Արմինֆո. Փոխարժեքը կարող էր ոչ միայն հատել 500 դրամի շեմը, այլ արդեն հասած կլիներ 540 դրամ/դոլար մակարդակին, եթե չլինեին ՀՀ կենտրոնական բանկի միջամտությունները: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
«Իր դրամավարկային քաղաքականության միջոցով ԿԲ անում է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի դրամը զսպի կտրուկ արժեզրկումից և մեղմի գնաճային ճնշումը, հակառակ դեպքում Հայաստանը կարժանանար նույն բախտին, ինչ տարածաշրջանի բազմաթիվ երկրներե,-նշել է նա: Տնտեսագետը վստահ է, որ փոխարժեքը ցանկացած պարագայում կհատի 500 դրամի շեմը, բայց դա պետք է տեղի ունենա սահուն կերպով:
Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մլն.դոլար, փետրվարի 5-ին` 26.5 մլն.դոլար և փետրվարի 12-ին` 16.2 մլն.դոլար, իսկ 2015 թվականի խոշոր միջամտություները տեղի էին ունեցել օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին` 22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում 2016 թվականի սկզբին փոխարժեքը 482 դրամից աճել է մինչև 496 դրամ:
RUB | 4.73 | -0.02 |
USD | 382.65 | -0.07 |
EUR | 442.76 | -1.39 |
GBP | 502.42 | -1.81 |
CAD | 273.11 | -1.10 |
JPY | 24.83 | -0.03 |
CNY | 53.79 | -0.02 |
CHF | 477.00 | -1.40 |

