
Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը կտրուկ վատթարացրել է երկրի մասնավոր հատվածի 2015 թվականի ծախսերի անկման կանխատեսումը: Ըստ ՀՀ ԿԲ 2015 թվականի 4-րդ եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրի, մասնավոր հատվածի ծախսերը տարեվերջի արդյունքներով կկրճատվեն 6.2%, մինչդեռ նախորդ կանխատեսմամբ այս ցուցանիշը կազմել էր 2.1%:
Նշված անկումը պայմանավորված կլինի մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների կրճատումով: Այսպես, մասնավոր սպառումը կկրճատվի 6%, նախկինում սպասվող` 1.6% փոխարեն: Կանխատեսումը հիմնված է փաստացի ցուցանիշի սպասվածից ավելի ավելի ինտենսիվ անկումով, որը, այնուամենայնիվ, զսպվում է դրամավարկային պայմանների թուլացումով: Մասնավոր սպառման անկումը հիմնականում պայմանավորված է ՌԴ-ից հոսող տրանսֆերտների 30% կրճատումով, թույլ ներդրումային ակտիվությունով և տնտեսության վարկավորման տեմպերի դանդաղումով:
Իսկ մասնավոր ներդրումների կրճատումը կկազմի 5%, նախկինում կանխատեսված`4% փոխարեն: Ընդ որում, ներդրումների անկում կզգան շինարարության հատվածը, ինչպես նաև մյուս արտահանման կողմնորոշում չունեցող ոլորտները:
2015 թվականին իրականացված ընդլայնված հարկաբյուջետային քաղաքականությունը, տարեսկզբին դրամավարկային պայմանների թուլացումը, կայուն ինֆլյացիոն միջավայրը և արտաքին տնտեսական իրավիճակի մասնակի բարելավումը, մասնավորապես, ՌԴ տնտեսության վերականգնումը, կմեղմեն մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների անկումը և կխթանեն դրանք աստիճանաբար վերկանգնումը հաջորդ տարիներին:
Մասնավոր սպառման աճը 2016-ին կկազմի 0.3-0.9% (նախորդ`2-2,5% կանխատեսման փոխարեն), 2017-ին` 1.3-2.1% (նախորդ կանխատեսումը` 2.5-3 %), իսկ կանխատեսվող հորիզոնում կկազմի 2.5-3.5%:
Մասնավոր ներդրումները 2016-ին կաճեն 1.8-2.3% (նախկինում կանխատեսումը`1.5-2.5%), 2017-ին`3,6-4,4% (նախկին կանխատեսումը`3.4% ) և կանխատեսվող հորիզոնում`4-4.5%: Այդ ցուցանիշի չափավոր աճը առաջիկա տարիներին կապահովվի արտահանման ուղղվածություն ունեցող արդյունաբերության և Հայաստանի տնտեսության լայնածավալ ենթակառուցվածքային բարեփոխումների հաշվին: 2016-2018 թվականներին Կենտրոնական բանկն ակնկալում է ոչ արտահանման կողմնորոշումով ոլորտների ներդրումային ակտիվության դանդաղ վերականգնում, որը, այնուամենայնիվ, իր տեմպերով կզիջի է արտահանման ուղղվածություն ունեցող ոլորտների ցուցանիշներին:
Մասնավոր սպառման և ներդրումների աճով մասնավոր հատվբած ծախսերն աստիճանաբար կվերականգնվեն և 2016-ին կավելանան 0.6-1.2% (նախկին կանխատեսումը` 2.5%), իսկ կանխատեսվող հորիզոնում աճը կկազմի 2.5-3.5% (նախորդ կանխատեսման նման):