Հինգշաբթի, 24 Դեկտեմբերի 2015 15:46

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական համակարգի ներդրումը Հայաստանում

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական համակարգի ներդրումը Հայաստանում

Արմինֆո. 2014թ. դեկտեմբերին ընդունված «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասինե ՀՀ օրենքի և հարակից մի շարք օրենսդրական փոփոխությունների հիման վրա 2015թ.-ի հոկտեմբերի 1-ից ՀՀ-ում սկսել է գործել Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական առցանց համակարգը: Այն նպատակ ունի խթանել շարժական գույքի օգտագործումը որպես վարկային պարտավորությունների կատարման ապահովում և բարձրացնել վարկային միջոցների հասանելիության մակարդակը հատկապես միկրո փոքր և միջին ձեռնարկությունների (ՄՓՄՁ) համար:

 

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական համակարգ

Ապահովված գործարքի պարագայում պարտավորության կատարումն իրականացվում է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միջոցով: Շարժական գույքը ներառում է սարքավորումները, պաշարները, հումքը, դեբիտորական պարտքերը, ապահովված վաճառքի գծով պայմանագրերը, ոչ նյութական ակտիվները և փաստաթղթերը (օրինակ` արժեթղթերը,  պայմանագրային իրավունքները, մտավոր սեփականությունը և այլն), գյուղատնտեսական արտադրանքը, կենդանիները, սպառողական ապրանքները, կանխիկ դրամը, դեպոզիտային հաշիվները, օգտակար հանածոները և այլն:

Ապահովված գործարքների միասնական էլեկտրոնային գրանցամատյանն առցանց պահոց է, որի միջոցով ապահովված պարտատերը (օրինակ՝ ֆինանսական հաստատությունը, ֆիզիկական անձը կամ այլ վարկատու) գրանցում է պարտապանի շարժական գույքի նկատմամբ իր ապահովված իրավունքը: Այս գրանցումը հետագա հնարավոր գնորդներին կամ ապահովված պարտատերերին տեղեկացնում է տվյալ շարժական գույքի նկատմամբ նախկին հնարավոր պարտատիրոջ ապահովված իրավունքների մասին:

Հայաստանում ներդրման կարիքը

Ապահովված գործարքների արդյունավետ համակարգը առողջ ֆինանսական հատվածի և դինամիկ զարգացող ձեռնարկատիրության առանցքային գործոններից է: Այն դյուրացնում է շարժական գույքի օգտագործումը որպես վարկի գրավի առարկա:

Հայաստանում նախկինում շարժական ակտիվների որոշ տեսակների օգտագործմամբ ապահովված գործարքների իրականացման սահմանափակումները, գրանցման անկատար մեխանիզմները և վարկատուների իրավունքների պաշտպանության անարդյունավետ համակարգը սահմանափակում էին վարկերի հասանելիությունը: Ընդհանուր առմամբ, իրավակարգավորման և ինստիտուցիոնալ համակարգերը մասնատված, անավարտ և անարդյունավետ էին՝ կային 9 տարբեր գրանցամատյաններ և ավելին քան 30 իրավական ակտեր, որոնք կարգավորում էին ապահովված շահի ստեղծման կանոնները: Որոշ դեպքերում ապահովված իրավունքը կարող էր ենթակա լինել գրանցման մի քանի գրանցամատյաններում: Բացի այդ համակարգը չէր ներառում շարժական գույքի և ապահովված իրավունքի որոշ տեսակներ: Ապահովված իրավունքի ձևավորման գործընթացը բարդ էր, իսկ առաջնահերթությունները կարգավորող դրույթները՝ սահմանափակ և ոչ հստակ: Ապահովված իրավունքի հրապարակայնացման համակարգը թերի էր, բռնագանձումների իրականացման գործընթացները՝ ժամանակատար և թանկ: Բացի դրանից միաժամանակ գործող ինը տարբեր ռեգիստրները (7 պաշտոնական և 2 ոչ պաշտոնական) հիմնականում էլեկտրոնային չէին և միմյանց հետ չէին կապակցված: Ապահովված իրավունքի հիմք հանդիսացող պայմանագիրը պետք է գրանցվեր ամբողջությամբ, ինչը ծախսատար էր: Ռեգիստրերում պարունակվող տեղեկատվության հասանելիությունը սահմանափակ էր։ Այն հասանելի էր միայն սահմանափակ թվով անձանց, աշխատանքային ժամերին։ Տեղեկատվությունը տրամադրվում էր որոշակի ժամանակահատվածի ընթացքում (օրինակ՝ 1-2 աշխատանքային օր) և վճարովի էր: Այս ամենը հավելյալ խոչընդոտներ էին ստեղծում վարկատուների համար վարկավորման գործընթացն արդյունավետ կազմակերպելու գործում:

Չնայած 2000-ականներին Հայաստանի տնտեսության և ֆինանսական ոլորտի արձանագրած զարգացումներին՝ վարկերի հասանելիության և բարձր տոկոսադրույքների խնդիրը շարունակել է մնալ ֆինանսական հատվածի հիմնախնդիրներից՝ խոչընդոտելով ֆինանսական համակարգի և տնտեսության աճը։ Հայաստանում վարկերի հասանելիության խնդիրը հատկապես սուր է արտահայտված ՄՓՄՁ-ների շրջանում: Շարժական գույքը հիմնականում վարկատուների կողմից չի ընդունվում որպես վարկի ապահովման երաշխիք հանդիսացող գրավ. նախապատվությունը որպես կանոն տրվում է անշարժ գույքին: Հայաստանում անշարժ գույքը կազմում է ընկերությունների կապիտալի մոտ 22%-ը, մինչդեռ միջինում այն կազմում է ֆինանսական հաստատությունների կողմից ընդունելի գրավի շուրջ երեք քառորդը: Շատ ՄՓՄՁ-ներ, լինելով վճարունակ վարկառուներ, շատ հաճախ չեն կարողանում ներգրավել արտաքին ֆինանսավորում բավարար անշարժ գույքի չտիրապետման պատճառով։ 

Մի շարք երկրներում շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման միասնական համակարգերի կիրառման արդյունքների էմպիրիկ տվյալները ցույց են տալիս, որ շարժական գույքի նկատմամբ ապահովված գործարքների համակարգերը հատկապես նպաստել են ՄՓՄՁ-ների վարկավորմանը:

Միջազգային փորձը

Շարժական գույքով ապահովված գործարքների համակարգերի ներդրման և արդիականացման ուղղությամբ միջազգային կազմակերպությունները ակտիվորեն սկսեցին զբաղվել 1990-ականներին: Ներկայումս շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցումն ունի միջազգային լայն կիրառում: Այն կիրառվում է և՛ մեծ (օրինակ, Չինաստան՝ 1.4 միլիարդ բնակչություն),  և՛ փոքր երկրներում (Մարշալյան կղզիներ՝ 53 հազ. բնակչություն), և՛ առաջատար տնտեսություններում (օրինակ՝ ԱՄՆ, Կանադա), և՛  զարգացող երկրներում (օրինակ՝ Աֆղանստան):

Շարժական գույքով ապահովված գործարքների համակարգերի ներդրման և արդիականացման տեսանկյունից առաջատար երկրները ներկայացնում են տարբեր տարածաշրջաններ՝ Արևելյան Ասիա (Չինաստան, Վիետնամ, Կամբոջա, Լաոս,  Սինգապուր), Խաղաղ օվկիանոսի ավազանի երկրներ` (Նոր Զելանդիա, Ավստրալիա), Լատինական Ամերիկա՝ (Մեքսիկա, Հոնդուրաս, Գվատեմալա), Կենտրոնական Եվրոպա՝ (գրեթե բոլոր երկրները), Միջին Արևելք՝ (Աֆղանստան, Պաղեստին), Աֆրիկա՝ (Գանա, Լիբերիա):

Համաձայն Համաշխարհային բանկի՝ 2010թ.-ին հրապարակված ապահովված գործարքների և համակարգերի վերաբերյալ գլոբալ զեկույցի 2008թ. միջազգային ֆինանսական ճգնաժամից առաջ բարեփոխումներ իրականացրած երկրներից Ռումինիայում վարկավորման ծավալների աճն ամենաբարձրերից է եղել` 2001-2005թթ. տարեկան կազմելով միջինում 50%:  Ընդ որում, այդ ընթացքում Ռումինիայում բանկերի կողմից մշակվեցին  մի շարք նոր վարկային ծառայություններ: 2003-2007թթ. Սլովակիայում ապահովված գործարքների գրանցումներն աճել են տարեկան ավելի քան 50%-ով, իսկ Բոսնիա-Հերցեգովինայում վարկավորման աճը 2001-2005թթ. կազմել է տարեկան միջինում 23%:

Այն երկրներում, որտեղ արդյունավետ կերպով գործում են շարժական գույքի` որպես ապահովման միջոցի կիրառման համակարգերը, մասնավոր հատվածին տրամադրված վարկերը կազմում են ՀՆԱ-ի մոտ 60%-ը, որը կրկնակի ավել է այն երկրների  համեմատ, որտեղ այն բացակայում է:

Միջազգային ֆինանսական կորպորացիայի կատարած ուսումնասիրության համաձայն շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի ներդրումը նկատելի դրական ազդեցություն է ունեցել ներդրած երկրների ֆինանսական համակարգերի վրա: Մասնավորապես՝ ֆինանսների հասանելիությունն աճել է 8 տոկոսային կետով, վարկերի հասանելիությունը՝ 7 տոկոսային կետով, բանկերի կողմից ֆինանսավորվող շրջանառու միջոցների մասնաբաժինը՝ 10 տոկոսային կետով, վարկի մարման միջին ժամկետը՝ 6 ամսով, իսկ միջին տոկոսադրույքը նվազել է 3 տոկոսային կետով: Ֆինանսների հասանելիության աճն ավելի մեծ է հատկապես փոքր ընկերությունների պարագայում: Բարեփոխումները նպաստել են նաև ֆակտորինգի և լիզինգի շուկաների զարգացմանը:

Ապահովված գործարքների արդյունավետ համակարգերը նպաստում են նաև վարկի արժեք/ապահովություն հարաբերակցության բարելավմանը, ինչպես նաև այն ապահովման միջոցների  օգտագործմանը, որոնք նախկինում թերագնահատվել կամ բացառվել են որպես վարկի ապահովման միջոց:

Շարժական գույքով ապահովված գործարքների համակարգի միջազգային լավագույն փորձը ներառում է հինգ հիմնական բաղադրիչ՝ կարգավորման լայն շրջանակ, ապահովված իրավունքի գրանցման պարզություն, գրանցված ապահովված իրավունքների բավարար հրապարակայնություն, առաջնահերթության սահմանման հստակ և համապարփակ կանոններ, ապահովված իրավունքի արդյունավետ կիրառում` ապահովման առարկայի բռնագանձման արագ և արդյունավետ մեխանիզմների առկայություն:

Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման առցանց համակարգի ներդրումը Հայաստանում

Հայաստանում համակարգի ներդրման նպատակով միջազգային կազմակերպությունները՝ Համաշխարհային բանկը (ՀԲ), ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը և այլն, գնահատել են երկրում առկա իրավական և ինստիտուցիոնալ միջավայրը, վեր հանել առկա հիմնախնդրիները և աջակցել համապատասխան բարեփոխումների իրականացմանը:

2013թ. ՀՀ կառավարությունը վերահաստատել է բարեփոխումների իր հանձնառությունը՝ սահմանելով ապահովված գործարքների իրավակարգավորման համակարգի բարեփոխումները որպես առաջնահերթություն:

2013-2014թթ. ՀԲ առաքելությունը և ԱՄՆ ՄԶԳ-ը ՀՀ կառավարությանն ակտիվ աջակցություն են ցուցաբերել ապահովված գործարքների համակարգի մշակման և ներդրման ուղղությամբ: ԱՄՆ ՄԶԳ-ի «Ֆինանսներ տնտեսական զարգացման համարե (FED) ծրագրի կողմից կազմակերպվել են հանդիպումներ պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, միջազգային և տեղական փորձագետների կողմից իրականացվել է առկա իրավական և ինստիտուցիոնալ միջավայրի մանրամասն վերլուծություն, տրամադրվել է աջակցություն համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակմանը, դրանց հանրային քննարկմանը ՀՀ Ազգային ժողովում և այլն:

2014թ. դեկտեմբերին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է «Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման մասինե ՀՀ օրենքը, որին զուգահեռ ընդունվել և փոփոխվել են մեկ տասնյակից ավել իրավական ակտեր, որոնք ապահովել են շարժական գույքի նկատմամբ ապահովված գործարքների համակարգի և համապատասխան նոր միասնական առցանց էլեկտրոնային գրանցամատյանի ստեղծման իրավական հիմքերը: Իրավական դաշտում կատարված առանցքային փոփոխություններից է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում «Ապահովված իրավունքե նոր գլխի ավելացումը:

Համակարգի մասին լայնամասշտաբ իրազեկման և ներդրման հնարավոր խնդիրների բացահայտման նպատակով 2015թ. ապրիլին ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համարե ծրագրի կողմից ՀՀ արդարադատության նախարարության, ՀԲ առաքելության, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ  կազմակերպվել է «Ապահովված գործարքների համակարգի և համապատասխան շարժական գույքի միասնական էլեկտրոնային ռեգիստրի ներդրումը Հայաստանի Հանրապետությունումե խորագրով համաժողով: Համաժողովին մասնակցել են միջազգային կազմակերպությունների, ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության, էկոնոմիկայի, ֆինանսների և գյուղատնտեսության նախարարությունների, ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների, Հայաստանի ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնի, բանկերի, վարկային կազմակերպությունների, այլ ֆինանսական հաստատությունների, գործարար միությունների, ՓՄՁ-ների զարգացմանն աջակցող կառույցների և այլ շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, նոտարներ, դատավորներ, իրավաբաններ, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակիցներ և այլ շահառուներ:

Մինչ այդ, 2014թ. նոյեմբերին և 2015թ. փետրվարին ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համարե ծրագրի կողմից նույն նպատակով ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ Հայաստանի Հանրապետությունում Ապահովված գործարքների համակարգի և համապատասխան շարժական գույքի միասնական էլեկտրոնային ռեգիստրի ներդրման և իրավակարգավորման առանձնահատկությունների վերաբերյալ կազմակերպվել են տեղեկատվական հանդիպում քննարկումներ համապատասխանաբար ՀՀ բանկերի և վարկային կազմակերպությունների իրավաբանների և ղեկավար անձնակազմի համար:

Համակարգի գործարկման մեկնարկի ժամանակ ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսական զարգացման համարե ծրագրի աջակցությամբ և  ակտիվ մասնակցությամբ “Ի-Վի Քոնսալթինգ” ընկերության կողմից` ՀՀ Արդարադատության նախարարության, ինչպես նաև բանկերի և վարկային կազմակերպությունների միությունների հետ համատեղ,  կազմակերպվել է Հայաստանի Հանրապետությունում ապահովված իրավունքների գրանցման համակարգի ներդրմանը նվիրված վերապատրաստման դասընթացներ համակարգի առաջնային օգտվողների համար։ Դասընթացներին մասնակցել են 200-ից ավել ներկայացուցիչներ հայաստանյան բանկերից և վարկային կազմակերպություններից, ինչպես նաև նոտարական գրասենյակներից:

2015թ. հոկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում գործարկվել է շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների միասնական էլեկտրոնային համակարգը: Այն միասնական, առցանց, ժամանակի իրական ռեժիմում գործող և հանրայնորեն հասանելի էլեկտրոնային գրանցամատյան է, որը վարվում է ՀՀ արդարադատության նախարարության շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման նորաստեղծ գործակալության կողմից: 2015թ. նոյեմբերի վերջի դրությամբ էլեկտրոնային գրանցամատյանը համալրվել է 9,000-ից ավելի գրանցումներով՝ ներառյալ ինչպես նոր, այնպես էլ նախկին գրանցամատյաններից փոխանցված գրանցումները: Աշխատանքային օրերին միջինում կատարվում է օրեկան մոտ 7 նոր գրանցում:  

Համակարգի կիրառումը Հայաստանում

Բոլոր ապահովված իրավունքների (ներառյալ սահմանափակումների) գրանցումները կատարվում են միասնական առցանց էլեկտրոնային գրանցամատյանում՝ www.registration.am: Բացառություն են կազմում միայն բանկային հաշիվների, արժեթղթերի, դեպոզիտների և ավտոմեքենաների նկատմամբ ապահովված իրավունքները, որոնց գրանցումները շարունակվում են կատարվել նախկին ընթացակարգերով: Նոր միասնական գրանցամատյանում գրանցումները կատարվում են էլեկտրոնային եղանակով՝ պահանջվող տեղեկությունները առցանց եղանակով ռեգիստրում գրանցելով։ Այն հաստատվում է գրանցում կատարող անձի թվային ստորագրությամբ: Անձի էլեկտրոնային ստորագրություն չունենալու պարագայում ապահովված իրավունքի գրանցումը կարող է կատարվել նոտարական գրասենյակում, որի համար նոտարական գրասենյակը ծառայության վճար չի գանձում և ապահովված իրավունքների գրանցումների ճշգրտության վերաբերյալ պատասխանատվություն չի կրում:

Համակարգում կարող է գրանցվել և գրանցումներ կատարել յուրաքանչյուր ոք` թե ֆիզիկական, թե իրավաբանական անձինք: Կայքում գրանցվելը և աշխատանքային տիրույթ ունենալը անվճար է, իսկ ապահովված իրավունքի յուրաքանչյուր գրանցման, ինչպես նաև առկա գրանցումներում փոփոխություններ կատարելու կամ ժամկետի երկարացման համար սահմանված պետական տուրքը կազմում է 2,000 ՀՀ դրամ:

Ցանկացած հնարավոր գնորդ կամ պարտատեր տվյալ գույքի նկատմամբ գրանցված ապահովված իրավունքների վերաբերյալ կարող է անվճար տեղեկատվություն ստանալ միասնական էլեկտրոնային գրանցամատյանում որոնման միջոցով:

ՀՀ արդարադատության նախարարության Շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքների գրանցման գործակալությունն ապահովում է հասարակության իրազեկվածությունն իր www.registration.am կայքի միջոցով, որտեղ հրապարակվում են նորություններ, ծանուցումներ, ուղեցույցեր և այլն:

Ակնկալվում է, որ Հայաստանում շարժական գույքի նկատմամբ ապահովված գործարքների միասնական համակարգի ներդրումը նկատելի օգուտների կբերի տնտեսության և՛ ֆինանսական, և՛ իրական հատվածներում:

Շարժական գույքով ապահովված գործարքների էլեկտրոնային ռեգիստրը հնարավորություն է ընձեռում գրանցել ապահովված իրավունքը և գնահատել վարկառուի վարկունակությունը` որոնում կատարելով մեկ միասնական ռեգիստրում։ Այն պարզեցրել է ապահովված իրավունքի գրանցման գործընթացները և կրճատել դրանց հետ կապված ծախսերն ու ժամանակը: Գործարքների շրջանակում սուբյեկտիվ որոշումների կայացման հնարավորությունը վերանում է՝ պայմանավորված ապահովված իրավունքի գրանցման վերաբերյալ ռեգիստրը վարող գործակալության անձնակազմի ներգրավվածության բացակայությամբ: Ապահովվել է ռեգիստրում առկա տեղեկատվության հասանելիությունը ցանկացած անձի համար ցանկացած վայրից և ցանկացած ժամանակ: Լուծվել է ապահովված իրավունքների առաջնահերթության խնդիրը, ըստ որի գրանցված իրավունքը նախապատվություն ունի չգրանցվածի նկատմամբ և ավելի վաղ գրանցված իրավունքը նախապատվություն ունի ավելի ուշ գրանցված բոլոր իրավունքների նկատմամբ:

Ներդրված համակարգն ապահովում է պարտատիրոջ սեփականության ուղղակի իրավունքը գրավի նկատմամբ և նպաստում է, որպեսզի ապահովված պարտատերը կարողանա ողջամիտ առևտրային եղանակով օտարել գրավը:

Ակնկալվում է, որ ապահովված գործարքների համակարգը Հայաստանում կնպաստի կայուն և բազմակողմանի զարգացած ֆինանսական համակարգի առաջխաղացմանը՝ ապահովելով վարկերի դիվերսիֆիկացիայի խորացումը, վարկային պորտֆելի ընդլայնումը, վարկային պորտֆելում տնտեսության ոլորտների դիվերսիֆիկացումը և միկրո, փոքր և միջին ձեռնարկությունների համար ֆինանսական միջոցների հասանելիության բարելավումը:

Ընդհանուր առմամբ, գրավով ապահովված գործարքների իրավական դաշտը հանդիսանում է ներդրողների համար նպաստավոր միջավայր ստեղծելու կարևորագույն պայմաններից մեկը: Մյուս կողմից՝ վարկատուների համար ապահովելով հավելյալ երաշխիքներ, ապահովված գործարքների համակարգը բերում է վարկերի մատչելիությանը և պայմանների բարելավմանը, որոնցից կօգտվեն մասնավորապես ՄՓՄՁ-ները՝ վարկունակության բարձրացման շնորհիվ: Ակնկալվում է, որ շարժական գույքով ապահովված գործարքների համակարգը նաև կխթանի ֆինանսական ծառայությունների ոլորտում նորարարությունների ներդրմանը:

Նյութը պատրաստվել է «Ի-Վի Քոնսալթինգե ընկերության կողմից՝ ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության «Ֆինանսներ տնտեսական զարգացման համարե ծրագրի հետ համագործակցությամբ։ Ծրագիրն աջակցել է նաև շարժական գույքի նկատմամբ ապահովված իրավունքի գրանցման նոր համակարգի մշակմանը և ներդրմանը Հայաստանում

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գներըԻրանի շուրջ ստեղծված իրավիճակը բարձրացնում է նավթի գները
Անմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBankԱնմոռանալի պահեր ու շահավետ առաջարկ Myler-ում․ Idram&IDBank
Համաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերըՀամաշխարհային բանկը բացահայտել է ԵԿԱ երկրների համար հիմնական ռիսկերը
Հայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետՀայաստանը կմնա ԵԱՏՄ-ում՝ քանի դեռ դա համատեղելի կլինի ԵՄ անդամ լինելու նրա ցանկության հետ. ՀՀ վարչապետ
Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարարՀայաստանի կառավարության համար առաջնահերթություն է այս կամ այն ծրագրերի իրականացման գործընթացում մրցութային ընթացակարգերի հարցը. փոխնախարար
Audi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ովAudi-ն 2025 թվականին կրճատում է մեքենաների մատակարարումները 2.9%-ով
Համաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ովՀամաշխարհային բանկի կանխատեսմամբ՝ 2026 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 2.6%-ով
ԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշովԱրարատԲանկը՝ առաջատար Բրենդի PR-ի ցուցանիշով
Հայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներումՀայաստանում ցանկանում են ԱԱՀ հաշվարկման եւ վճարման կանոններ սահմանել ԵԱՏՄ  էլեկտրոնային հարթակների միջոցով ապրանքների մատակարարմանն առնչվող գործարքներում
Փաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասինՓաշինյանը՝ հայ-թուրքական սահմանին կամուրջներ կառուցելու ծրագրերի մասին
ՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքովՀՀ բյուջեով համաֆինանսավորվող ծրագրերը ոչ թե հարկվելու են շահույթից, այլ գնահատվելու են կառուցված շենքերի և ենթակառուցվածքների ակտիվների տեսքով
Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել Հայաստանի այն ավիաընկերությունները, որոնք նախկինում չեն կարողացել օգտվել "օդի հարկի" արտոնությունից, կստանան այդ իրավունքը
ՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծՀՀ-ում Կադաստրի կոմիտեի սպասարկման կենտրոնների փոխարեն կհայտնվեն խորհրդատվական կենտրոններ. օրենքի նախագիծ
Նախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասինՆախարար․ Հայաստանի իշխանությունները վերջնական որոշում են կայացրել մի քանի ՓՄՌ-ով ատոմակայան կառուցելու մասին
Ռուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարիՌուսաստանի միջազգային պահուստները հասել են ռեկորդային 763.9 միլիարդ դոլարի
Իդրամն ամփոփում է 2025 թվականըԻդրամն ամփոփում է 2025 թվականը
Համաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ովՀամաշխարհային տնտեսությունը 2026 թվականին կաճի 2.7%-ով
2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը2026 թվականին կհաստատվի Հայաստանի բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
Մտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանըՄտահոգությունները տեղին չեն. Փաշինյանն անդրադարձել է Ադրբեջանից նավթամթերքի ներկրմանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններՀՀ էկոնոմիկայի նախարարը լիահույս է, որ Թուրքիայի հետ սահմանների բացման դեպքում կձևավորվեն նոր տնտեսական և լոգիստիկ հնարավորություններ
«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին«Մի դրամի ուժով» 5․788․105 դրամ՝ «Սիթի օֆ Սմայլ» բարեգործական հիմնադրամին
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովինՀՀ էկոնոմիկայի նախարարը կմասնակցի Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին
Հայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամիՀայաստանում առևտրաշրջանառությունը 11 ամսում հասել է գրեթե 6 տրլն դրամի
Հայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծըՀայաստանի բանկերի միությունը և EFPA Europe-ը գործարկել են Branch Manager որակավորման նախագիծը
Ռոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքերՌոմանոս Պետրոսյան․ ՀԷՑ ՓԲԸ վճարել է մոտ 63,7%-ով ավելի հարկեր եւ տուրքեր
Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը Պապիկյան․ Հայաստանը 150 մլրդ դրամ կհատկացնի պաշտպանական արդյունաբերության զարգացմանը 
Թրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքներըԹրամփը սահմանում է վարկային քարտերի տոկոսադրույքները
Volkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ովVolkswagen-ի վաճառքը 2025 թվականին նվազել է 1.4%-ով
Հայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել էՀայաստանում կոնյակի և գինու արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ զգալիորեն կրճատվել է
Թրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համարԹրամփը 25% մաքսատուրք է սահմանում Իրանի հետ համագործակցող երկրների համար
ԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբԵՏՀ  կոլեգիան ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ է սահմանել հանքային պարարտանյութերի արտադրության համար բնական ֆոսֆատների նկատմամբ
Հայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճըՀայաստանի արդյունաբերության հատվածը 2025 թվականի դեկտեմբերի դրությամբ հազիվ է պահպանել աճը
Հայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրելՀայաստանի մետալուրգիական ճյուղն սկսել է անկում ապրել
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ովՀայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2025թ. դեկտեմբերի դրությամբ աճել է 6,5%-ով
Տեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններումՏեղեկատվական անվտանգության փորձագետը թվարկել է Հայաստանի պետական համակարգում ԱԲ ներդրման հնարավոր ռիսկերը ՝ անվտանգության մեխանիզմների բացակայության պայմաններում
Կոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումըԿոնվերս Բանկը հաջողությամբ ավարտել է Գլոբբինգ ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
Մասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանաՄասնագետները կանխատեսում են, որ ռուբլին 2026 թվականին կթուլանա
Mercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ովMercedes-Benz-ի վաճառքը անցյալ տարի նվազել է 9.2%-ով
Հայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունըՀայաստանի կորպորատիվ պարտքի շուկայում նոր թողարկող՝ «Ագրոտեխ» ընկերությունը
Զբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքներըԶբոսաշրջության կոմիտեն ամփոփել է 2025 թվականի արդյունքները
Հայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել էՀայաստան էլեկտրամոբիլների անմաքս ներմուծման քվոտան 2026 թվականին գրեթե կրկնապատկվել է
Հայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնինՀայաստանում 2025 թվականին գնաճը 1,5%-ից հասել է 3,3%-ի՝ սննդամթերքի և ծառայությունների թանկացման ֆոնին
Համաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանումՀամաշխարհային բանկի գործարար միջավայրի գնահատման նոր վարկանիշում Հայաստանը 37-րդ տեղն է զբաղեցրել՝ 101 երկրների շրջանում
2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%2025թ. հունվար-նոյեմբերին Հայաստանում տնտեսական ակտիվությունն արագացել է  7,4%-ից մինչև 8,3%
Հայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտներըՀայաստանի էկոնոմիկայի նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի տնտեսական դիվիդենտները
ԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համարԵՏՀ խորհուրդը մաքսատուրքերի դրույքաչափեր է սահմանել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների համար
Հայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցերՀայ փորձագետը բարձրացնում է TRIPP Route նախագծի իրականացման հետ կապված մի շարք հարցեր
ԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծըԱՊՀ էլեկտրաէներգետիկայի խորհուրդը մշակում է մինչեւ 2050 թվականը Համագործակցության վառելիքաէներգետիկ համալիրի զարգացման ռազմավարության նախագիծը
Հայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ ԿարապետյանՀայաստանի վարչապետի աշխատակազմի ծախսերը գերազանցում են Իսպանիայի, Դանիայի, Շվեդիայի և Բելգիայի թագավորական ընտանիքների միագումար ծախսերը. Նարեկ Կարապետյան
Հայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվումՀայաստանի մայրաքաղաքում 1 մլրդ դոլար ընդհանուր գումարի 18 ներդրումային ծրագիր է իրականացվում
«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները«ՀԿԵ» ընկերության 2025 թվականի ուղևորափոխադրումների տվյալները
Ադրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց ՀայաստանԱդրբեջանը վառելիքի իր երրորդ խմբաքանակն ուղարկեց Հայաստան
Վրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ովՎրաստանից մանդարինի արտահանումը կտրուկ նվազել է 54%-ով
Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%Հարավային Կովկասի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի բաժինը կազմել է 22.1%
Նավթի գները բարձրանում ենՆավթի գները բարձրանում են
Ֆլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքումՖլորիդան կառուցում է մայրուղի, որը կլիցքավորի էլեկտրական մեքենաները շարժման ընթացքում
ՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտներըՀՀ կենտրոնական բանկը ներդրել է ASDA ստանդարտները
Goldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլարGoldman Sachs-ը վերահաստատում է իր 2026 թվականի կանխատեսումը՝ մեկ ունցիայի համար 4,900 դոլար
Ռուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծերՌուսաստանում մեկնարկում են արդյունաբերական թափոնների վերամշակման փորձնական նախագծեր
ՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունըՀԷՑ-ի նախկին գլխավոր տնօրենը կասկածի տակ է դրել Հայկական ԱԷԿ-ի շահույթի ՀԾԿՀ-ի հաշվարկների հիմնավորվածությունը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
14.01.2026
RUB4.840.01
USD380.33-0.50
EUR443.24-1.04
GBP511.62-1.32
CAD273.87-0.44
JPY23.97-0.01
CNY54.54-0.05
CHF474.82-2.17