Ուրբաթ, 29 Հունվարի 2016 14:03
Դավիթ Ստեփանյան

Հայկական գինիների քանակը կավելանա միայն որակի շնորհիվ

Հայկական գինիների քանակը կավելանա միայն որակի շնորհիվ

ԱրմԻնֆո. Հայ գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը ԱրմԻնֆո լրատվական գործակալության հետ հարցազրույցում պատմում է այն դժվարությունների մասին, որոնց բախվել է ոլորտը ռուսական ռուբլու արժեզրկման հետևանքով: Ինչպես նաև նշվում են ճգնաժամից դուրս գալու ուղիները և կանխատեսվում Հայաստանի գինեգործության հեռանկարները:

 

Օղու և լիկյորային գինիների ռուսաստանյան շուկայում հայ արտադրողների մասնաբաժինը 2015 թվականի հունվարից մինչև նոյեմբեր, գործնականում, զրոյացել է: Հայաստանունմ արտադրվող ալկոհոլային խմիչքների մինչև 93%-ն արտահանվում է ԵԱՏՄ երկրներ: Այդ ծավալի 92-93%-ն ընկնում է Ռուսաստանին: Իր հերթին, արտահանումային այդ ցուցանիշների 91-92%-ը կազմում է կոնյակը, 4-5%-ը՝ գինին: Թվերով դա կազմում է միլիոնից մի փոքր ավելի շիշ գինի և մինչև 35 մլն.շիշ կոնյակ: Արտահանման 90 %-ը կազմում են երեք-, չորս- և հինգ-աստղանի կոնյակները, իսկ մնացածը կազմում են թանկարժեք կոնյակները: Նույն կերպ է բաշխվում նաև հայկական գինիների արտահանումը: Արտահանման մինչև 90%-ը կազմում են մինչև 4 դոլար գնով գինիները, իսկ մնացած գինիների արժեքը հասնում է 7-8 դոլարի՝ մեկ շշի դիմաց: Գինիների 1.5%-ն արտահանվում է Չինաստան, մինչև 1%-ը՝ Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրներ և ԵԱՏՄ երկրներ, ԱՄՆ:

 

Հայկական գինիների արտահանման Ձեր կողմից նկարագրված պատկերը, հատկապես դեպի ԵԱՏՄ երկրներ, բավականին, այսպես ասած, համեստ տեսք ունի: Ի՞նչն է արտադրողին խանգարում ավելացնել արտահանումը, հաշվի առնելով, որ այդ նույն մոլդավական և վրացական գինիները ռուսաստանյան շուկա են ընկնում ավելի դժվարությամբ, քան հայկական գինիները:

 

Հիմնական պատճառը նրանում է, որ Հայաստանը չի ընկալվում որպես գինի արտադրող երկիր, ունենալով բացառապես «կոնյակային» երկրի իմիջ: Եվ իրոք, Հայաստանում աճեցված խաղողի միայն 5%-ն է ուղղվում գինիների արտադրությանը, մնացած 95%-ն ընկնում կոնյակին: Հետևաբար, նույնիսկ արտադրելով ավելի որակյալ գինիներ, ինչը, ցավոք, չարեցինք, մենք չէինք կարող մեծացնել մեր ներկայությունը ռուսաստանյան շուկայում: Հայկական գինիները, պարզապես, չունեն պահանջարկ: Երկրորդ պատճառը հայկական գինիների ցածր որակն է: Այնուամենայնիվ, 2008 թվականի ճգնաժամը որոշակիորեն բարձրացրեց հայկական գինիների որակը և դիվերսիֆիկացրեց ոլորտը, կոնյակ արտադրողներին ստիպելով ավելի մեծ ուշադրություն դարձնեն գինիների արտադրությանը: Այդ ժամանակներից Հայաստանի գինեգործության ոլորտում սկսեցին ավելի մեծ ներդրումներ կատարել, հայտնվեցին նոր դերակատարներ, որոնք նոր ձեռնարկություններ ստեղծեցին, գործնականում՝զրոյից: Սակայն, գինեգործության ոլորտի վրա, այնուամենայնիվ, դեռ պահպանվում են անցյալի հետքերը:

 

Ի՞նչ ծավալի ներդրումների մասին է խոսքը:

 

Վերջին 5 տարիներին դրանք կազմել են 50-60 մլն.դոլար: Ասեմ, որ դա բավականին լուրջ գումար է: Այդ գումարից 35-40 մլն.դոլարը կազմել են ներքին ներդրումները: Շարունակենք:Մինչև 2006 թվականը Մոլդովան ամեն տարի Ռուսաստան էր արտահանում 270 մլն շիշ գինի, Վրաստանը՝ 55 մլն շիշ, իսկ Հայաստանը՝ընդամենը 0.5 մլն շիշ: Հետևաբար, մենք պարզապես, հնարավորություն չունենք հավակնելու մոլդովական կամ վրացական արտադրողների նիշաներին ռուսական շուկայում, որի տարեկան ծավալը կազմում է մոտավորապես 1,2 մլրդ.շիշ: Եվս մեկ պատճառ – դա հայկական գինիների բարձր ինքնարժեքն է, ի տարբերություն վրացական և մոլդավական գինիների, ինչը պայմանավորված է օբյեկտիվ պատճառներով - էներգակիրների բարձր գին, աշխատուժի ավելի բարձր գին, հաղորդակցությունների պրոբլեմ և այլն: Ընդ որում ռուսաստանյան շուկայի այդ նույն ցածր գնային հատվածում մրցակցում են Արգենտինայի, Չիլիի, Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի արտադրողները: Վերջինները, կարելի է ասել, սպասում էին ռուսաստանյան շուկայից մոլդավացիների և վրացիների դուրս գալուն, անհապաղ զբաղեցնելով շուկայի ազատ նիշան: Հետևաբար, ռուսաստանյան շուկայում մեր ներկայության ավելացմանը խանգարող պատճառների պակաս չունենք: Բայց նույնիսկ մրցակցության բացակայության պայմաններում, ամենաակտիվ և ճիշտ աշխատելու դեպքում, մենք կարող էինք մեր ներկայությունն ավելացնել ընդամենը մինչև 2.5-3 մլն.շիշ:

 

Այսինքն, Ձեր խոսքերից հետևում է, որ հայկական գինիների իրացման հետ կապված պրոբլեմներ, գործնականում, չկան...

 

Դեռ 2-3 տարի առաջ դրանք, իրոք, չկային: Հայաստանում տարեկան արտադրվում էր մոտ 5 մլն.շիշ գինի, 4 մլն.շիշն իրացվում էր տեղում, 1 մլն.շիշն՝ արտահանվում: Անհրաժեշտության դեպքում կարող էինք տարեկան արտադրությունն ավելացնել ևս 1 մլն. շշով: Պրոբլեմներն սկսվեցին 2 տարի առաջ, երբ սկսեց ընկնել ռուսական ռուբլին: Դրանից հետո ռուբլին կրկնակի արժեզրկվեց, իսկ ապրանքները ռուսաստանյան շուկայում թանկացան մոտ 10-15%: Նման պայմաններում հայկական գինիների արտահանումը դեպի Ռուսաստան, գործնականում, կորցրեց իմաստը, քանի որ ստիպված էինք գինին վաճառել մի գնով, որը նույնիսկ չէր ծածկում ինքնարժեքը: Այսօր ռուսաստանցիները փորձում են արտասահմանյան ապրանքների ներմուծումը դիվերսիֆիկացնել ներմուծման փոխարինմամբ: Արդյունքում, շուկան արդեն հեղեղվել է Ռուսաստանի հարավային շրջաններում արտադրված և մեկ շշի դիմաց 1 դոլարից էլ ցածր ինքնարժեք ունեցող գինիներով, ինչը թույլ է տալիս դրանց վրա սահմանել 100-200 ռուբլի մանրածախ գներ: Արդյունքում, այսօր մենք ռուսաստանյան շուկային առաջարկելու բան չունենք, բացի միջին և բարձր գներով գինիներից: Սակայն, 600-800 ռուբլի գնային հատվածում Ռուսաստանում վաճառվում են այդ նույն ֆրանսիական գինիները, որոնց հետ մրցակցել մենք, իհարկե, ի վիճակի չենք: Մնում է, այսպես կոչված, միջին՝ 400-600 ռուբլի գնային շեմը՝ հիմնական արտադրողների համար, և, իհարկե, 1000 ռուբլուց բարձր պրեմիում հատվածը՝ 5-10 խիստ սահմանափակ արտադրողների համար, ինչը մեծ և նպատակաուղղված աշխատանք է պահանջում:

 

Իսկ Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ոչ մի կերպ չփոխե՞ց իրավիճակը:    

 

Ոլորտին դա առանձնապես ոչինի չտվեց, քանի որ մեր մաքսային ծախսերը լավագույն դեպքում իջան 10%, ինչը, վերը նկարագրված թվերի պայմաններում, առանձնապես քաշ չուներ: Ընդհանրապես, Հայաստանի անդամակցումը ԵԱՏՄ-ին ես գնահատում եմ որպես քաղաքական, այլ ոչ թե տնտեսական քայլ, հաշվի առնելով, որ ԵԱՏՄ հսկայական շուկան կարող է հետաքրքրություն ներկայացնել միայն էժան ապրանքներ արտադրողներին:

 

Հայկական դրամի նկատելի արժեզրկումն արդյո՞ք ի վիճակի չէ խթանել հայկական գինիների և կոնյակի արտահանումը:

 

Ի վիճակի է, բայց այն տնտեսության դեպքում, երբ տեղական արտադրության տեսակարար կշիռը գերակշռող է: Ցավոք, շշերը, խցանները, զտիչները և այլ հարակից նյութերը ներմուծում ենք արտերկրից, իսկ էներգակիրները գնալով ավելի են թանկանում: Այս պարագայում ձեր նկարագրած դասական սխեման չի կարող արդյունավետ աշխատել:

 

Լավ, իսկ որտե՞ղ է ելքը,  արտահանման դիվերսիֆիկացման մե՞ջ: Չէ՞ որ այդ մեկ միլիոն շիշ գինին պետք է որևէ տեղ իրացվի:

 

Ցանկացած ճգնաժամ ունենում է նաև դրական կողմեր, դաշտը բյուրեղացնելով թույլ  դերակատարներից: Ցանկացած տնտեսական ֆորս-մաժորային իրավիճակ ցույց է տալիս, թե որ ուղղությամբ պետք է ընթանա արտադրողը կամ արտահանողը: Մեր պարագայում մենք, իրոք, պետք է դիվերսիֆիկացնենք մատակարարումները դեպի այլ շուկաներ: Չէ որ լավ կյանքից չէ, որ հայկական գինինները շարունակվում են վաճառվել ռուսաստանյան շուկայում: Ռուսաստանցիները մեր հանդեպ մշտապես ունենում են պարտքեր, և դուրս գալն այդ շուկայից մեզ կզրկի ինչպես այդ գումարների ստացումից, այնպես էլ շուկայում զբաղեցրած դիրքից: Այսօր, աշխատելով 30-40% մինուսով, մեր արտադրողները հույս ունեն, որ ճգնաժամն, այնուամենայնիվ, հավերժ չի լինելու, իսկ նավթի մեկ բարելի գինը չի իջնի մինչև 10 դոլար: Նման ճգնաժամերը ցիկլիկ են և տեղի են ունենում ամեն 30-40 տարին, որից հետո նավթի գները ֆիքսվում են: Հետևաբար, հարցը բոլորովին էլ ռուբլու փոխարժեքի մեջ չէ, այդ կայունության մեջ է: Նույնիսկ 1 դոլարի դիմաց 100 ռուբլու պայմաններում մենք կփորձենք գնահատել ստեղծված իրավիճակը և որոշել մեր հետագա քայլերը: Բայց ռուբլու փոխարժեքի անվերջ անկման պայմաններում տարիներով կարգավորված ենթակառուցվածքների ապագայի հարցում կողմնորոշվելը բավականին բարդ է: Իմ կարծիքով, մենք պետք է աստիճանաբար դիվերսիֆիկացնենք մյուս ուղղություններով արտահանումը, պահպանելով նաև նվազագույն ներկայությունը ռուսաստանյան շուկայում: Սխալ կլիներ վերջնականապես այրել Ռուսաստանի հետ բոլոր կամուրջները:

 

Դիվերսիֆիկացման ո՞ր ուղիներն են Ձեզ համար ավելի հեռանկարային:

 

Արտերկրում ապրում են մոտ 3 մլն.մեր հայրենակիցների ընտանիքներ, էլ չեմ խոսում բարեկամների և մյուս մտերիմների մասին: Այդ 3 մլն.ընտանիքներն օրական 1 շիշ հայկական գինի չեն խմում՝ որակի նկատմամբ արդարացված անվստահության պատճառով: Այսինքն, մենք վերադառնում ենք նրան, որ պրոբլեմը մեր մեջ է, գինի արտադրողների, այլ ոչ թե սպառողների մեջ: Հետևաբար, մենք պարզապես պարտավոր ենք կտրուկ բարձրացնել հայկական գինիների որակը, ինչն էլ արվում է: Մենք պետք է աշխատենք նաև մեր սփյուռքի հետ, որպեսզի ապացուցենք, որ հայկական գինիներն արդեն այն որակի չեն, ինչը կար, օրինակ, 5 տարի առաջ: Եվ եթե մեզ հաջողվի դա անել, ապա նշված 3 մլն.շիշ գինին գինեգործության ոլորտը կապահովի արմատապես նոր արդյունքներով: Բավականաչափ օգտակար գործիքներ, մեթոդներ ու կապեր կան: Անհարեժեշտ է ապահովել նաև Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ակտիվ աշխատանքն Արևմտյան և Արևելյան Եվրոպայի երկրների ավանդական շուկաներում: Հայկական գինիների օրերի անցկացումը, դրանց արտադրության բազմադարյան ավանդույթների բացահայտումը և նման քայլերն այսօր անհրաժեշտություն են: Եվ դա էլ է մեզնից կախված, իսկ մենք այդ ուղղությամբ ոչինչ չենք անում: Եվս մեկ հեռանկարային ուղղություն կարելի է համարել Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի և Մեքսիկայի նոր և դինամիկ զարգացող շուկաների հետ աշխատելը:

 

Նկարագրեք այդ շուկաներում հաջող մեկնարկ ապահովելու դրական և բացասական նախադրյալները:

 

Դրական կողմն այն է, որ այդ շուկաները մեր մասին ոչինչ չգիտեն, և մենք կարող ենք սկսել այնտեղ աշխատել մաքուր էջից: Իսկ վատն այն է, որ ուղեկցող ողջ ենթակառուցվածքը պետք է ստեղծվի զրոյից: Այսինքն, ամեն ինչ, կրկին, մեզնից է կախված:

 

Այսինքն, Դուք գտնում եք, որ միայն հայկական գինիների որա՞կը կարող ապահովել քանակ:

 

Միանգամայն ճիշտ է: Դրան էլ պետք է ավելանա մեր կառավարության աշխատանքն այդ ուղղությամբ:

 

Իսկ ինչպիսի՞ն են հայկական կոնյակի արտադրության հեռանկարները:

 

Դրանք այնքան էլ պայծառ չեն: Կոնյակը կարող է հայտնվել ավելի վատ իրավիճակում, քանի գինին է, հաշվի առնելով, որ 130 տարի առաջ Հայաստանը կոնյակ արտադրողների շարքում հայտնվեց բացառապես ցարական Ռուսաստանի որոշ հպատակների հավակնությունների շնորհիվ: Իր հերթին, մեզ մոտ արտադրվող խմիչքը մենք կոնյակ կոչելու իրավական իրավունքներ չունենք, պարզապես, Խորհրդային Միության կառավարությունը 70 տարի թքած ուներ միջազգային իրավունքի վրա: Իհարկե, մենք դա կարող ենք շարունակել ԵԱՏՄ շուկայում, բայց ոչ այն պայմաններում, որ կոնյակն աստիճանաբար կորցնում է իր գրավչությունը մեզ համար, իսկ այդ նույն «երեքաստղանոցի» գինն արդեն աստիճանաբար մոտենում է ինքնարժեքին: DCFTA կողմից Հայաստանին տրամադրվել է 10 տարի՝ կոնյակ բառից հրաժարվելու համար: Հետևաբար, վաղ թե ուշ, բայց կոնյակից մակարդակով ավելի ցածր բրենդիին անցնելն անխուսափելի կլինի, քանի որ մենք խաղում ենք մի խաղ, որի կանոնները թելադրում են ուրիշները: Բայց առաջիկա 10-15 տարիներին այդ անցումը գործնականում կլինի աննկատ: Հետևաբար, ոլորտի ապագան ես տեսնում եմ գինիների և մրգային օղիների արտադրության ավելացման մեջ, որոնք Հայաստանի համար հանդիսանում են տեղական պրոդուկտներ:

 

Իսկ ի՞նչ կասեիք ոլորտի դրական միտումների մասին:

 

Առաջին հերթին, ես դա տեսնում եմ հայկական գինիների որակի բարձրացման մեջ: Շուկա են դուրս գալիս նոր, բավականին լուրջ արտադրողներ: Վերջապես, մենք փորձում ենք դուրս գալ նոր շուկաներ: Կառավարությունն սկսել է 10%-ով սուբսիդավորել գինիների արտահանումը: Ի վերջո, չէ որ այդ ճգնաժամը երկնքից չի, որ մեր գլխին ընկավ: Մենք էինք այն պատրաստում երկար տարիներ, սկսած անցյալ դարի 50-ականներից, արտադրելով ցածր որակի գինիներ, որոնք կարելի էր իրացնել բացառապես ռուսաստանյան շուկայում: Գինու կամ պորտվեյնի շշի արժեքի մեջ «ձախ» գումարները հասնում էին 10-100%-ի, իսկ «ստվերը» Հայկական ԽՍՀ բյուջեում հասնում էր 10%-ի: Անկախության ձեռքբերումից և ձեռնարկությունների մասնավորեցումից հետո հանկարծ պարզվեց, որ մեր արտադրանքը ոչ մեկին պետք չէ: Այսօր շուկայում ես ակնկալում եմ հարուստ, ոչ մեծ ընկերությունների դիրքերի պահպանումը և ավելի խոշոր ընկերությունների խոշորացումը: Արդեն ստեղծվել են բավականին խոշոր ընկերություններ՝ Armeniavine-ն, Karas-ը, TerrasdeArmenia-ն, հայտնվել են նաև նոր, ոչ մեծ ընկերություններ:

 

Այսինքն, գինեգործության ոլորտը, չնայած ճգնաժամին, ունի՞ բավականին լավ հեռանկարեր:

 

Անկասկած: Գտնում եմ, որ գինեգործությունն ունի մեծ և պայծառ ապագա, պարզապես, մենք պետք է հաղթահարենք այս անցումային փուլը: Հարկ է խոստովանել, որ այն շատ ձգձգվեց և ընթանում է արդեն մոտ 30 տարի. պատերազմ, տնտեսության փլուզում, ծանր տարիներ, ճգնաժամեր, ռուբլու փոխարժեքի անկում: Այս ամենն էապես երկարաձգեց անցումային փուլը: Բայց Հայաստանը դեռ չի դադարել լինել այն երկիրը, որտեղ Նոյը տնկեց խաղողի որթատունկը, ինչպես նաև չի կորցրել իր հրաշալի բնա-կլիմայական պայմանները, որոնք անհրաժեշտ են խաղողի ընտիր տեսակների աճեցման համար: Կարծում եմ, որ այդ ամենը, ճգնաժամի տրամադրած հետևանքների և հնարավորությունների հետ միասին, ոլորտի համար անխուսափելիորեն կստեղծի զարգացման բոլոր անհրաժեշտ նախադրյալները:

 

Դավիթ Ստեփանյան

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
ԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանըԱրարատԲանկը 8 միլիոն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցմանը
Իտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավըԻտալիա, ԱՄԷ և պրեմիում դասի C360 Mastercard. Կոնվերս Բանկի քեշբեք արշավը
Team Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker ArmeniaTeam Holding-ի պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել է նախատեսված ժամկետից շուտ. տեղաբաշխողը՝ Freedom Broker Armenia
"Լույս" հիմնադրամ. Հայաստանում տնտեսական ակտիվության աճը պայմանավորված է անկայուն գործոններով
Կրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբԿրթության նոր հարթակներ՝ ԱրարատԲանկի և «Արեն Մեհրաբյան» հիմնադրամի համագործակցությամբ
Հայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճՀայաստանի ԿԲ-ը 2026 թվականի համար կանխատեսում է ՀՆԱ-ի 6,3-4,1% աճ ՝ ակնկալելով նաև արտաքին առևտրի աճ
Հայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ ՓաշինյանՀայաստանի ՊԵԿ-ը կառույց է, որն աջակցում է բիզնեսին՝ իր գործունեությունը ճիշտ կազմակերպելու գործում․ Փաշինյան
Հայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարարՀայաստանն ունի ներմուծելու և Ադրբեջան արտահանելու ռազմավարական ծրագրեր. էկոնոմիկայի նախարար
Բոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարարԲոլոր ArCa քարտապանների համար 2% հետվճարը չի տարածվի արտասահմանյան բիզնեսից անկանխիկ գնումների վրա. ֆինանսների փոխնախարար
Փորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում ԹուրքիայիցՓորձագետ․ Հայաստանը տարիներ շարունակ նավթամթերք է ներկրում Թուրքիայից
ՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնելՀՀ առողջապահության նախարարը ԵԱՏՄ գործընկերների հետ համատեղ նախագծերի իրականացման ու փորձի փոխանակման պատրաստակամություն է հայտնել
Երևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտումԵրևանում քննարկվել ռեն հայ-ղազախական համագործակցության զարգացման հեռանկարները զբոսաշրջության ոլորտում
Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման Ամերիաբանկը միացել է Սյունիքի Սպանդարյան ջրանցքի վերականգնման "Հայաստան" համահայկական հիմնադրամի նախաձեռնությանը
Հայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերըՀայաստանն ակնկալում է, որ Ռուսաստանը հնարավորինս արագ կվերականգնի Նախիջևանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղային գծերը
Պետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. ՓաշինյանՊետությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև գործարար շփումների զարգացմանը. Փաշինյան
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը 2025թ. հունվար-նոյեմբերին կազմել է 103.6%
Հայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգըՀայաստանի կառավարությունը հաստատել է ԱՎՀ ArCa քարտերով անկանխիկ գործարքների դեպքում հետվճար տրամադրելու միջոցառումը և կարգը
ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին ԱրարատԲանկն արժանացել է Visa-ի «Վստահելի գործընկերություն» 2025 մրցանակին 
Հայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջՀայաստանում տնտեսական ակտիվության աճն սկսել է արագանալ՝ ամանորյա տոներին ընդառաջ
Կունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ ՓաշինյանԿունենանք Կապսի ջրամբար և նոր գյուղ. Նիկոլ Փաշինյան
ԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետԲՏԱ նախարարությունը նախատեսում է զարգացնել ԱԲ ոլորտում համագործակցությունը Eleveight AI-ի հետ
Հայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքըՀայաստանի կառավարությունը 6 ամսով երկարաձգել է մի շարք գյուղմթերքների արտահանման արգելքը
Սիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարովՍիգի ձկնկիթի արտահանումը Հայաստանից կարգելվի եւս կես տարով
Հայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարներըՀայաստանն ու Իսրայելը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարները
Հայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերինՀայաստանում 2026 թվականից 2% հետվճար կտրամադրեն ArCa լոկալ համակարգի քարտերին
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
ՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերըՊԵԿ-ում քննարկել են ՀՀ և ԳԴՀ հարկային համակարգերը
Էկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակըԷկոնոմիկայի նախարարը մեկնաբանել է Հայաստանում ադրբեջանական բենզինի գներին առնչվող իրավիճակը
ՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համարՏԿԵՆ-ը թեկնածու է փնտրում ստեղծվող «Ատոմային նոր էներգաբլոկի կառուցում» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատարի  համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
29.12.2025
RUB4.910.01
USD381.46-0.01
EUR448.71-0.43
GBP514.860.30
CAD278.58-0.23
JPY24.400.01
CNY54.450.01
CHF482.74-0.38