Երկուշաբթի, 1 Փետրվարի 2016 19:51
Կարինա Մելիքյան

Հայաստանում արտաքին պարտքի շարունակվող աճի և բարձր միգրացիայի պայմաններում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2015 թվականին 1.5 հազ. դոլարից հասավ մինչև 1.7 հազ.դոլարի

Հայաստանում արտաքին պարտքի շարունակվող աճի և բարձր միգրացիայի պայմաններում բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 2015 թվականին 1.5 հազ. դոլարից հասավ մինչև 1.7 հազ.դոլարի

Արմինֆո. Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ հատեց 5 մլրդ.դոլարի սահմանագիծը, ավելի խորացնելով բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը, որը 1.5 հազ.դոլարից հասավ մինչև 1.7 հազ.դոլարի, ընդ որում`արտաքին պարտքի շարունակվող աճի և բարձր միգրացիայի պայմաններում: Ի դեպ, միայն արտաքին պարտքի գծով, որը հասավ 4.3 մլրդ. դոլարի, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը 1.3 հազ.դոլարից հասավ մինչև 1.4 հազ.դոլարի (2009-ի 550 դոլարի համեմատ): Իսկ, հաշվի առնելով միգրացիայի իրական մասշտաբները, բնակչության մեկ շնչին ընկնող պարտքի բեռը շատ ավելի բարձր է: Արտաքին պարտքի մարման աստիճանը, ոսկու-արտարժույթի պահուստներով, 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 41.1%, 39.3%-ով գերազանցելով 2014-ի ցուցանիշը, բայց 57.7% զիջելով 2013-ի ցուցանիշը: Դա նրա արդյունքն էր, որ 2013 թվականին, երբ ոսկու-արտարժույթի պահուստներն ավելացան 25.1% (մինչև 2.3 մլրդ.դոլար), արտաքին պարտքի աճի տեմպերն ավելի համեստ էին (5%, մինչև 3.9 մլրդ.դոլար), որից հետո, 2014 թվականին, երբ ոսկու-արտարժույթի պահուստները նվազեցին 34.7% (մինչև 1.5 մլրդ.դոլար), արտաքին պարտքն աճեց 13.7% (մինչև 3.8 մլրդ.դոլար), իսկ 2015-ին`թե պահուստները, և թե արտաքին պարտքը ցուցադրեցին աճող դինամիկա: Այսպես, 2015 թվականին ոսկու-արտարժույթի պահուստներն աճեցին 19%, մինչև 1.8 մլրդ.դոլար, գերազանցելով արտաքին պարտքի տեմպերին (16%, մինչև 4.3 մլրդ.դոլար): Փորձագետների կանխատեսումներով, 2017 թվականին Հայաստանի արտաքին պարտքը կանցնի 5 մլրդ. դոլարից, որից հետո միայն կսկսի նվազել: Հայաստանի ներքին պարտքի 18.2% աճն ընթանում էր արտաքին պարտքի`16% աճին զուգահեռ, որոնք երկրի ընդհանուր պետական պարտքն ավելացրին 16.3%: Ընդ որում, արտաքին պարտքի գծով կառավարության պարտավորոթյուններն հաշվետու տարում ավելացան 16.7%, իսկ Կենտրոնական բանկի պարտավորոթյունները` 10.2%: Ներքի պարտքի կառուցվածքում զգալիորեն աճեցին հայկական եվրոբոնդերի գծով պարտավորությունները – 2.4 անգամ: 2014 հունվար-դեկտեմբերին արտաքին պարտքն աճեց 13.7%, իսկ ներքին պարտքը` 11.4%, և ընդհանուր պարտքն աճեց 13.3%: ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալներով, որոնք տրամադրվել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, Հայաստանի պետական պարտքը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 2.453 տրլն.դրամ կամ 5.071 մլրդ.դոլար, որտեղ արտաքին պարտքը կազմել է 85% կամ 2.085 տրլն.դրամ (4.310 մլրդ.դոլար), իսկ ներքին պարտքը` 368.4 մլրդ.դրամ (761.5 մլն.դոլար):

Արտաքին պարտքի կառուցվածքում կառավարության պարտավորությունները կազմել են 3.833 մլրդ.դոլար, իսկ ԿԲ պարտավորությունները` 476.3 մլն.դոլար: Հաշվետու տարում կառավարության և ԿԲ մասնաբաժիններն արտաքի նպարտքի կառուցվածքում գրեթե չեն փոխվել, համապատասխանաբար կազմելով` 88.9% և 11.1% (մեկ տարի առաջ` 88.4% և 11.6%): Ներքին պետպարտքի կառուցվածքում պետական պարտատոմսերի տեսակարար կշիռը 2015-ին նվազել են 92.8%, մինչև 86.9% (2013-ին` 97.8%), բացարձակ մեծությամբ աճելով 10.6%, մինչև 320.02 մլրդ.դրամ (661.5 մլն.դոլար), հայկական եվրոբոնդերի մասնաբաժինը 6.2%-ից դարձել է 12.9% (2013-ին` 0.7%), որի բացարձակ մեծությունն ավելացել է 2.4 անգամ, մինչև 47.4 մլրդ.դրամ (97.9 մլն.դոլար), առևտրի վարկերի մասնաբաժինը 2015-ի նոյեմբերին զրոյացել է (2014-ին` 0.6%, 2013-ին` 1.2%), իսկ մնացած մասը կազմել են երաշխիքները, որոնց մասնաբաժինը մնացել է նույնը` 0.3% (2013-ին` 0.4%), և որի բացարձակ արժեքն ընկել է 5.7%, մինչև 961.5 մլն.դրամ (1.99 մլն.դոլար): (ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը, ՀՀ ԿԲ տվյալներով, 2015 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 483.75 դրամ/դոլար, 2014-ի դեկտեմբերի 31-ին` 474.97 դրամ/դոլար, իսկ 2013-ի դեկտեմբերի 31-ին` 405.64 դրամ/դոլար):

Հայաստանի արտաքին պարտքի նախնական դինամիկան 2015 թվականին բացառապես դեպի վեր ընթացող էր: Մասնավորապես, առաջին եռամսյակում աճը կազմեց 2.8%, 2-րդ եռամսյակում` 2%, երրորդում` 2.7%, իսկ չորրորդում` 7.7%: Իսկ 2014 թվականին արտաքին պարտքը եռամսյակային կտրվածքով ցուցադրել էր տարբեր ուղղություններով ընթացող տրենդ: Մասնավորապես, առաջին եռամսյակ – 0.9% աճ, 2-րդ եռամսյակ – 1.8% անկում, 3-րդ եռամսյակ – 3.1% անկում, և չորրորդ եռամսյակ – 18.2% աճ:

2015 թվականին ներքին պարտքի եռամսյակային դինամիկան նույնպես բացառապես դեպի վեր ընթացող էր: Մասնավորապես, առաջին եռամսյակ – 5.2% աճ, 2-րդ եռամսյակ -0.2% աճ, երրորդ եռամսյակ – 2.5% աճ, և չորրորդ եռամսյակ – 9.4% աճ: Իսկ 2014-ին այս ցուցանիշները տեղաբաշխվել էին հետևյալ ձևով`առաջին եռամսյակ – 2.3% աճ, 2-րդ եռամսյակ – 0.6% աճ, 3-րդ եռամսյակ – 3% աճ, և չորրորդ եռամսյակ – 5.1% աճ: Սակայն, ՀՀ կառավարությունը կանխատեսել էր, որ երկրի պետական պարտքը 2015 թվականին կկազմի 4.953 մլրդ.դոլար, 2014-ի 4.442 մլրդ.դոլարի փոխարեն (տարեկան աճը` 6%, իսկ երկամյա աճը` 8%): Արտաքին պարտքի գծով երկրի 2015 թվականի բյուջեն նախատեսում էր արտաքին պարտքի 9% տարեկան աճ, մինչև 4.129 մլրդ.դոլար, 2014-ի 3.785 մլրդ.դոլարի և 2013 թվականի 3.9 մլրդ.դոլարի փոխարեն: Սակայն, 2015 թվականի արդյունքներն արձանագրեցին կանխատեսվածից ավելի բարձր թվեր: 2013-ից մինչև 2015 թվականը ներառյալ արտաքին պարտքի մասնաբաժինը պետական ընդհանուր պարտքի կառուցվածքում պետք է 83%-ից հասներ մինչև 83.4%, բայց, փաստորեն, հասավ 85%-ի: Իսկ ԿԲ մասնաբաժինն արտաքին պարտքի կառուցվածքում, որն 2013-ին կազմել էր 13%, իսկ 2014 թվականին` 11.6%, 2015 թվականին կանխատեսվում էր`12.2% (505 մլն.դոլար), բայց իրականում արձանագրվեց 11.1% (476.3 մլն.դոլար): Ներքին պարտքի գծով 2015 թվականին ակնկալվում էր հասնել 824 մլն.դոլարի սահմանագծին կամ երկրի ընդհանուր պետական պարտքի 16.6%-ին, գերազանցելով 2014-ի մակարդակը 25.6%-ով, իսկ 2013-ի մակարդակը` 20.3%-ով: Բայց, փաստորեն, տարեկան աճի ավելի ցածր տեմպերը (18.2%) ապահովեցին 761.5 մլն.դոլար կամ ընդհանուր պետական պարտքի 15%-ը: 

2015 թվականի հունվարի 1-ին Հայաստանի պետական ​ընդհանուր ​պարտքը կազմել է 2.109 տրլն դրամ կամ 4.4 մլրդ.դոլար (2013-ին`4.6 մլրդ.դոլար): Դրա կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.8 տրլն.դրամ կամ 3.9 մլրդ.դոլար (2013-ին` 3.9 մլրդ.դոլար), ներքին պարտքը` 311.7 մլրդ.դրամ կամ 656.3 մլն.դոլար (2013-ին` 689.4 մլն.դոլար): Հայաստանի ՀՆԱ-ն 2012-ի 7.2% աճից հետո 2013-ին արձանագրեց 3.3% աճ, 2014-ին` 3.5%, բայց 2015 թվականիհ կրկին դանդաղեց, և աճը կազմեց 3.1%: Հայաստանի բնակչության թիվը, ըստ վիճակագրական տվյալների, 2012-2015 թվականներին 3.027 միլիոնից կրճատվել է մինչև 2.999 միլիոն: Փորձագետները, հաշվի առնելով միգրացիայի մակարդակը, գտնում են, որ երկրի բնակչոյթունը շատ ավելի քիչ է: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
IDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համարIDBank-ի աշխատակիցների ամանորյա նվերները՝ «Հայորդի» հիմնադրամի շահառու երեխաների համար
Համաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համարՀամաշխարհային բանկը հավանություն է տվել 250 մլն դոլարի հատկացմանը Հայաստանում հիփոթեքային շուկայի բարելավման ծրագրի ֆինանսավորման համար
Հայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականինՀայաստանն սկսել է «ePhyto» ծրագրին մասնակցության նախապատրաստումը, համակարգի գործարկումը նախատեսված է 2026 թվականին
ԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեմանԵՏՀ կոլեգիան հաստատել է ԵԱՏՄ երկրներում սպառողների իրավունքների պաշտպանության թեման
Ա. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունըԱ. Օվերչուկ. Ռուսաստանը դիտարկում է Ադրբեջանի տարածքով Հայաստան պարարտանյութ մատակարարելու հնարավորությունը
FLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղովFLYONE ARMENIA-ն սկսում է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևան–Ամստերդամ–Երևան երթուղով
Դադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ըԴադարեցվել են Կապսի ջրամբարի շինաշխատանքները․ 2.5 տարում կատարվել է աշխատանքների 16%-ը
ՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսըՀՀ վիճակագրական կոմիտե․ Հայաստանի ՄՓՄՁ-ներն ապահովում են հարկային մուտքերի 48 տոկոսը
Երևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամԵրևանի քաղաքապետարանի 2026թ. բյուջե. եկամուտները՝ 151,4 մլրդ դրամ, ծախսերը՝ 156,7 մլրդ դրամ, պակասուրդը՝ 5,3 մլրդ դրամ
Խնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկըԽնայել հանուն երազանքի իրականացման. Կոնվերս Բանկի և Գլոբբինգի առաջարկը
ԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքովԶԼՄ․ Վոլգոգրադից հացահատիկը Հայաստան կհասցնեն Ադրբեջանի տարածքով
ՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոսՀՀ վիճաակագրական  կոմիտե․ Հայաստանի ՀՆԱ-ում ՄՓՄՁ-ի մասնաբաժինը մեկ տարում ավելացել է 31 տոկոսից մինչեւ 34 տոկոս
Wizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներWizz Air-ը 2026 թվականի ամռանը կմեկնարկի Երևան-Լոնդոն ուղիղ չվերթներ
Կրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակումԿրթաթոշակ 100 արցախցի ուսանողի՝ IDBank-ի «Կողք կողքի» ծրագրի շրջանակում
ԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարումԵԱՏՄ երկրների ղեկավարները համաձայնեցրել են հիմնական գործընկերների հետ առևտրի զարգացման նկատմամբ մոտեցումները միջնաժամկետ հեռանկարում
ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։ՊԵԿը հանցագործություն է հայտնաբերում ​​խանութում, որը Պաշինյանի հետաքննության կենտրոնում էր։ Խանութը վկայակոչում է անբավարար կանոնակարգերը։
Քըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղովՔըլըչ․ Turkish Airlines-ը 2026 թվականի մարտի 11-ից կսկսի ամենօրյա չվերթները Ստամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով
Հայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունըՀայաստանը Եգիպտոսին առաջարկել է դիտարկել TUMO  կենտրոնի ստեղծման հնարավորությունը
Հանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտությունՀանքարդյունաբերությունը շարունակում է մնալ Հայաստանի մարզերի սոցիալական հենարանը. հետազոտություն
Հայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարներըՀայաստանն ու Եգիպտոսը քննարկել են գյուղատնտեսության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակինԱրմՍվիսԲանկն արժանացել է Visa Corporate Payments Innovation մրցանակին
Ամփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքներըԱմփոփվեցին Junius ֆինանսական գրագիտության երկրորդ մրցույթի արդյունքները
 Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը Գաղափարից մինչև իրագործում. Ամերիաբանկը ներկայացրել է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» ԿՍՊ արշավի շրջանակում իրականացված ծրագրերը
Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման Հաստատվել է մինչև 2030 թիվը եւ մինչեւ 2045 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման "ճանապարհային քարտեզը"
ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը մասնակցել է "Թրամփի երթուղուն" նվիրված USACC-ի կլոր սեղանին
Փորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզինՓորձագետ․ Մեծ հավանականությամբ Ադրբեջանը Հայաստան է ուղարկել երրորդ երկրի ծագում ունեցող բենզին
Հայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունըՀայաստանում արվել է առաջին ռոբոտային վիրահատությունը
ՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարարՀԲ-ը վստահելի ռազմավարական գործընկեր է Հայաստանի ենթակառուցվածքների զարգացման գործում. նախարար
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելովՀայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում 2025թ. դեկտեմբերի 15-19-ը դոլարով և ռուբլով գործարքների անկումն ուղեկցվել է եվրոյով գործարքների հայտնվելով
Կոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակներըԿոնվերս Բանկի և Visa-ի արշավի հաղթողներին են հանձնվել մրցանակները
Կոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն էԿոնվերս Բանկը Visa Intelligence Award մրցանակակիրն է
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Հայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերըՀայաստանի ֆինանսների նախարարը Ֆրանսիայի դեսպանի և ԶՖԳ ներկայացուցչի հետ քննարկել է բյուջետային աջակցության ծրագրերը
Էկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզինԷկոնոմիկայի նախարար․ Հայաստան-Վրաստան սահմանն է հատում 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական բենզին
Ադրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ ԱնանյանԱդրբեջանական նավթամթերքի ներմուծումը Հայաստան պետության տնտեսական քաղաքականության բացակայության ցուցիչ է. Դավիթ Անանյան
«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը«Fly Kish» ավիաընկերությունը մեկնարկել է Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով չվերթերը
ՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ ՊետերբուրգումՀՀ վարչապետը կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին Սանկտ Պետերբուրգում
ԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտանԵԱԶԲ մակրոամփոփագիր․ Եվրասիայի երկրների տնտեսությունները 2026 թվականին մինչեւ 9,3 տոկոս աճ ցույց կտան
Կոնվերս Բանկը միացել է PCAF-ինԿոնվերս Բանկը միացել է PCAF-ին
Մանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծինՄանդրոն. ԵԱԶԲ-ը չի ծրագրում մասնակցել Ամուլսարի հանքավայրի շահագործման նախագծին
Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի Մանդրոն․ ԵԱԶԲ-ը շահագրգռված է Երեւանի մետրոյի "Աջափնյակ" կայարանի կառուցման նախագծին մասնակցությամբ
Արդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համարԱրդշինբանկը գործարկում է նոր գործիքակազմ իր sme.ardshinbank.am հարթակում ՓՄՁ-ների համար
ԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարիԵԱԶԲ-ը նախատեսում է 2026 թվականի վերջին Հայաստանի տնտեսությունում ներդրումների ծավալը հասցնել 500 մլն դոլարի
ԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներովԵԱԶԲ-ը Հայաստանում 6% տնտեսական աճ է կանխատեսում՝  2025 թվականի արդյունքներով
Ադրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակըԱդրբեջանը Հայաստան կուղարկի նավթամթերքի առաջին խմբաքանակը
Հայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգըՀայաստանը հաստատել է Չինաստանից գունանյութերի և պատրաստուկների ներկրման ընթացակարգը
Հայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակումՀայաստանը սակագնային քվոտա է սահմանել Վիետնամից երկարահատիկ բրնձի նկատմամբ՝ ԵԱՏՄ-ի և Վիետնամի միջև ԱԱԳ շրջանակում
Մեկնարկել է Մեկնարկել է "Innovate Armenia" համահայկական մրցույթը
ԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվըԱրարատԲանկի աջակցությամբ թվայնացվում է «Կարին» գիտական կենտրոնի արխիվը
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas MarketԲարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
Երեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորություններըԵրեւանում քննարկվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Երևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստըԵրևանում կայացել է Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 24-րդ նիստը
ՀԾԿՀ-ը հավանություն է տվել ՀԾԿՀ-ը հավանություն է տվել "Գազպրոմ Արմենիա" ընկերության 2026-2030թթ. ներդրումային ծրագրին
Վրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցըՎրաստանի վարչապետը մեկնաբանել է Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի մատակարարման հարցը
ՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումըՊԵԿ-ն առաջարկել է կես տարով հետաձգել հարկային պարտավորությունների կատարումն ապահովող թվային համակարգերի ներդրումը
ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%ՀՀ կենտրոնական բանկը 2025 թվականի վերջին որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6,75%-ից իջեցնել մինչեւ 6,5%
ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի ԵՆԲ-ը Հայաստանին 50 մլն եվրո վարկ կտրամադրի "Հայաստան-կայուն Սյունիք" ծրագրի իրագործման համար
Հայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համարՀայաստանը ԱԶԲ-ից 250 մլն դոլարի վարկ կներգրավի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային խնդիրների լուծման համար
Դիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակըԴիվանագետ․ Ռուսաստանը, գործնականում, հաստատում է Հայաստանի առանցքային առեւտրաներդրումային գործընկերոջ կարգավիճակը
Idcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ինIdcoin-եր և idplus նվեր-քարտեր՝ Big Christmas Market-ին
Կարդալ ավելին
Արտ. փոխարժեքները
24.12.2025
RUB4.84-0.02
USD381.46-0.09
EUR449.97-0.14
GBP515.54-0.09
CAD279.010.47
JPY24.46-0.01
CNY54.380.09
CHF484.760.19