Չորեքշաբթի, 13 Հունվարի 2016 18:26
Դավիթ Ստեփանյան

Հայացք Մոսկվայից,. ԵԱՏՄ երկրներն արդի աշխարհում գլոբալ խնդիրները կարող են լուծել միայն համատեղ

 Հայացք Մոսկվայից,. ԵԱՏՄ երկրներն արդի աշխարհում գլոբալ խնդիրները կարող են լուծել միայն համատեղ

Արմինֆո. ԵԱՏՄ երկրներն արդի աշխարհում գլոբալ խնդիրները կարող են լուծել միայն համատեղ: Այդպիսի կարծիք է հայտնել ՌԳԱ Եվրոպայի ինստիտուտի ԱՊՀ երկրների ռազմավարական զարգացման կենտրոնի ղեկավար, ռազմավարական պլանավորման ու կանխատեսման ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Գուսևը` հունվարի 13-ին «ԵՏՄ–ում ինտեգրման խորացման հեռանկարները ։ Փորձագիտական հայացք Ռուսաստանից, Հայաստանից ու Ղազախստանիցե թեմայի շուրջ  Մոսկվա–Երևան–Աստանա տեսակամուրջի ընթացքում:

«Իմ կարծիքով, տնտեսական խնդիրները և Արևմուտքի ճնշումը ԵԱՏՄ 5 երկրներին բնավ չեն խանգարում լավատեսությամբ նայել ապագային, մասնավորապես` 2016 թվականին: Եվ, չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի մեր շուկան էական իջվածք է տվել, ինչը եվրասիական տարածքում ընդհանուր խնդիրների առաջացման պատճառ է դարձել, ԵԱՏՄ կլաստերը շարունակում է մնալ հետխորհրդային տարածության միջուկըե, - նշել է նա:

Ընդգծելով ԵԱՏՄ տարածքում միասնական արժույթի ստեղծման մասին խոսակցությունների վաղաժամ լինելը` Գուսևը նշել է, որ միասնական Եվրոպայի եվրագոտու փորձը լավագույն օգնությունը չէ այդ նախաձեռնությանը, որը հետաձգվել է մինչև 2025 թիվը: Միևնույն ժամանակ, փորձագետն անհրաժեշտ է համարում վերազգային մարմինների ստեղծման գորընթացի շարունակումը ԵԱՏՄ շրջանակում:

Հունվարի 1-ին ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների որոշմամբ Եվրասիական տնտեսական միության նախագահությունն անցավ Ղազախստանին: Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհուրդը գլխավորեց Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազրաբաևը: Հայաստանի նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը փետրվարի 1-ից կգլխավորի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: