Երկուշաբթի, 11 Հունվարի 2016 21:06

Հայաստանի բանկերի հաճախորդների բազան 2015 թվականի 10 ամիսների ընթացքում աճել է 3,3%, իսկ հաշիվներն աճել են 7,2%

Արմինֆո. Հայաստանի բանկային համակարգի  հաճախորդը բազան 2015 թվականի նոյեմբերի 1-ին կազմված է եղել 2 223 570 ֆիզիկական և 76 440 իրավաբանական անձանցից: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ընդհանուր առմամբ, 2 310 010 հաճախորդներ Հայաստանի բանկերում ունեցել են 4 123 719 հաշիվներ, որոնցից 3 948 614 –ը պատկանել է ֆիզիկական, իսկ 175 105 –ը` իրավաբանական անձանց:

 

Ըստ աղբյուրի, նախորդ տարվա հունվար-հոկտեմբերին Հայաստանի բանկերի հաճախորդների բազան համալրվել է 3,3% կամ 73 900 հաճախորդներով: Տարեկան կտրվածքով աճը կազմել է 4.6%: Ընդ որում, բանկային հաշիվների աճի տեմպերը գրեթե կրկնակի գերազանցում են հաճախորդների բազայի աճին: Այսպես, 10 ամիսների ընթացքում բանկային հաշիվների աճը կազմել է 7,2%, իսկ մեկ տարում` 9%: