Ուրբաթ, 11 Դեկտեմբերի 2015 21:02
Սվետլանա Հովսեփյան

Կենտրոնական բանկն արտարժույթի միջբանկային շուկայում կատարած հերթաիան միջամտության միջոցով մի փոքր կանգնեցրեց դրամի արժեզրկումը

Կենտրոնական բանկն արտարժույթի միջբանկային շուկայում կատարած հերթաիան միջամտության միջոցով մի փոքր կանգնեցրեց դրամի արժեզրկումը

Արմինֆո. Դրամի արժեզրկումը շարունակվում է, ինչը Կենտրոնական բանկին հերթական անգամ մղեց միջամտության, որի ծավալը թույլ տվեց շաբաթվա վերջին կանգնեցնել դրամի անմումը: Ընդ որում, շաբաթվա ընթացքում արտարժույթի միջբանկային շուկան ակտիվ գործում էր (երեքշաբթի և ուրբաթ օրերին` ԿԲ մասնակցությամբ), մինչդեռ բորսան կյանքի թույլ նշաններ ցուցադրեց միայն չորեքշաբթի օրը: Այսպես, դեկտեմբերի 7-11-ը ներառյալ արտարժույթի միջբանկային շուկայի ծավալը աճեց 2 անգամ, իսկ բորսայական ծավալներն արձանագրեցին 79.4% անկում: Արդյունքում, դրամի փոխարժեքը, որը նոյեմբերի սկզբին 473 դրամից աճել էր մինչև 483 դրամ/դոլար, իսկ այնուհետև ԿԲ միջամտության շնորհիվ մինչև նոյեմբերի 26-ն իջել մինչև 481 դրամ/դոլարի սահմանագիծ, նոյեմբերի 27-ից կրկին սկսեց ցուցաբերել արժեզրկման նշաններ, նոյեմբերի 30-ին վերադառնալով 483 դրամ/դոլարի սահամագիծ: Արժեզրկման շարունակությունը հաջորդ ամիս էլ դրամը թուլացրեց, դեկտեմբերի 2-ին արձանագրելով 485 դրամ/դոլար ցուցանիշ, ինչը, ամենայն հավանականոթյամբ, ԿԲ-ին հարկադրեց գնալ միջամտության, ինչի հետևանքով էլ հաջողվեց դեկտեմբերի 3-ին փոխարժեքն ամրապնդել 484 դրամ/դոլար մակարդակում, իսկ ռեգուլյատորի հաջորդ 2 խոշոր միջամտությունները դրամն ամրապնդեցին 484 դրամ/դոլար մակարդակում: Սակայն, դեկտմբերի 8-ից դրամը կրկին սկսեց թուլանալ, դեկտեմբերի 10-ին արձանագրելով 486 դրամ/դոլար մակարդակ, և միայն ԿԲ ուրբաթ օրա կատարած միջամտության շնորհիվ դեկտեմբերի 11-ին փոխարժեքը կազմեց 485 դրամ/դոլար:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, դեկտեմբերի 7-11-ը ներառյալ NASDAQ OMX Armenia բորսան գործել է մեկ օր` չորեքշաբթի օրը (1.1 մլն.դոլար): Իսկ արտարժույթի միջբանկային շուկան գործել է ամբողջ շաբաթ, իսկ ամենից ակտիվը` երեքշաբթի և ուրբաթ օրեին, համապատասխանաբար արձանագրելով` 5.5 մլն/դոլար և 7.3 մլն.դոլար արդյունքներ: Արդյունքում, արտարժույթի միջբանկի շաբաթվա ծավալը կազմեց 16.5 մլն.դոլար, փոխարժեքը ձևավորելով 485 դրամ/դոլար մակարդակում, իսկ բորսայի շաբաթվա ծավալը կազմեց 1.1 մլն.դոլար, փոխարժեքը ձևավորելով 458.65 դրամ/դոլար մակարդակում: Նշենք, որ ԿԲ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել հոկտեմբերի 2-ին–մոտ 6 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին-22.2 մլն դոլար և օգոստոսի 28-ին - 95 մլն դոլար:

 

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) դեկտեմբերի 7-11-ը բանկերը գնել են 96.2 մլն դոլար (շաբաթվա աճը`5.5%),  483.13 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 95.3 մլն դոլար (շաբաթվա անկումը` 5%), 485.61 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 6.3 մլն եվրո (շաբաթվա անկումը` 3%), 524.63 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառել է 10.6 մլն եվրո (շաբաթվա անկումը`3%), 529.73 դրամ/1 եվրո միջին փոխարժեքով: Բանկերը գնել են նաև 870.6 մլրդ ռուբլի (շաբաթվա անկումը`14.8%), 6.97 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառել են 415.4 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 20%), 7,09 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:

 

Նախորդ շաբաթ (նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 6-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 49.9 մլրդ դրամի և 65.8 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդ շաբաթվա համեմատ (նոյեմբերի 23-29-ը), դրամով  տրամադրված վարկերի ծավալն աճել 37.5%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 59.3%:

 

Հիշեցնենք, որ 2014 թվականի վերջին ամիսներին Հայաստանի արտարժույթի շուկայում դիտվում էր արտարժույթի փոխարժեքի կտրուկ աճ, հատելով 570 դրամ մեկ դոլարի դիմաց սահմանագիծը: Արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ հոկտեմբերից մինչև դեկտեմբերի 17-ի ներառյալ սկսեց արժեզրկվել, գրեթե 45%-ով, իսկ 2014 թվականի, ընդհանրապես, 40%-ով (հաշվի առնելով դեկտեմբերի 17-ի` 570 դրամ/դոլար առավելագույն շեմը և հուլիսի` 406 դրամ/դոլար նվազագույն շեմը): Արտարժույթի բորսայական հարթակում 2014 թվականին իրականացված արտարժույթով գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 744.5 մլն.դոլար, ընդ որում, ամսական կտրվածքով ծավալներով աչքի է ընկել նոյեմբերը (117 մլն.դոլար): Տարվա ընթացքում բորսայական փոխարժեքը 407.14-ից թռավ մինչև 560 դրամ/դոլար ցուցանիշ (դեկտեմբերի 17-ին աճելով 22%): 2015 թվականի 11 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ թոլացավ, ձևավորելով` 477-ից մինչև 483 դրամ/դոլար փոխարժեք, եվրոյի ամրապնդվեց` 571,5-ից մինչև 512 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 7.4 դրամ/ռուբլի փոխարժեք: Դեկտմբերին շարունակվող դեվալվացիոն միտումները դրամը դոլարի նկատմամբ թուլացրին, դեկտեմբերի 11-ին դրամը հասցրեցին 485 դրամ/դոլար մակարդակ, եվրոն` 530 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլին` 7.1 դրամ/ռուբլի մակարդակներ: Դրամի դեվալվացիոն տրամադրությունը դիտվում է երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (ավելի քան 20%), այդ թվում, ներմուծումը կրճատվել է մոտ 27%, արտահանումը` մոտ 2%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը`ավելի քան 30%: Ինչը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրում առկա տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: