
Արմինֆո. Վերաֆինանսավորման տոկոսադրույքի կտրուկը նվազեցումը ներկայիս տնտեսական պայմաններում անընդունելի է. տոկոսադրույքը պետք է նվազեցվի աստիճանաբար, այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ և նախկին խորհրդարանական Վարդան Բոստանջյանը՝ մեկնաբանելով ԱրմԻնֆո-ի հարցը:
ՙՄի քանի ամիս առաջ ԿԲ առանցքային տոկոսադրույքը կազմում էր 10,25%, այժմ այն կազմում է 8,5%: Դա նշանակում է, որ կարգավորող մարմինն իր դրամավարկային քաղաքականության միջոցով կարողացել է ապահովել վերջինիս սահուն նվազումը՚,- նշել է տնտեսագետը՝ ավելացնելով, որ կտրուկ նվազեցումը կառաջացներ ինֆլյացիոն ուժեղ ճնշում:
Նշենք, որ 2016 թ. փետրվարի 16-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել էիջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.5%: Լոմբարդային ռեպոների և բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 10% և 7%: Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ փոփոխությունը տեղի էր ունեցել 2015 թ. դեկտեմբերի 22-ին՝ 9.75%-ից իջեցվել է մինչև 8.75%: Մինչ այդ Վերաֆինանսավորման տոկոսադրույքի իջեցում տեղի էր ունեցել 2015 թվականի նոյեմբերի 10-ին` 10,25-ից մինչև 9,75%: Լոմբարդային ռեպոների տոկոսադրույքերը 11.75%-ից նվազեցվեց մինչև 11.25%, իսկ ներգրավվող ավանդների տոկոսադրույքերը` 8.75%-ից մինչև 8.25%:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

