Արմինֆո. Հայաստանում «Ռոստելեկոմե ընկերության և Պլեխանովի անվան ՌՏՀ Երևանի մասնաճյուղի միջև համագործակցության հուշագիր է ստորագրվել: Մարտի 2-ին կլոր սեղանի ընթացքում փաստաթուղթն ստորագրել են Պլեխանովի անվան ՌՏՀ ԵՄ տնօրեն Սեդրակ Վարդանյանը և Հայաստանում «Ռոստելեկոմիե գլխավոր տնօրեն Հայկ Ֆարմազյանը:
Հուշծագրի նպատակը ուսանողների համար ստացած գիտելիքների գործնական կիրառման ապահովումն է մասնագիտական փորձի օգնությամբ: Հուշագրի գործողության նախնական ժամկետը 1 տարի է` նույնքան երկարաձգման հնարավորությամբ:
Հանդիսանալով հեռահաղորդակցության ոլորտի առաջատար օպերատորներից մեկը Ռուսաստանում՝ Ռոստելեկոմը Հայաստանում իր «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱե ՓԲԸ դուստր ձեռնարկության միջոցով 2012թ. դեկտեմբերից հեռահաղորդակցության ծառայություններ է մատուցում «Ռոստելեկոմե ապրանքանիշի ներքո: Ռոստելեկոմի ցանցը Հայաստանում կառուցված է օպտիկա-մանրաթելային մալուխով, որի երկարությունը կազմում է ավելի քան 3000կմ` ծածկելով ՀՀ տարածքի 80%-ը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պլեխանովի անվան տնտեսագիտական համալասարանը երկրի խոշորագույն տեխնիկական բուհերից մեկն է և ներառված է երկրի բուհերի լավագույն հնգյակում, Մոսկվայի լավագույն բուհերի տասնյակում և BRICS երկրների 100 լավագույն բուհերի թվում է` ըստ միջազգային վարկանշային գործակալության QS վարկածի:
![]() | 4.50 | -0.01 |
![]() | 382.75 | 0.26 |
![]() | 447.21 | -0.30 |
![]() | 517.32 | -0.42 |
![]() | 275.70 | -0.31 |
![]() | 25.87 | -0.06 |
![]() | 53.73 | 0.02 |
![]() | 478.68 | -0.69 |