
Արմինֆո. «2016 թվականը Հայաստանի համար սոցիալ-տնտեսական և հարկերի համաքման առումով կլինի բարդ: Հավանաբար մենք կհայտնվենք 2009 թվականի իրականության շեմին»,-հունվարի 18-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծօք է արտահայտել տնտեսագետ Բաբկեն Թունյանը: Հղում կատարելով Համաշխարհային բանկի կանխատեսումներին, նա նշել է, որ ռուսաստանյան տարածաշրջանում 1% տնտեսական անկումը նպաստում է Հայաստանի ՀՆԱ-ի 0.8% նվազմանը: «Ռուսական արժույթի անկայունության ազդեցությունը շատ մեծ է: Բայց պրոբլեմը միայն այդտեղ չէ: Հայաստանը շատ է կախված արտաքին գործոններից, որոնցից ազատվել կարելի է միայն դժվարին աշխատանքի միջոցով և տարիների ընթացքում»,-նշել է Բ.Թունյանը, հավելելով, որ Ռուսաստանի տնտեսության նույնիսկ ստագնացիոն կանխատեսման դեպքում էլ Հայաստանը կարող էր ունենալ 4.8% տնտեսական աճ:
Նրա կարծիքով, ներքին ռեսուրսների ռացիոնալ օգտագործումը Հայաստանի տնտեսությանը թույլ կտա կրճատել արտաքին ազդեցությունները: Առաջնահերթ պատճառների շարքում Բ.Թունյանը նշել է ոչ թե ռուբլու արժեզրկումը, այլ քաղաքական կամքի բացակայությունը`ռազմավարական կարևորագույն որոշումների ընդունման ընթացքում: Այս համատեքստում փորձագետը նշում է. «Առաջին հերթին պետք է նորմալացնել ներքաղական իրավիճակը»:
Ռուսական ռուբլու արժեզրկման առնչությամբ նա նշել է, որ տրանսֆերտների կրճատման հետ կապված իրավիճակն ավելի կխորանա, իսկ դա, նրա կարծիքով, կբերի ռուսաստանյան տարածաշրջանից սեզոնային աշխատողների միգրացիային: «Վերջին տվյալներով, 2015 թվականի հունվար-նոյեմբերին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսը կրճատվել է մոտ 1.5 մլրդ.դոլարով: Եթե տնտեսական վիճակը Ռուսաստանում չբարելավվի, ապա տրանսֆերտների անկումը կարող շարունակվել»,-մեկնաբանել է տնտեսագետը:
Նշենք, որ Համաշխարհային բանկի հունվարի կանխատեսումով Հայաստանում տնտեսական աճը 2016-ին սպասվում է 2.2%: Ընդ որում, 2015 թվականի համեմատ ՀԲ կանխատեսում է Հայաստանում տնտեսական աճը աննշան դանդաղում (2.5%): Արժույթի միջազգային հիմնադրամը կտրուկ փոխել էր Հայաստանի տնտեսության աճի կանխատեսումը` լճացումից մինչև 2.5% աճ, 2016-ին դանդաղելով մինչև 2.2%: Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը (EBRD) իր կանխատեսումը մինուս 1,5%-ից բարձրացրել էր մինչև դրական`2.3%, իսկ 2016-ին` 2%: ՀՀ Կենտրոնական բանկի 2015 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրով Հայաստանի 2015 թ., տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է դեպի արագացում` 3.2-3.9%, որը 2016-ին կդանդաղի մինչև 1.6-2.7%:
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2015 թվականի հունվար-նոյեմբերին դանդաղել է` 3.8-ից մինչև 2.9%, ինչը հետևանք է առևտրի ծավալների անկման, ինչպես նաև շինարարության և ծառայությունների ծավալների ոլորտների ծավալների զգալի կրճատման, գյուղատնտեսության և արդյունաբերության ցածր ծավալներիի հետ միասին:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի կանխատեսման, Ռուսաստանի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը 2015 թվականի հունվար-սեպտեմբերին կրճատվել է 38%, մինչև 750 մլն.դոլար: Արդյունքում, դրամական փոխանցումների ընդհանուր ներհոսքում ՌԴ-ից դրամական փոխանցումների մասնաբաժինն անցյալ տարվա`75%-ից կրճատվել են մինչև 63%: Դա էլ նպաստել է դեպի Հայաստան դրամական փոխանցումների ընդհանուր ծավալների 27% անկմանը, մինչև 1.2 մլրդ.դոլար: