Արմինֆո. Հայաստանն էապես կհամալրի իր բյուջեն, եթե դառնա իրանական գազը Եվրոպա մատակարարման տրանզիտ երկիր: Փետրվարի 17-ին կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել տնտեսագետ, նախկին պատգամավոր Վարդան Բոստանջյանը:
Նա կարծիքով, երկիրը Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղով գազատարի կառուցումից կստանա մեծ օգուտներ:
Ավելի վաղ, Հայաստանում Իրանի նախկին դեսպան Մուհամեդ Ռեիսին նշել էր, որ եթե իրանական գազը Եվրոպա մատակարարելու վերաբերյալ քննարկումներն սկսվեն, ապա որպես անվտանգ և տնտեսապես ձեռնտու երթուղի կարող է դիտարկվել Հայաստանի տարածքը: Դրանից մի քանի օր անց ԻրանիNational Iranian Gas Export ընկերության միջազգային կապերի գծով տնօրեն Ազիզոլլա Ռամազանին հայտարարեց, որ Իրանը Հայաստանի տարածքը դիտարկում է որպես Իրան-Հայաստան-Վրաստան-Սև ծով երթուղով գազը Եվրոպա մատակարարելու տրանզիտային երկիր: Նախագծի արժեքը տատանվում է 7-8 մլրդ.դոլարի սահմաններում: Միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ տրանզիտ իրականացնող երկիրն ստանում է արտահանվող գազի 10%-ը, ինչը կազմում է 3 մլրդ.խմ անվճար գազ: Իսկ իրանական National Iranian Gas ընկերության կառավարիչ տնօրենը հայտարարել էր, որ Իրանը մշակում է գազը 2 տարում Եվրոպա մատակարարելու մի քանի նախագիծ: ԵՄ-ում գտնում են, որ նշված ժամկետներն իրատեսական չեն:
![]() | 4.56 | 0.06 |
![]() | 383.47 | 0.72 |
![]() | 449.96 | 2.75 |
![]() | 519.91 | 2.59 |
![]() | 277.17 | 1.47 |
![]() | 25.95 | 0.08 |
![]() | 53.85 | 0.12 |
![]() | 481.44 | 2.76 |