Չորեքշաբթի, 23 Դեկտեմբերի 2015 19:07
Ալինա Հովհաննիսյան

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է գերմանական TUV Rheinland կազմակերպության ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի համապատասխանության հավաստագրին

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն արժանացել է գերմանական TUV Rheinland կազմակերպության ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտի համապատասխանության հավաստագրին

Արմինֆո. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն Բանկում աուդիտորական ստուգումն իրականացրած գերմանական TUV  Rheinland կազմակերպության կողմից արժանացել է ISO/IEC 27001:2013 միջազգային ստանդարտին համապատասխանության հավաստագրի։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Անելիք Բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է TUV Rheinland-ի եզրակացության մեջ՝ Անելիք Բանկի գործառնություններում, հաճախորդների և գործընկերների հետ փոխգործակցության ընթացքում զգալի է տեղեկատվական անվտանգության մասնաբաժինը։ Ներդնելով տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ, Անելիք Բանկը մեկ անգամ ևս վստահեցնում է, որ պատշաճ կերպով կառավարվում են տեղեկատվական անվտանգության ռիսկերը, միաժամանակ Բանկում գործում են մշակվող, փոխանցվող և պահվող տեղեկատվության գաղտնիության, ամբողջականության և հասանելիության բոլոր պահանջները։

«Մեր գործընկերոջ այս գնահատականը խոսում է Անելիք Բանկի կողմից տեղեկատվական անվտանգության ապահովման նոր՝ ավելի բարձր մակարդակի մասին, ինչի շնորհիվ շարունակաբար գնահատվում են տեղեկատվական անվտանգության ոլորտում հնարավոր ռիսկերը, որն էլ հնարավորություն է տալիս հաջողությամբ հաղթահարել դրանք»,- տեղեկացնում է «Անելիք Բանկ»  ՓԲԸ  Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

Նշենք, որ 2009 թվականի փետրվարից «Անելիք Բանկի» բաժնետեր է դարձել լիբանանյան CreditBank S.A.L.` կապիտալում 51% բաժնեմասով:  2013 թվականի 4-րդ եռամսյակում CreditBank S.A.L. դարձել է  «Անելիք Բանկի» միանձնյա սեփականատեր` իր բաժնեմասն ավելացնելով 89,95%-ից մինչև  100%: Ներկայումս Անելիք Բանկը Երևանում ունի 8, նորաբաղ «Տիգրան Մեծ» մասնաճյուղի հետ միասին, իսկ մարզորում` 6 մասնաճյուղ: