Երեքշաբթի, 22 Դեկտեմբերի 2015 17:06
Կարինա Մելիքյան

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 մլն դոլարի վարկային պայմանագիր է կնքել գերմանական DEG ներդրումային կազմակերպության հետ

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 մլն դոլարի վարկային պայմանագիր է կնքել գերմանական DEG ներդրումային կազմակերպության հետ

Արմինֆո. ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 10 մլն ԱՄՆ դոլար ծավալով վարկի ներգրավման  պայմանագիր է կնքել DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպության հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունից, վարկը տրամադրվել է 7 տարի մարման ժամկետով և ուղղվելու է  ՓՄՁ վարկավորմանը: Այս համագործակցությունը թույլ կտա բանկին ավելացնել փոքր և միջին ձեռնարկությունների ֆինանսավորումը:

«Մենք  սկիզբ դրեցինք արդյունավետ և շարունակական համագործակցության, ինչը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կտա երկարաժամկետ ռեսուրսներ տրամադրել հաճախորդներին և նպաստել  նպատակային շուկաներում նրանց դիրքերի ամրապնդմանը»,-նշել է Ա. Օսիպյանը, ընդգծելով, որ ծրագիրը միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցության ընդլայնման ևս մեկ կարևոր քայլ է:  : 

Նշենք, որ DEG‑DEUTSCHE INVESTITIONS‑ UND ENTWICKLUNGSGESELLSCHAFT MBH  գերմանական ներդրումային կազմակերպությունը հանդիսանում է KfW բանկային խմբի անդամ և  ֆինանսավորում է զարգացող, ինչպես նաև անցումային շրջանում գտնվող երկրներում մասնավոր ընկերությունների ներդրումները:

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշների, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ փոքր և միջին բիզնեսի վարկավորման գծով գտնվում է Հայաստանի բանկերի լավագույն տասնյակում, 2015 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ապահովելով 35,7 մլրդ դրամի պոևտֆել, տարեկան աճը` 17.3%: Բանկի վարկային ընդհանուր պորտֆելում ՓՄՁ մասնաբաժինը կազմել է 54%, նախորդ տարվա 47%-ի փոխարեն: