Շաբաթ, 27 Փետրվարի 2016 12:35
Սվետլանա Հովսեփյան

ՀՀ դրամի արժեզրկմանն ուղղված տրամադրությունները Կենտրոնական բանկն անմիջապես կոտրեց իր միջամտություններով

ՀՀ դրամի արժեզրկմանն ուղղված տրամադրությունները Կենտրոնական բանկն անմիջապես կոտրեց իր միջամտություններով

Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկը, ինտերվենցիոն մեկ շաբաթ տևած ընդմիջումից հետո, այնամենայնիվ, փետրվարի 22-26-ին միջամտեց արժույթի շուկային, որպեսզի կոտրի դրամի կրկին սկսվող արժեզրկման տրամադրությունները: Ընդ որում, ընթացիկ շաբաթ ԿԲ կարողացավ ճշգրտել դրամի տրենդը, որը 495 դրամից արժեվորվեց մինչև 492 դրամ/դոլար, ոչ մեծ միջամտությունների միջոցով, որոնք կատարվեցին երկուշաբթի և ուրբաթ օրերին (1-1.7 մլն.դոլար): Դրամը, հունվարին դոլարի նկատմամբ արժեզրկվելով` 482 դրամից մինչև 486 դրամ/դոլար, շարունակեց թուլանալ նաև հաջորդ ամիս, փետրվարի 12-ին, ԿԲ միջամտության պահին, հասնելով 496 դրամ/դոլար մակարդակ, որին հետևեց աստիճանաբար արժևորումը, իհարկե, ոչ առանց ԿԲ միջամտության: Շուկայի անկախ վերլուծաբանների կարծիքով, Ռուսաստանի ֆինանսա-տնտեսական ճգնաժամի խորացման, նավթի գների, հատկապես Հայաստանի արտահանումային հոդված հանդիսացող մետաղական հումքի գների անկման պայմաններում, դրամը 2016 թվականի վերջին կարող է դոլարի նկատմամբ թուլանալ մինչև 540-550 դրամ/դոլար մակարդակ:

 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, NASDAQ OMX Armenia բորսան այս ամիս չի գործել: Իսկ արտարժույթի միջբանկային շուկան փետրվարի ընթացքում աշխատում էր ակտիվորեն, և գրեթե ամեն շաբաթ, ԿԲ միջամտությունների հաշվին, ցուցադրում նորմալ ծավալներ, այդ թվում նաև ամսվա վերջին շաբաթում, ցուցադրելով 4.3 մլն.դոլարի ծավալ`493.48 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով: Նշենք, որ 2016 թվականին ԿԲ առաջին խոշոր միջամտությունները տեղի է ունեցան հունվարի 15-ին – 32.4 մլն.դոլար և հունվարի 29-ին – 23.8 մն.դոլար, իսկ նախկին խոշոր միջամտություների տեղի էին ունեցել 2015 թվականի օգոստոսի 28-ին`95 մլն դոլար, սեպտեմբերի 19-ին`22.2 մլն դոլար և հոկտեմբերի 2-ին` մոտ 6 մլն դոլար:

 

Աղբյուրի համաձայն, արտարժույթի ներբանկային շուկայում (գործարքներ հաճախորդների հետ) փետրվարի 22-26-ը բանկերը գնել են 63.8 մլն դոլար (շաբաթվա անկումը`25%), 492.03 դրամ/ դոլար միջին փոխարժեքով, և վաճառվել է 50.30 մլն դոլար (շաբաթվա անկումը` 38%), 493.78 դրամ/ դոլար միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերը գնել են 5.3 մլն եվրո (շաբաթվա անկումը`14%), 541.83 դրամ/ եվրո միջին փոխարժեքով, և վաճառվել է 13.5 մլն եվրո (շաբաթվա աճը`24%), 546.41 դրամ/ եվրո միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում բանկերը գնել են նաև 884.3 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 33%), 6.41 դրամ/ ռուբլի միջին փոխարժեքով, և վաճառվել է 361.2 մլն ռուբլի (շաբաթվա անկումը` 16%), 6.53 դրամ/1 ռուբլի միջին փոխարժեքով:

 

Նախորդ շաբաթ (փետրվարի 15-19-ը) Հայաստանի բանկերը տրամադրել են 45.1 մլրդ դրամի և 48.3 մլն դոլարի վարկեր: Դրան նախորդ շաբաթվա համեմատ (փետրվարի 8-12-ը) դրամով տրամադրված վարկերի ծավալը աճել`24.6%, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալն աճել է 2 անգամ:

 

Հիշեցնենք, որ 2015 թվականի 12 ամիսներին արտարժույթի մանրածախ շուկայում դրամը դոլարի նկատմամբ 477 դրամից թուլացավ մինչև 482 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ` 571,5-ից մինչև 529 դրամ / եվրո մակարդակ, իսկ ռուսական ռուբլու նկատմամբ` 8.2-ից մինչև 6.9 դրամ/ռուբլի մակարդակ: Ընդ որում, դեկտեմբերին 14-28-ը Կենտրոնական բանկը գրեթե ամեն օր միջամտում էր շուկային: Դրամի արժեզրկման տրամադրությունները  դիտվում են երկրի արտաքին առևտրի շրջանառության անկմանը զուգահեռ (մոտ 20%), այդ թվում, ներմուծումը կրճատվեց մոտ 26.5%, արտահանումը` մոտ 3.9%, իսկ դեպի Հայաստան դրամական փոխանցումների ներհոսքը կրճատվեց ավելի քան 30%, իսկ այդ ամենը տեղի է ունենում բնակչության առանց այն էլ ցածր վճարունակության և երկրի տնտեսական ցածր ակտիվության պայմաններում: 2016 թվականից, չնայած ԿԲ շաբաթական միջամտություններին, Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում ՀՀ դրամը ԱՄՆ դոլարի նկատմամբ կրկին սկսվեց արժեզրկվել, փետրվարի 26-ին դոլարի նկատմամբ արժեզրկվելով մինչև 492 դրամ/դոլար մակարդակ, եվրոյի նկատմամբ մինչև 545 դրամ/եվրո, իսկ ռուբլու նկատմամբ ամրապնդվելով մինչև 6.6 դրամ/ռուբլի մակարդակ: