
Արմինֆո. Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2015 թվականի հունվար-նոյեմբերին աճել է 125.4 մլրդ.դրամով, իսկ վարկավորումը կրճատվել է 88 մլրդ.դրամով: Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի կարծիքով, ստեղծված իրավիճակը վկայում է Հայաստանում առկա ճգնաժամային տնտեսական վիճակի մասին, հետևաբար, բանկերը գտնվում են ռիսկայի գոտում:
«Ավանդների աճը կարելի է գնահատել ինչպես դրական, այնպես էլ բացասական գործոն, քանի որ, մի կողմից աճել են բնակչության խնայողությունները, իսկ մյուս կողմից` 125.4 մլրդ.դրամի չափով գումար չի ուղղվել տնտեսությանը, այլ սառեցվել է ավանդային հաշիվներում»,-նշել է Վ.Խաչատրյանը հունվարի 15-ին կայացած մամուլի ասուլիսում:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ընդհանուր ծավալը 2015 թվականի 11 ամիսներին աճել է 7,1% և կազմել 2.1 տրլն.դրամ, տարեկան կտրվածքով աճելով 8.9%: Վարկավորման ծավալները տարեսկզբի համեմատ նվազել են 4.1%, նախորդ տարվա 2.5% աճի փոխարեն:
RUB | 4.75 | -0.04 |
USD | 382.72 | 0.10 |
EUR | 444.15 | -1.53 |
GBP | 504.23 | -1.52 |
CAD | 274.21 | -0.33 |
JPY | 24.86 | -0.27 |
CNY | 53.81 | -0.08 |
CHF | 478.40 | -2.22 |

