Արմինֆո. Պլատինի էժանացման (2.5խ) և պալադիումի թանկացման (2.7%) գրեթե միատեսակ տեմպերի հետևանքով փաստացի տեղաշարժ չարձանագրվեց թանկարժեք մետաղների գների դինամիկայում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ ֆինանսների նախարարությանն «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունից, 2016 թվականի հունվարի 25-31-ը թանկարժեք մետաղները թանկացել են 0.3%:
Աղբյուրի համաձայն, սահմանվել են թանկարժեք մետաղների հետևյալ գները` մեկ գրամ ոսկու վաճառքի գինը - 17029,04 դրամ (շաբաթվա աճը`0.1%), արծաթ – 218.43 դրամ է (շաբաթվա անկումը` 0.8%), պլատինիում - 12825,06 դրամ (շաբաթվա անկումը` 2.5%), պալադիում - 7720,22 դրամ (շաբաթվա աճ` 2.7%):
Տարեսկզբից թանկարժեք մետաղների գներն ընկել են 3.7%, հիմնականում պալադիոմի 10.5% և պլատինիումի 5.2% էժանացման հետևանքով, իսկ ոսկին թանկացել է 2.3%:
Միջազգային բորսաներում 2016 թվականի հունվարի 29-ին ոսկու մեկ ունցիայի մեկնարկային գինը մեկ օրում բարձրացել է 0.01%, կազմելով $ 1097.2, արծաթի գինը`0.07%, մինչև, 14.21, իսկ պլատինիումի և պալադիումի գները մնացել են գրեթե անփոփոխ, համապատասխանաբար կազմելով` $ 868 և $ 497:
Ըստ Reuters գործակալության հարցումների, 2016 թվականին ոսկու մեկ ունցիայի տարեկան միջին գինը կարող է կազմել $ 1118, 2017 թվականին` $1209: Արծաթի տարեկան միջին գինը 2016-ին կարող է լինել $ 14.80, իսկ 2017-ին` $15.90: Գների աճին կնպաստի աշխարհում առկա ֆինանսական և քաղաքական անկայունությունը:
Citigroup-ի վերլուծաբանները գտնում են, որ այժմ գլոբալ շուկաների հետ կապված մտահոգությունները պայմանավորված են թանկարժեք մետաղների գներով: Ըստ փորձագետների, մարդիկ սկսել են ավելի շատ անտեսել ռիսկերը, լինեն դրանք աշխարհաքաղաքական կամ մակրոտնտեսական, իսկ հանգստության մթնոլորտը, ըստ երևույթին, սկսում է գոլորշիանալ: Այժմ մարդիկ շատ ուշադիր հետևում են այլ շուկաների ռիսկային դիրքերին, և այդ առումով ոսկին ավելի հաճախ է սկսում հանդես գալ որպես ավելի հետաքրքիր ներդրում: