Ուրբաթ, 11 Մարտի 2016 17:35

Փորձագետ. ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Վրաստանի տարանցման ներուժը

Փորձագետ. ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Վրաստանի տարանցման ներուժը

Արմինֆո. ԵԱՏՄ երկրները պետք է օգտագործեն Վրաստանի տարանցման ներուժը: Մարտի 10-ին այդպիսի կարծիք է հայտնել ԱՊՀ երկրների ինստիտուտի էկոնոմիկայի բաժնի ղեկավար, ՌԳԱ էկոնոմիկայի ինստիտուտի առաջատար գիտաշխատող Ազա Միհրանյանը`Մոսկվա-Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ժամանակ, որը նվիրվիած էր «Ռուսաստան-Հայաստան-Վրաստան, տնտեսական փոխգործակցության հեռանկարներըե թեմային:

Տնտեսագետը նշել է Հայաստանի շարունակվող տրանսպորտային շրջափակման փաստը և Վրաստանի գլխավոր դերը ոչ թե որպես արտահանող, այլ որպես տարանցիկ երկիր, որը կարող է իր մոտ կենտրոնացնել Կովկասի ինտեգրացիոն ներուժը և, համապատասխանաբար, փոխգործակցել ԵԱՏՄ և Ռուսաստանի հետ: «Վրաստանի հնարավորությունները և տարանցման ներուժն անհրաժեշտ է օգտագործել լիովին, և Հայաստանն այդ իմաստով ավելի ճկուն է և հարմարե, - ասել է տնտեսագետը:

Հայաստանն ընդհանուր սահման չունի ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հետ: ՌԴ հետ երկաթուղային հաղորդակցությունը հնարավոր է միայն Վրաստանի և Աբխազիայի տարածքով: Անդրկովկասյան երկաթուղու աբխազական տեղամասը Հայաստանի և Վրաստանի համար փակ է 1992 թվականի օգոստոսի 14-ից` Վրաստանն ու Աբխազիան բաժանող Ինգուր գետի երկաթուղային կամրջի պայթեցումից հետո: Երկաթուղու աբխազական տեղամասի բացումը ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ թույլ կտա էապես նվազեցնել բեռնափոխադրումների արժեքը: