
Արմինֆո. Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող ենթակառուցվածքային զարգացման ծրագրերին, գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստական աշխատանքներին, հակահեղեղային միջոցառումների իրականացմանը, սոցիալական ծառայությունների բարելավմանը և մի շարք այլ հարցեր: