Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2015 13:50

«ՎՏԲ-Հայաստան Բանկըե շարունակում է աշխատել սովորական ռեժիմով` պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ

«ՎՏԲ-Հայաստան Բանկըե շարունակում է աշխատել սովորական ռեժիմով` պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր մակարդակ

Արմինֆո. ՎՏԲ-Հայաստան Բանկի ընդգրկումը ԱՄՆ ոլորտային պատժամիջոցների ենթարկվող կազմակերպությունների ցուցակում չի փոփոխում 2014թ. սեպտեմբերից ՎՏԲ-Հայաստան Բանկի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների իրավաբանական ուժն ու ծավալը: Այդ մասին ասվում է բանկի պաշտոնական հայտարարությունում, որի տեքստը տրամադրվել է ԱրմԻնֆո-ին:

«ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով, պահպանելով իրացվելիության և կապիտալի բարձր (բավարար) մակարդակ: Պատժամիջոցների ցուցակում հայտնված հատուկ կազմակերպությունների ճշգրտման հետ կապված իրավիճակը չի պահանջում ՎՏԲ-Հայաստան Բանկից այլընտրանքային որոշումների ընդունում, քանզի կիրառվող պատժամիջոցները, հիմնականում, սահմանափակում են ԱՄՆ-ից 30 օրից ավելի ժամանակահատվածում բանկի կապիտալում միջոցների ներգրավումը:

Հիմնական միջոցները Բանկը ներգրավում է երկրի ներսում և օգտվում է մայր ընկերության՝ ՎՏԲ Բանկ (ՀԲԸ) աջակցությունից: Բանկը կատարում է հաճախորդների հանդեպ իր պարտավորությունները և տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձանց վրա ԱՄՆ կողմից սահմանափակիչ միջոցների երկարացումը չի անրադառնաե, - ասվում է  հայտարարությունում: