Հինգշաբթի, 25 Փետրվարի 2016 14:26

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքում է

ՎՏԲ-Հայաստան Բանկը հերքում է

Արմինֆո. Որոշ լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսեկան տոկոսադրույքը և մայր գումարի մարման գումարը: ՎՏԲ-Հայաստան Բանկը  տեղեկացնում է, որ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը:

Բանկի և հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույք, կոմիսիոն վճարներ և այլն: Ինչպես նաև, որպես վարկային պահմանագրի հավելված, հաճախորդին տրամադրվում է վարկային պարտավորության մարման ժամանակացույց, որտեղ հստակ ներկայացված են վարկի՝ ըստ ժամանակացույցի մարման ենթակա գումարների մանրամասները:

Համաձայն բանկում գործող սակագների, վարկի սպասարկման վճարը իր չափով չի կարող գերազանցել  տոկոսների և մայր գումարի մարման ընդհանուր գումարին:

Ինչպես նաև, 2015 թ-ի փետրվար ամսից սկսած, սպառողական վարկերի վարկային պայմանագրի և վարկի մարման ժամանակացույցի հետ միասին, հաճախորդներին տրամադրվում է նաև վարկի էական պայմանների ամփոփաթերթիկ, որտեղ ի հավելումն վարկային պայմանագրի, ևս մեկ անգամ նշվում են սպառողական վարկի էական պայմանները, մասնավորապես՝

-        Վարկի վերաբերյալ դրական որոշման ամսաթիվը

-        Վարկի անվանումը

-        Վարկի գումար

-        Վարկի ժամկետ

-        Տարեկան անվանական տոկոսադրույք

-        Վարկի փաստացի տոկոսադրույք

-        Վարկի մարման ընդհանուր վճար /վարկի մայր գումար + տոկոսագումար + այլ վճարներ/

-        Վարկի տոկոսագումարների ընդհանուր վճար

-        Այլ վճարներ

-        Վարկի սպասարկման վճարի դրույք և այլն 

ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին և վերոնշյալ բոլոր փաստաթղթերին ծանոթացումը, փաստաթղթերի  ստացումը հաստատվում  են հաճախորդի  ստորագրությամբ:

Ապատեղեկատվության տարածումից խուսափելու և ստույգ տեղեկատվություն ստանալու համար բոլոր ԶԼՄ-ներին խնդրում ենք դիմել ՎՏԲ-Հայաստան Բանկի մամլո ծառայություն  51-37-49 (ներք. 34 12) հեռախոսահամարով կամ  էլոկտրոնային փոստով` [email protected]