Երկուշաբթի, 22 Փետրվարի 2016 21:38
Էմմանուիլ Մկրտչյան

Հայաստանը հայտ է ներկայացրել «Կանաչ քարտե միջազգային համակարգին միանալու համար

Հայաստանը հայտ է ներկայացրել «Կանաչ քարտե միջազգային համակարգին միանալու համար

Արմինֆո. Հայաստանը հայտ է ներկայացրել «Կանաչ քարտե միջազգային համակարգին միանալու համար: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: Նրա ասելով, անդամության հայտն ընդունվել է, և այժմ Հայաստանին սպասում է անդամակցության  երկար գործընթաց (1-2 տարի):

Նշենք, որ «Կանաչ քարտնե այն փոխադրամիջոցների սեփականատերերի քաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն է, որոնք արտասահման են մեկնում սեփական ավտոմեքենայով: Ապահովագիրը գործում է եվրոպական բոլոր երկրների տարածքներում, ինչպես նաև թույլ է տալիս մուտք գործել Իսրայել, Մարոկո, Թունիս և Իրան: Ապահովագրության այդ տեսակի նպատակը ավտոմեքենաների տերերի շահերի պաշտպանությունն է այն դեպքում, եթե նրանք ՃՏՊ հետևանքով վնաս հասցնեն երրորդ անձանց առողջությանը, կյանքին կամ գույքին: «Կանաչ քարտե ապահովագրի առկայությունը թույլ է տալիս փոխադրամիջոցն օգտագործել այդ համակարգում ներառված մեկ այլ երկրի տարածքում: Ապահովագրության պայմանագրով ապահովագրման գումարը սահամանափակված չէ: Ընդ որում ապահովագրման յուրաքանչյուր դեպքի առնչությամբ փոխհատուցման չափը չի կարող է գերազանցել այն պետության պարտադիր ապահովագրության վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված գումարը, որտեղ տեղի է ունեց ել ՃՏՊ: Ապահովագրության ժամանակահատվածը կարող է կազմել 15 օրից մինչև 1 տարի:

«Կանաչ քարտինե անդամակցելուց հետո Հայաստանի ապահովագրական ընկերություններն իրավունք են ստանում վաճառել համապատասխան ապահովագրեր: Ավտոապահովագրողների բյուրոն կստանձնի օտարերկրյա այն ավտոտերերի վնասների փոխհատուցման պարտավորություն, որոնք ունեն համապատասխան ապահովագիր:

Ռուսաստանը, ուր հիմնականում մեկնում են Հայաստանի ավտոսիրողները, 2009 թվականի հունվարի 1-ից միացել է միջազգային համակարգին: Վրաստանը, որտեղ առայժմ ավտոքաղաքացիական պատասխանատվության պարտադիր ապահովագրություն (ԱՊՊԱ) չի կիրառվում, չի կարող լինել «Կանաչ քարտե բյուրոյի անդամ: