Ուրբաթ, 15 Հունվարի 2016 20:49
Ալինա Հովհաննիսյան

Տնտեսագետ. Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2015-ին 1 մլրդ.դոլարով կզիջի 2014-ի ցուցանիշին, իսկ արտաքին պարտքը 2017-ին կավելանա մինչև 5 մլրդ.դոլար

Տնտեսագետ. Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2015-ին 1 մլրդ.դոլարով կզիջի 2014-ի ցուցանիշին, իսկ արտաքին պարտքը 2017-ին կավելանա մինչև 5 մլրդ.դոլար

Արմինֆո. Հայաստանի ՀՆԱ-ի ծավալը 2015 թվականին 1 մլրդ.դոլարով կզիջի 2014 թվականի ցուցանիշին (տարեկան անկումը` 10%): Հունվարի 15-ի մամուլի ասուլիսում նման կանխատեսումներ է արել Հայաստանի Գործատուների հանրապետական ​​միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նա դա պարզաբանել է արտահանման 4,6% և ներմուծման` 26% անկումով, ինչը, հիմնականում, պայմանավորված է Ռուսաստանի հետ առևտրաշրջանառության վատթարացումով, տարածաշրջանային ճգնաժամի խորացման պայմաններում:

 

Հայաստանի տնտեսության 2015 թվականի դրական կողմերի մեջ նա նշել է արտահանման դիվերսիֆիկացիայի հնարավորությունը դեպի Կանադա, Չինաստան, Իրաք, Շվեյցարիա ուղղություններով, ինչպես նաև ԵՄ ֆինանսական ծրագրերով (Cosmo, փոքր և միջին բիզնեսի աջակցության ծրագիր, մարդու իրավունքների պաշտպանության ծրագիր), ինչպես նաև արտաքին քաղաքականության արդյունավետ վարումը: Ինչ վերաբերում է Հայաստանի արտաքին պարտքին, տնտեսագետը նշել է, որ 2017-ին այն կաճի մինչև 5 մլրդ. դոլար, որից հետո կսկսվի նվազումը: 2015 թվականի դեկտեմբերի 1-ին Հայաստանի արտաքին պարտքը հասավ 4.1 մլրդ.դոլարի, տարեսկզբից ավելանալով 8%:

 

Ամփոփելով տարին, Գ.Մակարյանը նշել է, որ 2016 թվականի հետ մեծ հույսեր կապել չի կարելի, բայց էական կորուստներ նույնպես չեն ակնկալվում: