Երեքշաբթի, 16 Փետրվարի 2016 19:54

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ճանաչվել է հաղթող «Բորսայի լավագույն անդամ» գերանվանակարգում

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն ճանաչվել է  հաղթող «Բորսայի լավագույն անդամ» գերանվանակարգում

Արմինֆո. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի լավագույն անդամ 2015ե ամենամյա մրցանակաբաշխությունն անցկացվում է արդեն վեցերորդ տարին անընդմեջ, որի շրջանակում պարգեւատրվում են բորսայի եւ արդեն երկրորդ տարին անընդմեջ՝ դեպոզիտարիայի՝ տարվա ընթացքում առավելագույն ակտիվություն դրսեւորած անդամները:   

 
Ավելացնենք նաև, որ «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿե ՓԲԸ-ն բացի  «Բորսայի լավագույն անդամե-անվանակարգից հաղթող է ճանաչվել նաև «Բորսայի լավագույն անդամ կորպորատիվ արժեթղթերի շուկայումե և «Կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի լավագույն անդամե անվանակարգերում:
 
«Բորսայի լավագույն անդամե ամենամյա մրցույթն անցկացվում է արդեն 6 տարի, որին կարող են ամսնակցել բորսայի առավել ակտիվ անդամները, իսկ 2015 թվականից` նաև Դեպոզիտարիայի առավել ակտիվ անդ ամները:
 
Նշենք, որ «Արմսվիսբանկե ՓԲԸ հիմնադրվել է 2004 թվականի հոկտեմբերի 7-ին` աշխարհում հայտնի "Franck Muller Watchland" ժամացույցի գործարանի հիմնադիր, համասեփականատեր և գործադիր տնօրեն Վարդան Սիրմաքեսի կողմից: Որպես բանկի բաժնետեր հանդես են գալիս Վարդան Սիրմաքեսը (Շվեյցարիա)` 80% և "Belegingsmachepij Jongo" LLC` 20%: Արմսվիսբանկը Հայաստանի առաջատար բանկն է արժեթղթերի թողարկման, մարկետմեյքերի և դեպոզիտարական ծառայությունների տրամադրման գծով: Բանկը 2006 թվականից հանդիսանում է կառավարության գործակալը՝ պարտատոմսերի առաջնային շուկայում: 2014 թվականին բանկն առաջնային շուկայում կազմակերպեց թողարկումների 63%-ը: 2013 թվականից բանկը հանդիսանում է հաշվի օպերատոր և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամ:  
 
2015 թվականին  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիաե բորսայում կնքվել է 571 գործարք 841 մլն դրամ վարկային ռեսուրսներով (2014թ. 6.5 մլրդ դրամի 3582 գործարքի դիմաց): Տարեվերջին վարկային ռեսուրսների առևտուրը դադարեցվել է: 2015 թվականին Հայաստանի ֆոնդային շուկայի կապիտալացումն ավելացել է 42%-ով, կազմելով 103.8 մլրդ դրամ (2014թ. 73 մլրդ դրամի և 2013թ.  61.7 մլրդ դրամի դիմաց): Նախորդ տարի կնքվել է բաժնետոմսերին առնչվող 140 գործարք` 4.3 մլրդ դրամ ծավալով (նախորդ տարվա 213 գործարքի դիմաց` 28.8 մլրդ դրամ ծավալով): Կորպորատիվ պարտատոմսերի գծով գործարքների թիվը կազմել է 226, իսկ ծավալը` 453.5 մլն դրամ (նախորդ տարվա  343 գործարքի դիմաց` 1.1 մլրդ դրամ ծավալով): Պետական պարտատոմսերի գծով կնքվել է 325 գործարք 12.1 մլրդ դրամ ծավալով (նախորդ տարվա 924 գործարքի դիմաց` 33.5 մլրդ դրամ ծավալով): Արտարժութային գործառնությունների քանակը կազմել է  2036, ծավալը` 313 մլն դ ոլար կամ149 մլրդ դրամ (նախորդ տարվա  4696 գործարքի դիմաց, որոնք ծավալը կազմել է 744 մլն դոլար կամ 307.9 մլրդ դրամ): Սվոպ գործարքներն ակտիվացել են միայն դեկտեմբերին. 5.4 մլրդ դրամ ծավալն զգալիորեն գերազանցել է նախորդ տարիներին ցուցանիշները:
 
Հիշեցնենք, որ 2007 թվականից գործող «Հայկական ֆոնդային բորսաե ՓԲԸ-ն 2007 թվականի նոյեմբերին վերակազմավորվել է բաց բաժնետիրական ընկերության, իսկ 2009 թվականի հունվարի 26-ից վերանվանվել է NASDAQ OMX Armenia: 2009 թվականի հունիսի 5-ից   NASDAQ OMX Armenia դարձել է Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միանձնյա սեփականատեր: 2008 թվականի հունվարի  7-ից ОМХ ընկերությունը (այժմ NASDAQ OMX) դարձել է NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի բաժնետոմսերի 100%-ի սեփականատեր: