Չորեքշաբթի, 27 Հունվարի 2016 19:15
Կարինա Մելիքյան

Ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2015 թվականի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում

Ըստ «Global Finance» հեղինակավոր ամսագրի` ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2015 թվականի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում

Արմինֆո. «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական  ուսումնասիրության արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանում 2015թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը:  Այսպիսով, արդեն երրորդ միջազգային հեղիանակավոր կազմակերպությունն է, Commerzbank-իցևEBRD-ից հետո, որԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ ճանաչում է որպես Հայաստանում «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ:

Պատվավոր այս մրցանակը շնորհվել է, հաշվի առնելով բանկի իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և բանկում ներդրված նորարարական տեխնոլոգիաները:

Տարբեր անվանակարգերում հաղթողների անունները, հայտարավել են հունվարի 20-ին, Փարիզում կայացած «Ֆինանսների և առևտրի բանկային միության» (BAFT) տարեկան ժողովում, որտեղ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 9 տարածաշրջանի 84 երկրի բանկերի անունները: Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:

Նշենք, որ «Global Finance Magazine» ամսագիրը տպագրվում է 1987 թվականից և աշխարհի 180 երկրում ունի ավելի քան 50 000 բաժանորդ: Ամսագրի թիրախային լսարանը աշխարհի  խոշորագույն մասնավոր և պետական ֆինանսական կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչներն են: Ամսագիրը վերլուծում է 192-ից ավել երկրների կարևորագույն ֆինանսական ցուցանիշները: 

Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի Ռենկինգի, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ակտիվները 2016 թվականի հունվարի 1-ին կազմել են 132.6 մլրդ դրամ, որից 66.1 մլրդ.դրամը կազմում են վարկային ներդրումները և այլ փոխառությունները: Բանկի ընդհանուր պարտավորությունները նույն օրվա դրությամբ կազմել են 110,2 մլրդ դրամ, որից 57.6 մլրդ.դրամը կազմել են ցպահանջ և ժամկետային ավանդները: Բանկի ընդհանուր կապիտալը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 22,5 մլրդ դրամ, որից 7.3 մլրդ դրամը կազմում է կանոնադրական կապիտալը, իսկ 12.9 մլրդ.դրամը`կուտակված շահույթը: 2015 թվականն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ եզրափակել է 1.3 մլրդ դրամ շահույթով: