Շաբաթ, 13 Փետրվարի 2016 13:28
Սվետլանա Հովսեփյան

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող շաբաթական միջամտությունները դանդաղեցրել են դրամի արժեզրկումը

ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող շաբաթական միջամտությունները դանդաղեցրել են դրամի արժեզրկումը

Արմինֆո.  ՀՀ Կենտրոնական բանկի կողմից իրականացվող շաբաթական միջամտությունները դանդաղեցրին ՀՀ դրամի արժեզրկումը:

Ընթացիկ շաբաթ, ինչպես և նախորդ շաբաթ, Կենտրոնական բանկի միջամտությունը տեղի ունեցավ ուրբաթ օրը, 16.2 մլն.դոլար ծավալով` արտարժույթի միջբանկային շուկայում: Արդյունքում, դրամը, հունվարին դոլարի նկատմամբ արժեզրկվելով` 482 դրամից մինչև 486 դրամ/դոլար, շարունակեց թուլանալ նաև հաջորդ ամիս, փետրվարի 12-ին, ԿԲ միջամտության պահին, հասնելով 496 դրամ/դոլար մակարդակ: Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան այս ամիս դեռ չի գործել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան աշխատել է ողջ շաբաթվա ընթացքում (բացառությամբ`երեքշաբթի օրվան), փետրվարի 12-ին արձանագրելով առավելագույն ծավալ (ԿԲ միջամտությամբ` 16.2 մլն.դոլար), ապահովելով շաբաթական 18.850 մլն.դոլարի ծավալ, իսկ փոխարժեքը ֆիքսելով 494.10 դրամ/դոլար մակարդակում: Այս շաբաթ, մասնավորապես, երկուշաբթի օրը, արտարժույթի միջբանկային շուկայում տեղի են ունեցել նաև եվրոյով գործարքներ` 30 հազար եվրո ծավալով և 554 դրամ/եվրո փոխարժեքով: Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մն.դոլար, իսկ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին`22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար:

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) փետրվարի 8-12-ը բանկերը գնել են 44.2 մլն դոլար (շաբաթվա անկումը`24%), 493.80 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 65.03 մլն դոլար (շաբաթվա անկումը` 14.5%), 496.25 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 5.05 մլն եվրո (շաբաթվա անկումը` 40.5%), 551.81 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 7.9 մլն եվրո (շաբաթվա անկումը`29%), 558.49 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերը գնել են նաև 803.7 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 19.6%), 6.30 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 566.7 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 14.6%), 6.41 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:

Նախորդ շաբաթ (փետրվարի 1-7-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 32 մլրդ դրամի և 77.6 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդ շաբաթվա համեմատ (հունվարի 25-29-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը կրճատվել`5.9%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 2 անգամ:

Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները  դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, իսկ այդ ամենն բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, չնայած ԿԲ շաբաթական միջամտություններին, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 12-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 496 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 561 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 6.4 դրամ/ռուբլի մակարդակ: