: Իհարկե, դրանք այնքան էլ մեծ չեն, ավելին՝ ոչ բոլորն են օգտագործվում, բայց ստեղծված ֆինանսատնտեսական իրավիճակում մենք ուղղակի դատապարտված ենք շեշտը դնել ներքին արտադրության վրա: Այսպիսով՝ մեր միակ դրական սպասումը - 2016 թվականին իրանական տնտեսության և շուկայի ակտիվացումն է, ինչն իրերի ճիշտ դասավորության դեպքում Հայաստանին կարող է փոխհատուցել ռուսաստանյան շուկայի անկումը:

 

Դուք նշեցիք «պատժամիջոցային պատերազմով» խցանված ռուսաստանյան շուկայի հնարավորությունների անկման մասին: Սակայն, այդ գործընթացը հայ արտահանողներին նոր հնարավորություններ ընձեռեց: Իսկ դրա լավագույն ապացույցն է՝ գյուղատնտեսության ոլորտի համախառն արտադրանքի ծավալների 11.3% աճը, ինչպես նաև հանրապետության գյուղական վայրերում իրականացվող 14.3%-ով վարկավորումը:

 

Իրոք, մենք տեսանք և շարունակում ենք տեսնել Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների ծավալների աճ: Բայց խնդիրն այլ է: Ռուսական ռուբլին ամերիկյան դոլարի նկատմամբ արժեզրկվել է ավելի շատ, քան՝ հայկական դրամը, ինչը հանգեցրել է ռուբլու նկատմամբ դրամի արժևորման: Եվ նման արժևորումը, բնականաբար, հանգեցնում է ռուսական շուկայում իրացվող հայկական ապրանքների գնագոյացման խնդիրներին, ինչպես նաև մեր արտադրողների շրջանառությունների կրճատմանը և դրանից ակնկալվող արժույթի անկմանը:

 

Հայաստանի պետական պարտքը մոտենում է ՀՆԱ-ի՝ կրիտիկական 50 տոկոսին: Ժամանակը չէ՞ արդյոք ձեռնարկել համապատասխան քայլեր, Հունաստանի ճակատագրից խուսափելու համար:

 

Իրոք, մենք մոտենում ենք այդ ցուցանիշին: Եվ ունենալով 47-տոկոսանոց պետական պարտք, դեֆիցիտը ՀՆԱ-ի նկատմամբ չպետք է հատի 3-տոկոսի ցուցանիշը: Այս առումով, իհարկե, առաջանում է ներգրավված վարկային միջոցներն ավելի արդյունավետ կառավարելու անհրաժեշտությունը: Այլ խոսքով, տնտեսական զարգացում, ՀՆԱ-ի աճ, ինչպես նաև հարկային մուտքեր ապահովող վարկերը պետք է գերակշռեն դեֆիցիտը ծածկող վարկերին: Իմ կարծիքով, գործնականում, մեր առաջիկա բոլոր վարկերը պետք է վերցվեն հատկապես տնտեսության զարգացման նպատակով: Դրա հետ մեկտեղ, անհրաժեշտ է լրջորեն խստացնել վարկային միջոցների նպատակային օգտագործման նկատմամբ վերահսկողությունը:

 

Հայաստանի տնտեսության զարգացմանը խանգարող պատճառներից Դուք նշեցիք միայն արտաքին պատճառները: Իսկ ի՞նչ կասեիք ներքին պատճառների մասին:

 

Դրանք, անկասկած, կան ու քիչ չեն: Բացարձակ շուկայի բացակայությունը, տնտեսության որոշ ոլորտներում առկա գերկենտրոնացվածությունը, ճիշտն ասած, ներքին շուկայի զարգացմանը մեծ հնարավորություններ չի ընձեռում: Անկասկած է նաև կոռուպցիայի առկայությունը: Այս բոլոր ներքին պրոբլեմները փորձում ենք քայլ առ քայլ լուծել, և այդ ճանապարհին, իհարկե, կան ձեռքբերումներ, բայց անվիճելի է նաև այն, որ դրանք այնքան էլ շատ չեն, որքան որ կուզենայինք տեսնել:

Դավիթ Ստեփանյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավորԱրարատԲանկը` «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի տիտղոսային հովանավոր
Visa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ումVisa Stop Payment Service-ը կրկին հասանելի է Converse Mobile-ում
Հայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններինՀայաստանի իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել կրճատել բեռնատար տրանսպորտի կուտակումները երկրի ցամաքային սահմաններին
Ամերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամըԱմերիաբանկի կորպորատիվ վարկային պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն դրամը
Հայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբՀայաստանի անշարժ գույքի շուկան կկարգավորվի նոր մեխանիզմների և էլեկտրոնային հարթակների կիրառմամբ
Հայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնումՀայաստանը՝ գլոբալ ֆինանսական ու տեխնոլոգիական քննարկումների կենտրոնում
2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով2026 թվականին Հայաստանի ՔԿ բյուջեն կավելանա 1,2 տոկոսով կամ 219,6 մլն դրամով
Էկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքովԷկոնոմիկայի նախարար. այս պահին ռուսական ծագման ցորենը Ռուսաստանից Հայաստան է տեղափոխվում Ադրբեջանի տարածքով
Մարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումովՄարտին Գալստյան. Հայաստանը լավ դիրքում է բարձր տնտեսական աճի և ցածր գնաճի առումով
2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար2026 թվականին գյուղատնտեսության ոլորտում ծրագրերի իրականացմանը կուղղվի 39,4 մլրդ դրամ. նախարար
Սյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBankՍյունիքի մարզում բիզնեսի և բանկային համակարգի համագործակցության հնարավորությունները և հեռանկարները․ IDBank
Փաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համարՓաշինյանը պատմել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների առավելությունների մասին՝ ԵԱՏՄ երկրների համար
Հայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակումՀայաստանի Կենտրոնական բանկն այս անգամ ևս որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը պահպանել 6.75 տոկոսի մակարդակում
ԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսըԿԳՄՍ նախարար․ 2026 թվականին Հայաստանում կրթության ծախսերը կկազմեն ՀՆԱ-ի 3 տոկոսը
ԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներինԱրարատԲանկը և «Թէատրոն» փառատոնը ժպիտներ պարգևեցին փոքրիկներին
EIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համարEIB Global-ը 100 միլիոն եվրո է հատկացրել հայկական միկրո և փոքր բիզնեսներին աջակցելու համար
Հայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսինՀայ դեղագործները մասնակցել են աշխարհի խոշորագույն CPHI Worldwide 2025 ճյուղային ցուցահանդեսին
ՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակՀԲՄ համաժողովը Սյունիքում՝ բիզնեսի և բանկերի համագործակցության նոր հեռանկարների քննարկման հարթակ
Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի Հայաստանն ընդգրկվել է Գերմանիայի "Ներմուծման խթանման գրասենյակ" նախաձեռնության գործընկեր երկրների շարքում
Արդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համարԱրդշինբանկը կխաղարկի շուրջ 3000 նվեր ոսկյա իրերի գրավով վարկառուների համար
Նախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացըՆախարար․ Հաջորդ տարի կսկսվի Հայաստանի ՆԳՆ սեյսմիկ պաշտպանության ցանցի արդիականացման գործընթացը
ԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ովԵԱԶԲ. Հայաստանում տնտեսական ակտիվությունը 2025 թվականի հունվար-սեպտեմբերին աճել է 7,6% - ով
ԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններԱրմՍվիսԲանկի նոր առաջարկ: Ավանդատուներին անվճար Mastercard World քարտ և մի շարք արտոնություններ
«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար«Ուղղությունն ընտրում ես դու»․ նոր ակցիա ԱրարատԲանկի Mastercard Word Travel քարտապանների համար
Հեքիաթի տունը ԼոռիումՀեքիաթի տունը Լոռիում
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցելՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. հոկտեմբերի 27-31-ը և դոլարային, և ռուբլով գործարքներն աճ են գրանցել
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումներըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում կրճատել է պղնձի եւ մոլիբդենի խտանյութի արտահանումը ՝ ավելացնելով ցինկի եւ թանկարժեք մետաղների պարունակությամբ հանքաքարերի մատակարարումները
Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»Անդրանիկ Գրիգորյան. «Նվիրումը մեր փիլիսոփայության անկյունաքարն է»
Գերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրենԳերմանիայի իշխանությունները Հայաստանին 152 մլն եվրոյի աջակցություն կտրամադրեն
Հայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումըՀայաստանը 2025թ. առաջին կիսամյակում զգալիորեն ավելացրել է ավտոմեքենաների ներմուծումը
Նոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBankՆոր արշավ Խնայողության օրվան ընդառաջ․ IDBank
"Տաշիր Կապիտալ"-ը կրկին էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման հայտ է ներկայացել: Հիմա գնդակը ՀԾԿՀ-ի դաշտում է
Շաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ովՇաքարի ներմուծումը Հայաստան 2025թ. առաջին կիսամյակում կրճատվել է 66%-ով
2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով2025թ. առաջին կիսամյակում բնական գազի ներմուծումը Հայաստան աճել է 4,5%-ով, իսկ հեղուկ գազինը՝ 29,4%-ով
2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ2026 թվականին Երևանի քաղաքապետարանը ՀՀ պետական բյուջեից 56,6 մլրդ դրամ կստանա. քաղաքապետ
2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով2025թ. առաջին կիսամյակում Հայաստան նավթամթերքի ներմուծումն աճել է 9,2%-ով
Հայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարարՀայաստանի կառավարությունում շարունակվում են բանակցությունները երկրի տարածքով միջանցքի ֆինանսավորման շուրջ. նախարար
ԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործումԵՄ-ը պատրաստ է աջակցել Հայաստանին կայուն թվային տնտեսության ձևավորման և զարգացման գործում
Նախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամՆախարար․ 2026 թվականին Հայաստանի ջրային տնտեսության ոլորտի զարգացման համար կներգրավվի 35,3 մլրդ դրամ
Հայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներումՀայաստանն ու ԵՄ-ն ամրապնդում են համագործակցությունն էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհային անվտանգության ոլորտներում
Հայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում ենՀայերը Վրաստան այցելությունների թվով առաջատար եռյակում են
Երևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստԵրևանում կանցկացվի Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային խորհրդի նիստ
Հայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըՀայաստանի փոխվարչապետն ու ԵՆԲ ներկայացուցիչը քննարկել են համագործակցության նոր ուղղությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրաՀՀ էկոնոմիկայի նախարար․ Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորվել է հուսալի համագործակցություն ՝ հիմնված ընդհանուր արժեքների վրա
«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել«Մի քիչ էլ վաղվա մասին մտածիր». ինչու՞ խնայել
ՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրըՊԵԿ-ի, ՎԶԵԲ-ի և «Գրանթ Թորնթոն Հայաստանի» համագործակցությամբ մեկնարկել է տեղահանվածների մասնագիտական հմտությունների զարգացման ծրագիրը
Հայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացումՀայաստանում ԳԴՀ-ի հետ տեխնիկական համագործակցության շրջանակում GIZ-ին է հանձնարարվել 15,6 մլն եվրոյի ծրագրերի իրականացում
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ովԱշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ծրագրերի իրականացման բյուջեն 2026 թվականին կավելանա 9.6%-ով
Հայաստանի կառավարությունը կհրաժարվի Հայաստանի կառավարությունը կհրաժարվի "Հայփոստ" ՓԲԸ բաժնետոմսերը հօգուտ "Ռենշին" ՓԲԸ գնելու նախապատվության իրավունքից
Հայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքըՀայաստանը մինչև 2026 թվականի օգոստոսի 2-ը երկարաձգում է երկրից սև և գունավոր մետաղների ջարդոնի և թափոնների արտահանման արգելքը
ԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտաԱՄՀ․ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավումը տարածաշրջանի շուկաների ավելի սերտ ինտեգրման հնարավորություն կտա
Կառավարությունը կաջակցի Կառավարությունը կաջակցի "Ոսկեհատ" և "Արենի" տեսակների խաղողի մթերման գործընթացին
Պապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում էՊապոյան․ Գերմանիան արդեն իսկ Հայաստանի կարևոր տնտեսական գործընկերն է, բայց իրական ներուժը դեռ առջևում է
Կամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներումԿամրջային կառույցի փոխարինում սեղմ ժամկետներում
ԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համարԵՄ-ը 5 մլն եվրո կհատկացնի Հայաստանում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության ամրապնդման համար
Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համարՖինանսների նախարարությունն առաջարկում է հարկային արտոնություններ պետական ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի համար
Հայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարներըՀայաստանն ու Արգենտինան քննարկել են տեխնոլոգիական ոլորտում համատեղ նախագծերի մշակման հեռանկարները
Փոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներինՓոխնախարար․ Քաջարան-Ագարակ ճանապարհի 32 կիլոմետրանոց հատվածի շինարարությունը պետք է համապատասխանի որակի բարձր չափանիշներին
"Տաշիր կապիտալը" հոկտեմբերի 30-ին կրկին կդիմի ՀԾԿՀ՝ բնակչության համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու պահանջով
Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համարՀայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
05.11.2025
RUB4.70-0.04
USD382.570.02
EUR439.34-0.78
GBP498.34-1.81
CAD270.71-1.16
JPY24.90-0.01
CNY53.68-0.01
CHF471.90-1.44