Ուրբաթ, 29 Հունվարի 2016 15:59

Դեսպան. Բելառուսն ու Հայաստանը մոտ են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը

Դեսպան. Բելառուսն ու Հայաստանը մոտ են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը

Արմինֆո. Բելառուսն ու Հայաստանը մոտ են ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ միջկառավարական համաձայնագրի ստորագրմանը: Այդ մասին հաղորդել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իգոր Նազարուկը` ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում: «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, մոտավորապես փետրվարի կեսին Երևանում կկայանա միջկառավարական հանձնաժողովի նիստ, որի շրջանակում էլ կստորագրվի համաձայնագիրըե, - ասել է դիվանագետը, հավելելով, որ պայմանավորվածությունը շրջանակային բնույթի է և նպատակաուղղված է անձնակազմի նախապատարստմանը, ռադիոակտիվ թափոնների փոխադրման, հավաքման և պահպանման փորձի փոխանակմանը:

«Իրականում մենք միայն միջուկային էներգետիկայում ջանքեր ներդնելու շատ ոլորտներ ունենք: Հայաստանն ունի իր ատոմակայանը և կուտակված փորձ, իսկ բելառուսները գտնվում են իրենց կայանի կառուցման ակտիվ փուլում: Կարծում եմ, որ փորձագետներն ու մասնագետներն այդ ոլորտում շփվելու թեմա ունեն: Միայն փոխգործակցության պայմաններում արդյունք կլինիե, - ընդգծել է դիվանագետը:

Ավելի վաղ ԱրմԻնֆո-ի հետ հարցազրույցում Իգոր Նազարուկը նշել էր որ, էներգետիկայի ճյուղը տնտեսության հաջողության երկրորդ բաղադրիչն է` ֆինանսներից հետո: էներգետիկ հաշվեկշռի հասնելու համար կարևոր է զարգացնել սեփական արտադրությունները: «Բելառուսում դրանց որոշ դեֆիցիտ կա, այդ պատճառով էլեկտրականության որոշ բաժինը մենք ներմուծում ենք: Շատ է խոսվում այլընտրանքային էներգետիկայի մասին: Սակայն համապատասխան որոշումների իրագործման համար անհրաժեշտ են բարենպաստ բնական պայմաններ. պայծառ և «տևականե արև, հաստատուն գերակշռող քամիներ, սրընթաց գետեր, երկրաջերմային աղբյուրներ և այլն: Ավաղ, դրանով հպարտանալ մենք չենք կարող: Մնում է 2 ճանապարհ` զարգացնել ածխի, մազութի, գազի այրման տեխնոլոգիաները կամ շեշտը դնել խաղաղ ատոմի օգտագործման վրա: Մենք չունենք բավակաչափ ածխաջրածիններ, իսկ դրանց համաշխարհային գները միայն աճելու են, քանի որ դրանք սպառվող պաշարներ են: Հետևությունը բխում է ինքնին. մեզ համար զգալի էներգահզորություններ ստանալն անհնար է տրոհվող նյութերի կիրառմամբ: Մեր երկրի համար, որն ամենից շատ է տուժել Չեռնոբիլի վթարից, ատոմակայան կառուցելու որոշումը շատ ցավագին է ծնվել: Եվ, չնայած այդ հանգամանքին,  ժամանակի ընթացքում մենք ձերբազատվել ենք մեր վախերից և «Ռոսատոմիե մեր ռուսաստանցի գործընկերների հետ համատեղ գնացել ենք խաղաղ ատոմի զարգացման սեփական ծրագրի ստեղծման` որպես այլընտրանք ավանդական օրգանական կրողների օգտագործման նկատմամբ:

Եղել  են բազմաթիվ քննարկումներ և վիճաբանություններ: Արդյունքում` ընտրվել է շինարարության համար ամենաանվտանգ հարթակը` երեք տարբերակներից: Հարց էր ծագում, թե ում վրա հենվել, ում տեխնոլոգիան է ամենաանվտանգը: Պարզվեց, որ ամենաանվտանգ և, ընդ որում, ամենաէժան ու օպտիմալ տեխնոլոգիան ռուսական կողմինն է: Այժմ մենք Բելառուսական ԱԷԿ կառուցման նախագծի ակտիվ փուլում ենք, մինչև 2018 թիվը պետք է կառուցենք առաջին էներգաբլոկը, իսկ այնուհետև` նաև երկրորդը: Մեզ համար չափազանց կարևոր է ավարտել այդ այդ նախագիծը, և այն շահագործման կհանձնվի ժամանակին, ես ձեզ հավաստիացնում եմ: Շատ կարևոր է, որ դրանով իսկ կբարձրանա մեր տեխնոլոգիական կայունության մակարդակը, իսկ երկրորդը` մենք ավելի քիչ կախված կլինենք ածխաջրածնային էներգակիրների համաշխարհային գների տատանումներիցե, - նշել էր դիվանագետը, ընդգծելով, որ ԱԷԿ շինարարության առնչությամբ նախապատարստվել է խաղաղ միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության շորջ հայ-բելառուսական համաձայնագիրը:

Փաստաթուղթը ենթադրում է մասնագտեների և փորձագետների փոխգործակցություն դրա բոլոր դրսևորումներով` նախագծումից և շինարարությունից մինչև միջուկային թափոնների պահպանում: Անձնակազմի ուսուցման հարցերին նույնպես ուշադրություն է դարձվում: Օրակարգում է Հայաստանի ԱԷԿ նոր բլոկի կառուցման հարցը և, ամենայն հավանականությամբ` հենց նույն ռուսական տեխնոլոգիայով: «Առայժմ, որքան հայտնի է, «Ռոսատոմնե առաջարկում է լավագույն տարբերակը, դեհ, իսկ արդեն հայ-բելառուսական հարաբերություններն այդ ոլորտում կհենվեն կողմերի կուտակած փորձի վրա` ոչ առանց ռուսական  կողմի ռեսուրսների մատակարարման, դա ակնհայտ է: Ռուսաստանն այդ առումով շատ առաջ է անցել, Ռուսաստանի ատոմային ճյուղը 70 տարեկան է, ունի խորը մշակումներ, և կարևոր է այդ փորձն ընդօրինակել և այն կիսել` հանուն ընդհանուր անվտանգության և տնտեսական բարօրությանե, - նշել է Նազարուկը:

Բելառուսական ԱԷԿ-ը ԱԷԿ-2006 տեսակի ատոմակայանի շինարարության նախագիծ է, որն իրագործվելու է Գրոդնոյի մարզի Օստրովեց քաղաքից 18 կմ հեռավորության վրա: 2011 թվականի մարտի 15-ին Ռւոսաստանի վարչապետի պաշտոնում Վլադիմիր Պուտինի Մինսկ կատարած այցի ընթացքում հայտարարվել էր ԱԷԿ շինարարության գործում համագործակցության շուրջ համաձայնագրի ստորագրման մամսին, որին համապատասխան, Ռուսաստանը համաձայնել է Բելառուսին 10 մլրդ դոլարի վարկ տրամադրել: Ծրագրերի համաձայն, ԱԷԿ-ի առաջին բլոկը պետք է շահագործման հանձնվի 2018 թվականին, երկրորդը` 2020 թվականին: ԱԷԿ շինարարության գծով Բելառուսի հիմնական գործընկերը ռուսական «Ատոմստրոյէկսպորտե ընկերությունն է, որպես  ենթամատակարար հանդես են գալիս բելառուսական արտադրական կազմակերպությունները: Փոխհատուցվելիության ժամկետը կարող է կազմել 15-20 տարի: 2015 թվականի հուլիսի 7-ին Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման բնագավառում համագործակցության շուրջ հայ-բելառուսական միջկառավարական համաձայնագրի նախագծին` որպես  բանակցությունների անցկացման հիմք: Բելառուսի էներգետիկայի նախարարությունը լիազորված է Հայաստանի հետ բանակցություններ վարել և ստորագրել համաձայնագիրը:

Հիշեցնենք, որ Մեծամորի մոտ գտնվող ՀԱԷԿ-ը, որը միակն է տարածաշրջանում, շահագործման էր հանձնվել 1980 թվականին և կանգնեցվել էր 1989 թվականի մարտին` Սպիտակի երկրաշարժից հետո: ՀԱԷԿ-ը վերագործարկվել է 1995 թվականի նոյեմբերին` հանրապետությունում սուր էներգետիկ ճգնաժամի առնչությամբ: Կայանի երկու էներգաբլոկները զինված են ռուսական առաջին սերնդի ВВЭР-440 ռեակտորներով: Առաջին բլոկն այժմ կանգնեցված է: Կայանին բաժին է ընկնում էլեկտրաէներգիայի արտադրության մինչև 40%-ը: Փորձագետների գնահատականների համաձայն, կայանի շահագործման ռեսուրսն ասպառվում է 2016 թվականին: Այժմ աշխատանքներ են իրականացվում կայանի շահագործման ժամկետը մինչև 2027 թիվը երկարաձգելու համար: Նախագծի իրագործման համար 2014թ.վերջին Մոսկվայում ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն, ռուսական կողմը կայանի շահագործման ժամկետի երկարաձգման համար Հայաստանին 270 մլն դոլարի վարկ կտրամադրի` 15 տարվա ընացքում մարման պայմանով` 3%  տարեկան տոկոսադրույքով: Բացի այդ, նույն նպատակների համար Ռուսաստանի Դաշնությունը 30 մլն դոլարի դրամաշնորհ կտրամադրի Հայաստանին: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, Հայաստանի և Բելառուսի միջև արտաքին առևտրի շրջանառությունը 2015 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ավելացել է 2,4%-ով` կազմելով 37.3 մլն դոլար նախորդ տարվա 36.4 մլն-ի դիմաց` արտահանման 41,9% անկման և ներմուծման 15,6% աճի պայմաններում: