Ուրբաթ, 26 Փետրվարի 2016 18:55

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության սոցիալական վիճակի բարձրացումը հանդիսանում է ԵՏՀ առաջնահերթությունը

Տիգրան Սարգսյան. ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության սոցիալական վիճակի բարձրացումը հանդիսանում է ԵՏՀ առաջնահերթությունը

Արմինֆո. ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը փետրվարի 26-ին հանդիպել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևի հետ:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԵՏՀ մամուլի ծառայությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ ընթացիկ գործունեությանը, ինտեգրացիոն միավորման հետագա զարգացմանը և արդիական խնդիրների առաջնահերթություններին վերաբերվող հարցեր:

Աթամբաևը նշել է, որ Ղրղզստանի անդամությունը ԵԱՏՄ-ին համընկավ համաշխարհային տնտեսության բարդ գործընթացների հետ, ինչը նոր խնդիրներ և մարտահրավերներ է դնում ինտեգրացիոն միավորման բոլոր մասնակիցների առջև: «Անհրաժեշտ է, որ որպեսզի արդարանան Ղրղզստանի ակնկալիքներն ինտեգրումիցե,-ասել է Աթամբաևը:

«Տիգրան Սարգսյանը նշել է, որ ԵԱՏՄ-ին Ղրղզստանի միանալը թույլ տվեց մեղմել գլոբալ  տնտեսական ճգնաժամի ազդեցությունը հանրապետության տնտեսության վրա: «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առաջնահերթությունններից է ԵԱՏՄ անդամ երկրների բնակչության սոցիալական վիճակի բարձրացումըե,-նշել է նա: