Ուրբաթ, 22 Հունվարի 2016 17:20

Ռուսաստանն արգելել է հում մսամթերքի և կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

Ռուսաստանն արգելել է հում մսամթերքի և կաթնամթերքի ներմուծումը Հայաստանից

Արմինֆո. Հունվարի 20-ին «Ռոսսելխոզնադզորըե ժամանակավորապես արգելել է հում մսի և կաթի ներմուծումը Հայաստանից`  «հանրապետությունում դաբաղի վարակին առնչվող անկայուն իրավիճակի և Ռուսաստանի տարածք դրա ներթափանցման հնարավոր ռիսկերի պատճառովե:

Մեկնաբանելով «Ռոսսելխոզնադզորիե այդ որոշումը` Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի քարտուղար Նվարդ Առաքելյանն ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ արգելքը ժամանակավոր բյույթ է կրում և վերաբերում է բացառապես հում մսամթերքին և կաթնամթերքին: «Վերամշակված մսամթերքն ու կաթնամթերքն ազատորեն կարող են արտահանվել Ռուսաստանե, - հայտարարել է նա:

Բացի այդ, Առաքելյանը հաղորդել է, որ առաջիկայում Հայաստան կժամանի «Ռոսսելխոզնադզորիե պատվիրակությունը` տեղում իրավիճակին ծանոթանալու համար: Նա ընդսմին նշել է, որ Հայաստանում իրոք արձանագրվել է դաբաղի դեպք` Արմավիրի մարզի Թուրքիային սահմանակից գյուղերից մեկում, ինչի մասին հանրապետությունը պատշաճ կարգով հաղորդել է Կենդանիների աառողջության համաշխարհային կազմակերպությանը, ինչպես նաև ԵԱՏՄ գործընկերներին: Սակայն ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների շնորհիվ հանրապետությունում դաբաղի նոր դեպքեր չեն արձանագրվել:

Առաքելյանը նաև հաղորդել է, որ հարևան Իրանում և Թուրքիայում հայտնաբերվել են ընտանի կենդանիների շրջանում դաբաղի նոր ենթատեսակի AG-VI I վարակով հիվանդացության դեպքեր: Անվտանգության նկատառումներով Հայաստանն արդեն մեկ տարվա համար պատվիրել է դաբաղի այդ տեսակի դեմ պատվաստանյութ: