Ուրբաթ, 25 Դեկտեմբերի 2015 13:39
Ալինա Հովհաննիսյան

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաջողությամբ անցել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների համապատասխանության վերահավաստագրում

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաջողությամբ անցել է ISO 27001:2013 միջազգային ստանդարտների համապատասխանության վերահավաստագրում

Արմինֆո. Certification International (UK) Ltd անգլիական աուդիտորական ընկերությունը վերահաստատել է, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգը համապատասխանում է ISO27001:2013 միջազգային ստանդարտներին: Ինչպես ԱրմԻնֆ-ոին ահղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, այդ առնչուըթյամբ   «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ին շնորհվել է համապատասխանության նոր հավաստագիր` երեք տարի ժամկետով: Հավաստագիրը գործում է մինչև 2018 թվականի դեկտեմբերը: 

 
Տեղեկատվական անվտանգության բաժնի պետ Սամվել Զարգարյանի խոսքերով, Առէկսիմբանկի ղեկավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ISO ստանդարտներին համապատասխան կառավարման որակի միասնականացման խնդիրներին: «ISO ստանդարտները տարբեր ոլորտների որակական հատկանիշներ են, որոնք շնորհվում են ըստ գործունեության տարբեր ուղղությունների և հանդիսանում բիզնեսի կայունության ու անվտանգության կարևորագույն պայմանըե, - ասել է Ս. Զարգարյանը: «ISO ստանդարտները թույլ են տալիս կառուցել արդյունավետ կառավարման համակարգ, էապես ամրապնդում են դիրքերը Հայաստանի բանկային համակարգում` այդպիսով նպաստելով Բանկի նկատմամբ հաճախորդների և գործընկերների հավատարմության բարձրացմանըե, - ընդգծել է նա: 
 
Հիշեցնենք, որ 2012թ. Առէկսիմբանկը հաջողությամբ անցել է ISO 27001:2005 հավաստագրում Տեղեկատվական անվտանգության կառավարման ոլորտում, իսկ AB Certification ֆրանսիական աուդիտորական ընկերության կողմից ստացել է նաև ISO 9001:2008 միջազգային ստանդարտի «որակի նշանե Որակի կառավարման ոլորտում: