Երեքշաբթի, 26 Հունվարի 2016 18:28
Դավիթ Ստեփանյան

Կանխատեսում. Խաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան նախագծերի ավարտը կնշանավորի համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի նոր դարաշրջան՝ ԱՄՆ դոլարի իշխանության ներքո

Կանխատեսում. Խաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան նախագծերի ավարտը կնշանավորի համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի նոր դարաշրջան՝ ԱՄՆ դոլարի իշխանության ներքո

Արմինֆո. Այսօր Վաշինգտոնում ավելի շատ մտահոգված են 2007-08 թթ. գլոբալ ֆինանսական ճգնաժամի հետևանքներով, որոնք փլուզման եզրին կանգնեցրեցին ամբողջ ամերիկյան տնտեսությունը, քան՝ Ռուսաստանի հետ հարաբերություններով: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Ռազմավարական գնահատականների և կանխատեսումների կենտրոնի գլխավոր տնօրեն Սերգեյ Գրինյաևը:

ՙՊետք է պատշաճը հատուցել համաշխարհային ֆինանսական էլիտային և վերջինիս ներկայացուցիչներին, ովքեր գիտակցեցին, որ խեղդել ճգնաժամը՝ միացնելով տպագրական հաստոցը, չի ստացվի: Գիտակցվել է համաշխարհային տնտեսության կառուցվածքում արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը, որոնք կկայունացնեն իրավիճակը և հնարավորություն կտան դոլարին շարունակել գոյատևել՝ որպես համաշխարհային հիմնական արժույթ՚,- նշել է նա: 
 
Ըստ նրա, որպես նման վիթխարի տանսֆորմացիա՝ ընտվել են Խաղաղօվկիանոսյան և Անդրատլանտյան տնտեսական գործընկերությունների նախագծերը, որոնց ստեղծման ուղղությամբ էլ աշխատել է ամերիկյան դիվանադիտությունը: Դրանց ավարտը, Գրինյաևի կարծիքով, կնշանավորի համաշխարհային ֆինանսատնտեսական համակարգի նոր դարաշրջան՝ ԱՄՆ դոլարի իշխանության նորքո:
 
Փորձագետը նշում է, որ այժմ այն ամենը, ինչ, այսպես թե այնպես, խանգարում է նախագծի իրականացմանը, Վաշինգտոնի և Լոնդոնի կարծիքով, պետք է վերացվի: Իսկ այն ամենը, ինչ լրացնում է դրանք, պետք է ներգրվի ամերիկյան նախագծում: Գրինյաևը գտնում է, որ ՙՄետաքսի ճանապարհ՚ նախագիծն ընդհանուր առմամբ տեղավորվում է հիշյալ ռազմավարության մեջ, իսկ ահա Եվրասիական միության նախագիծը՝ ոչ: Այստեղից էլ Ռուսաստանի վերջին տարիների բոլոր խնդիրները՝ Դոնբասից մինչև Դամասկոս: 
 
ՙՄոսկվայի դիրքորոշումից էլ, ըստ էության, կախված է վերջինիս ապագան: Մեր երկրի դիրքորոշումն աշխարհաքաղաքական տրանսֆորմացիաներում բավականին հստակ սահմանված է. մենք հետամուտ ենք այդ դիրքորոշմանը, նշանակում է՝ հաղթանակը մերն է լինելու՚,- կանխատեսում է փորձագետը:
 
Գրինյաևը, մասնավորապես, նշում է Ռուսաստանի այնպիսի հաղթաթղթի առկայությունը, ինչպես՝ Հյուսիսային ծովային ճանապարհը, որը կարող է միավորել Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսները՝ ավանդական ռիսկերի գոտուց դուրս:  Հաշվի առնելով, որ վերջինիս տնտեսական արդյունավետույթունն այսօր շատերին է գրավում՝ փորձագետը գտնում է, որ տրանսպորտային միջանցքների ապագա նախագծի համար այն չափազանց հետաքրքիր է: