Շաբաթ, 12 Մարտի 2016 14:01
Կարինա Մելիքյան

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

2016 թվականը շրջադարձային կլինի Հայաստանի բանկային համակարգի համար

Արմինֆո2016 թվականին Հայաստանի համար  առավել զգալի  կլինեն ճգնաժամային երևույթները, որոնք սկսեցին դրսևորվել 2014 թվականի կեսերից և  ավելի խորացան 2015 թվականին: Իրավիճակը 2014-2015 թվականների սահմանագծին ավելի խորացավ ԱՄՆ դոլարի  փոխարժեքի թռիչքով, ինչպես նաև տնտեսությունում դժվարությունների ավելի հստակ դրսևորումով: Իսկ տնտեսական բարդ իրավիճակն անդրադառնում է բանկերի վրա, որոնք տնտեսության համար նույնն են, ինչ մարդու համար արյունատար համակարգը: 2014-2015 թվականներին Հայաստանի տնտեսական աճի տեմպերը դանդաղեցին՝ 3.5%-ից մինչև 3%: Բանկերի վրա դա անդրադարձավ ակտիվների որակի վատթարացմամբ, պրոբլեմներ առաջացան նույնիսկ խոշոր բիզնեսում, չխոսելով արդեն մանրածախ հատվածի մասին: Սա ուղեկցվում է պահուստների աճով, բանկային համակարգի շահութաբերության նվազմամբ: Ըստ միջազգային կառույցների կանխատեսումների 2016 թվականին Հայաստանի տնտեսական աճի սանդղակը կլինի ավելի ցածր` 2.2%: Շատ փորձագետներ 2016 թվականը համեմատում են 2009 թվականի ճգնաժամի գագաթնակետի հետ: Այս բոլոր դրսևորումներն  առավել ծանրակշիռ իր վրա է զգում բանկային համակարգը, որի մասնակիցների մեծ մասը, վարկավորումը ռեցեսիայից դուրս բերելուց բացի, պետք է մինչև 2017 թվականն  ապահովի  նաև կապիտալը 30 մլրդ դրամի նորմատիվային սանդղակին հասցնելու ԿԲ պահանջը: Փաստացի, բանկային հատվածի լուրջ վերափոխումն անխուսափելի է, բայց խաղացողների թվի կրճատումը, դրանց խոշորացմանը զուգահեռ, հնարավորություն կտա ոչ միայն ինքնուրույն դիմակայել ճգնաժամային ցնցումներին, այլ նաև տնտեսության առանցքային ոլորտների վարկավորման միջոցով նպաստել երկրի ՀՆԱ-ի աճին` պատշաճ մակարդակով: ԱրմԻնֆո լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում Հայաստանի բանկային համակարգի նոր պատկերի և հեռանկարների վերաբերյալ իր տեսակետներն է ներկայացնում Ամերիաբանկի Տնօրինության նախագահ – Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Քանի՞ մասնակից կմնա բանկային համակարգում 2017 թվականին:

Իմ կածիքով Հայաստանի բանկային համակարգում բավական է ունենալ ընդամենը 10-11 բանկ, որից 5-6-ը կլինեն խոշոր խաղացողներ` համակարգ ձևավորող բանկեր, իսկ մնացածը կլինեն նիշային բանկեր, չնայած, տարեվերջին բանկերի ընդհանուր թիվը կարող է հասնել 15-ի: Բանկերի կեսն այսօր կանգնած է կապիտալիզացման լուրջ խնդրի առաջ. մինչև 2017 թվականը կապիտալի չափը պետք է հասնի 30 մլրդ դրամի: Ընդ որում, նրանց մեծ մասն էականորեն չի հասնում նորմատիվային սանդղակին: Ինչպես էլ որ փոխվի իրավիճակը, այնուամենայնիվ, պետք է հասկանալ, որ դրանում է կայանում զարգացման էությունը:

Արդյո՞ք բանկերի թվի զգալի կրճատումը չի բերի շուկայի  մոնոպոլացմանը:

Չեմ կարծում, որ դա կբերի մոնոպոլացման: Բացատրեմ ինչու, օրինակ, Վրաստանում երկու խոշոր բանկին բաժին է ընկնում շուկայի 70-75%-ը, իսկ մնացածը մասը՝ մյուս 18 բանկին: Բայց անգամ նման պայմաններում այնտեղ չկա բանկային համակարգի վառ արտահայտված մոնոպոլացում: Իսկ Հայաստանում խոսքը գնում է առողջ համակարգի խոշորացման մասին, քանի որ 10-11 բանկ ունենալը մեր տնտեսության համար, բնակչության ներկայիս թվաքանակի պայմաններում, լիովին բավարար ցուցանիշ է:

Ի ՞ նչ եք կարծում, արդյո՞ք իրատեսական է Հայաստանի բանկային համակարգի 2016 թվականի աճի կանխատեսումը:

Նախ ասեմ, որ 2015 թվականը ծանր տարի էր Հայաստանի համար: Անհրաժեշտ էր  մի շարք խնդիրներ լուծել, այդ թվում՝ դրամի արժեզրկման, տրանսֆերտների զգալի անկման, պահանջարկի անկման և այլն: Իրականում Հայաստանի բանկային համակարգը 2015 թվականին չաճեց: Այո, եզակի բանկերի հաջողվեց աճ ապահովել որոշ ուղղություններով և որոշակի պարամետրերով, բայց համակարգը, ընդհանուր վերցրած, քանակական ցուցանիշներով չաճեց: Տարին դժվար էր նաև որակական ցուցանիշների առումով, քանի որ ակտիվների որակի վատթարացման հետևանքով բանկերն ստիպված էին ավելի շատ ծախսել վարկերի հնարավոր կորուստների պահուստների ձևավորման վրա: Արդյունքում` նվազեց բանկային համակարգի արդյունավետությունը: 2016 թվականը կլինի շրջադարձային, քանի որ անվտանգության բարձիկը 2015 թվականին արդեն ստեղծվել է, ձևավորվել են վարկերի գծով պահուստները, իսկ պոտենցիալ վարկառուների վարկունակության մանրակրկիտ վերլուծության հաշվին զսպվել է վարկավորման աճը, արդյունքում՝ բանկերը կուտակեցին մեծ պահուստներ  չաշխատող ակտիվների ապահովման համար: 2016 թվականին ես, այնուամենայնիվ, ակնկալում եմ ակտիվների որակի որոշակի բարելավում, բայց եթե անգամ դա տեղի չունենա, հազիվ թե վատթարացում լինի: Կարծում եմ, որ նույնիսկ դրական տեղաշարժ կլինի զարգացման, հիմնական ցուցանիշների աճի ուղղությամբ, եթե, իհարկե, բանկերին հաջողվի լուծել չաշխատող վարկերի մասով գրավադրված գույքի արդյունավետ իրացման խնդիրը:  

Ստացվում է, որ խեղդվողի փրկությունըհենց խեղդվողի ձեռքում է: Իսկ ինչո՞ւ երբ տնտեսությանն անհրաժեշտ է աջակցել, բանկերն ուղղում են անհրաժեշտ բոլոր ռեսուրսները, նույնիսկ կրելով վնասներ, իսկ երբ բանկերին է անհրաժեշտ աջակցություն, ապա նրանք պետք է  հույսն իրենց վրա դնեն :

Ցավոք, դա այդպես է:Յուրաքանչյուր բանկ ինքն է գտնում ստեղծված իրավիճակից դուրս գալու մեթոդները կամ դրանց փոխարինող գործիքները, այդ թվում նաև չաշխատող վարկերի արդյունքում բանկերում կուտակված անշարժ գույքի պոտենցիալ գնորդներին: Մենք տեսնում ենք, որ անշարժ գույքի շուկան իրացվելի չէ, 2015 թվականին գների անկում եղավ, բնականաբար, դա դժվարացնում է գրավադրված գույքի իրացման գործընթացը:

Ի՞նչ պետք է ձեռնարկի պետությունն այդ բացասական հետևանքները հարթելու համար և ի՞նչ պետք է անի կարգավորողը:

Կարգավորողը, մի կողմից,  ֆինանսական շուկայի կարգավորման նպատակով 2014 թվականի դեկտեմբերին, դրամի արժեզրկման գագաթնակետին, խստացրեց արտարժույթով ներգրավված  միջոցների պարտադիր պահուստավորման տոկոսադրույքը (12%-ից մինչև 24%): Դա բերեց մեծ ծախսերի` ՀՀ դրամով վարկավորումը հասցնելով նվազագույնի: Վարկավորման հետ կապված իրավիճակը շտկելու նպատակով Կարգավորողը 2015 թվականին մեղմացրեց, որոշ դեպքերում հասցրեց  զրոյի արտարժույթով և ՀՀ դրամով պարտավորությունների պարտադիր պահուստավորման նորմատիվը` կապիտալի ներքին և արտաքին շուկաներում բանկերի պարտատոմսերի տեղաբաշխման, ինչպես նաև միջազգային ֆինանսական կազմակերպություններից ավելի քան 2 տարի ժամկետով ներգրաված միջոցների դեպքում: Իսկ դա խթան է ավելի էժան և երկարաժամկետ միջոցներ ներգրավելու համար: Այս առումով Կարգավորողը ճիշտ մոտեցավ ստեղծված խնդիրների լուծմանը:

Ինչ վերաբերվում է կառավարության քայլերին, ապա անհրաժեշտ է ուշադրություն դարձնել համակարգ ձևավորող և  արտահանման ուղղվածությամբ  ձեռնարկությունների համար պայմանների մեղմացմանը: Դա կարող է լինել սուբսիդավորում, էժան վարկեր, ինչպես նաև հարկային ժամանակավոր արձակուրդներ: Ինչպես տեսնում ենք, կան խթանման  տարբեր մեթոդներ, որոնց հետևողական և ակտիվ օգտագործումը հայրենական ձեռնարկություններին շատ կօգնի ճգնաժամային դժվարին ժամանակահատվածում պահպանել իրենց դիրքերն արտահանման ոլորտում:

Բանկերի ներգրաված միջոցների ծավալների (5,5 մլրդ ԱՄՆ դոլար, ներառյալ միջազգային ծրագրերով ներգրաված միջոցները)  էական գերակայությունը վարկավորման ծավալների նկատմամբ արդյոք  չի՞ վկայում (4.7 մլրդ ԱՄՆ դոլար) բանկերի լուրջ խնդիրների մասին`ճգնաժամային փուլում միջոցների իրացման առումով:

Այնքան էլ կոռեկտ չի լինի եզրակացույթուններ անել` ելնելով ճգնաժամի տարիներին արձանագրված ցուցանիշներից: Չէ՞ որ ստեղծված իրավիճակում կարող են բազմաթիվ գործոններ լինել: 2015 թվականին բանկերն ստիպված էին զսպել վարկավորումը: Առաջին հերթին, դա թելադրված էր ՀՀ դրամով միջոցների սակավությամբ, իսկ մենք գիտենք, որ սպառողական վարկավորումն իրականացվում է դրամով: Երկրորդ, ռիսկ-մենեջմենթի վերանայումը շատ բանկերում նախատեսում էր պոտենցիալ վարկառուների նկատմամբ պահանջների խստացում, հատկապես ճգնաժամի պայմաներում նրանց կողմից պարտավորությունների կատարման հնարավորությունների առումով: Վարկառուների նկատմամբ պահանջների շարքում առաջինը վերանայվեց պարտքի ծածկման գործակիցը (DSCR - Dept Service Coverage Ratio)`նախկին 1.1-ից խստացվեց մինչև 1.4, այսինքն, եթե շուրջ 30%-ով ընկնի շրջանառությունը կամ եկամուտը, ապա բանկի հանդեպ պարտավորությունների կատարման  մասով կարող են խնդիրներ ծագել: Այնուհետ հաջորդում է գրավով ապահովումը,  որի նկատմամբ պահանջների խստացումը թելադրված էր ցածր իրացվելիությամբ և անշարժ գույքի գների անկումով:

Ճգնաժամային երևույթներն սկսեցին զգացվել 2014 թվականի կեսից, որոնք ավելի խորացան 2015 թվականին: Թե որքանո՞վ բանկերը կկարողանան հաղթահարել այդ իրավիճակը, ցույց կտա 2016 թվականը, որը լուրջ կառուցվածքային փոփոխություններ է  ենթադրում բանկային համակարգում:

Ամերիաբանկն ինչպիսի՞ դեր է իրեն վերապահում Հայաստանի տնտեսության վարկավորման իրավիճակի շտկման գործում: ՎԶԵԲ-ի  մասնակցությունն Ամերիաբանկի կապիտալի համալրմանը հնարավորոթյուն տալի՞ս է արդյոք արտաքին աղբյուրներց ակնկալել լայնածավալ միջոցների ներգրավում:

Ամերիաբանկի կապիտալում  ուղղակի ներդրումների տեսքով կստանանք 40 մլն ԱՄՆ դոլար (մոտ 20 մլրդ դրամ), երկու փուլով: Սկզբում, լրացուցիչ թողարկման շրջանակներում, ՎԶԵԲ-ը ներդրեց 30 մլն ԱՄՆ դոլար (մոտ 15 մլրդ դրամ)` ստանալով Ամերիաբանկի բաժնետոմսերի փաթեթի 20%-ը, իսկ մնացած 10 մլն ԱՄՆ դոլարը նախատեսվում է ապագայում կապիտալի մեծացման համար: Կապիտալն ավելացնելով Ամերիաբանկի կապիտալի համարժեքությունը կհասնի 19%-ի: Բացի ՎԶԵԲ-ի միջոցներից, 50 մլն ԱՄՆ դոլարի սուբորդինացված վարկ է տրամադրվել IFC-ի կողմից:

Հասկանալի է, որ կարճ ժամկետում հնարավոր չէ ներքին աղբյուրներից  ծանրակշիռ միջոցներ ներգրավել: Իսկ նշված 90 մլն ԱՄՆ դոլարի շնորհիվ մեր առջև, փաստորեն, բացվում է արտաքին աղբյուրներից առնվազն 500 մլն ԱՄՆ դոլար լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման հնարավորություն, ընդ որում, ինչպես մեզ հետ արդեն աշխատող գործընկերներից, այնպես էլ նոր աղբյուրներից: Մենք արդեն մի շարք հանդիպումներ ենք ունեցել միջազգային ֆինանսական կազմակերպությունների, բանկերի հետ, որոնք հետաքրքրված են հայկական ֆինանսական շուկայով: Բացի այդ, լրացուցիչ ֆինանսավորման ճանապարհով մեզ հետ համագործակցությունը շարունակելու ցանկություն են հայտնել մեր ներկայիս գործընկերները, որոնց հետ մենք տարբեր ծրագրերով բավականին հաջող աշխատում ենք:

Նման ծավալուն միջոցների ներգրավման դեպքում արդյո՞ք բանկը չի բախվի դրանց արդյունավետ տեղաբաշխման դժվարությանը:

Չէի ասի, որ դա  դժվարություն է, դա ավելի շուտ խնդիր է, որը պետք է լուծել: Իհարկե, մտահոգություն կա, որ շուկան համապարփակ չէ, հետևաբար չի կարող ընդունել հսկայական ֆինանսական միջոցներ, ինչպիսի գին էլ դրանք ունենան: Դրա համար էլ մենք պլանավորում ենք գործընթացն իրականացնել փուլերով` 1-2 տարվա ընթացքում: Իհարկե, արդյունավետության տեսանկյունից բանկի համար ավելի լավ կլիներ միանգամից օգտագործել այդ հնարավորությունը` եկամտաբեր ակտիվների ավելացման համար: Բայց, այնուամենայնիվ, իմանալով շուկայի ծավալները և առկա պահանջարկը, պատրաստվում ենք այդ միջոցներն իրացնել փուլերով: Օրինակ, հաջորդ տարի պատրաստվում ենք վարկային ներդրումներն ավելացնել 100-130 մլն ԱՄՆ դոլարով, բայց եթե պահանջարկն, այնուամենայնիվ, գերազանցի մեր ակնկալիքները, ապա այդ գումարը կարող է լինել ավելի մեծ, մանավանդ, որ մենք հնարավորություն ունենք մեր գործընկերներից արագ ներգրավել լրացուցիչ միջոցներ:

Կան մեծ և լավ նախագծեր, որոնք ֆինանսական աջակցության կարիք ունեն, ինչպես վարկավորման, այնպես էլ հետագա  առաջմղման համար,  և  խոսքը գնում է լուրջ միջոցների մասին, և դրան համապատասխան, բանկը պետք է ունենա զգալի ծավալով կապիտալ: Խոշոր հարկատու հաճախորդների ներգրավման և վարկավորման առումով Ամերիաբանկի դիրքերը բավականին ուժեղ են:

Ո՞ր ոլորտներն են առաջնահերթ Ամերիաբանկի վարկային քաղաքականությունում:

Մեզ շատ է հետաքրքրում ագրոբիզնեսի ոլորտը, մասնավորապես, ջերմոցների շինարարությունը, որոնց արտադրանքի 80-90%-ն արտահանվում է Ռուսաստան: Մեզ հետաքրքրում են նաև էներգետիկայի և հանքարդյունաբերության ոլորտները, ընդ որում, վերջինիս առումով չնայած էներգակիների և լեռնահանքային հումքի միջազգային գների նվազմանը,  արտադրանքի նկատմամբ պահանջարկը պահպանվում է: Եվ դրա համար մենք շատ հարմարավետ ենք մեզ զգում լեռնահումքային ոլորտի  ընկերությունների վարկավորման հարցում: Մեզ շատ է հետաքրքրում նաև հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ մենք ունենք նախագծեր և 2016թվականին նախատեսում ենք մի շարք նոր նախագծերի վարկավորում:

ՓՄՁ-ները  գտնվում են Ամերիաբանկի նպատակային վարկավորման  շրջանակներում: Մենք այս ուղղությանը մշտապես մեծ ուշադրություն ենք  հատկացնելու և հնարավորինս  գրավիչ ենք դարձնելու ՓՄՁ-սուբյեկտների վարկային պրոդուկտները, որպեսզի ավելացնենք այս սեգմենտի մեր հաճախորդների բազան:

Վարկավորումից  բացի նախատեսո՞ւմ եք արդյոք M&Aհնարավորություն:

Այո, M&A(միավորման և միաձուլման)հնարավորությունը մեկ կամ մի քանի բանկերի հետ մենք երբեք չենք բացառել: Ասեմ ավելին, այդպիսի առաջարկներ մենք ժամանակ առ ժամանակ ստանում ենք և քննարկում: Մենք շատ մանրակրկիտ ուսումնասիրում ենք այն բանկերի ցուցանիշները, որոնք կարող են մեզ հետաքրքրել գնման կամ միաձուլման առումով: Դրանք շատ չեն, բայց, այնուամենայնիվ, կան: Ամեն ինչ կախված է գնից:

Կարծում եմ, որ 2016 թվականը բանկային համակարգի միավորման և ամրապնդման առումով շատ հետաքրքիր կլինի, համենայն դեպս, 2015 թվականին մենք տեսանք այդ գործընթացի մեկնարկը, տեղի ունեցավ միաձուլման երկու գործարք (ՊրոԿրեդիտ բանկը` Ինեկոբանկի հետ, իսկ ԲՏԱ բանկը` Հայէկոնոմբանկի հետ): 2017 թվականի սկզբին մենք արդեն կտեսնենք կառուցվածքային լուրջ փոփոխություններով բանկային մի նոր համակարգ, ավելի ուժեղ ու կայուն: 

ՎԶԵԲ-ը, որպես կանոն, որևէ բանկի կապիտալում մասնակցություն ունենալուց առաջարկում է ինչպես կորպորատիվ կառավարման, այնպես էլ ռիսկերի կառավարման մեխանիզմներ: Օգտվո՞ւմ եք այդ հնարավորությունից:

Մենք ունենք կորպորատիվ կառավարման բավականաչափ մշակված մեխանիզմներ, որոնք համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Բայց, գիտակցելով, որ ՎԶԵԲ-ի նման հեղինակավոր բաժնետերը կարող է նոր լումա ունենալ կորպորատիվ կառավարման բարելավման մեջ, մենք, իհարկե, կօգտվենք իրենց առաջարկներից: Նույնը կարելի է ասել նաև ռիսկ-մենեջմենթի մասին: Նման առաջարկների համար մենք միշտ բաց ենք: Իսկ այսօր ՎԶԵԲ-ի նախագծի նպատակն Ամերիաբանկի կապիտալիզացմանն աջակցելն է, նպաստելով նրա աճի ռազմավարական նպատակների իրագործմանը՝ հետագայում IPO-ի (բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխում) իրականացման վերջնական նպատակով:

Ամերիաբանկի IPOդուրս գալու պլանները բավական ինտրիգային են: Ե՞րբ եք նախատեսում դուրս գալ կապիտալի միջազգային շուկա:

Դրանք առաջիկա տարվա պլաններ չեն, մենք լավ ենք հասկանում, որ IPO-ն ինքնանպատակ չէ, մենք պետք է հետևողականորեն աշխատենք այդ նպատակին հասնելու համար: Մենք պետք է ավելի մեծ աճ ապահովենք` ինչպես քանակական, այնպես էլ որակական ցուցանիշների գծով, և, իհարկե, արտաքին միջավայրը նույնպես պետք է բարենպաստ լինի IPO-ի իրականացման համար:

Եվրոբանկի հետ համագորակցության նոր ձևաչափը նպատակաուղղված է  առավել հավակնոտ ռազմավարության իրականացմանը, մասնավորապես, առաջնային հրապարակային տեղաբաշխման առաջարկով (IPO) միջազգային շուկաներ դուրս գալուն: Բաժնետոմսերի առաջնային տեղաբաշխմանը պատրաստվելուն կօգնի նաև IFC-ի սուբորդինացված վարկը:

Տոկոսադրույքների ինչպիսի՞ միտում կարելի է ակնկալել 2016 թվականին և ինչո՞վ կարող է դա պայմանավորված լինել:

Տոկոսադրույքների իջեցում պետք չէ սպասել: Ասեմ` ինչու: Առաջինը, ներքին շուկայում ՀՀ դրամով միջոցների ներգրավումը թանկ հաճույք է: Այսինքն, մենք պետք է ՀՀ դրամով վարկերի գնագոյացման ժամանակ հաշվի առնենք ռեպոյի դրույքները, արժեթղթերի եկամտաբերությունը, այդ թվում նաև պետական պարտատոմսերի գծով, ինչպես նաև ավանդների տոկոսադրույքները: Սա ՀՀ դրամով  միջոցների մասին: Իսկ ԱՄՆ դոլարով միջոցների մասով նույնպես չեմ կանխատեսում  էական տատանումներ, քանի որ, առաջին հերթին, գնագոյացման վրա ազդում է Liborդրույքը, ինչն ուղղակիորեն կապված է ԱՄՆ-ում դաշնային պահուստի տոկոսադրույքի հետ, որը 2015 թվականին բարձրացավ 0.25-ով` 2016թ.-ին աճելու հեռանկարով, երկրորդ, դա երկրի ռիսկն է, որն առայժմ չի տեղաշարժվում դրական ուղղությամբ,  և երրորդը, դա կորպորատիվ ռիսկն է (փոխառուի ռիսկը), այսինքն, ԱՄՆ դոլարով միջոցների  տոկոսադրույքների տատանման միտումը կլինի ոչ էական` 0.5%: Ամերիաբանկը կֆինանսավորի խոշոր  նախագծերը վարկառուի համար առավել շահավետ պայմաններով:

Ամերիաբանկը պլանավորո ՞ ւմ է արդյոք մասնաճյուղերի ցանցի ընդլայնում,  թե՞ այնուամենայնիվ, շեշտը  դրվում է հեռակառավարման ծառայությունների ընդլայնման վրա:

2016 թվականին նախատեսում ենք երկու նոր մասնաճյուղերի բացում, մեկը մայրաքաղաքում, մյուսը՝ մարզում, ինչի արդյունքում մասնաճյուղերի ընդհանուր թիվը կհասնի 14-ի: Բացի այդ, մենք ընդլայնում ենք հաճախորդների արագ սպասարկման կետերի թիվը: Այսօր արդեն գործում է նման երկու կետ, ևս չորսը պատրաստվում ենք հանրապետությունում բացել 2016 թվականին: Դրանք cash-in/cash-outբանկոմատներ են, կրպակներ, ինտերնետ-բանկինգ: Մասնաճյուղերի ցանցի  առավել ընդլայնումից մենք գերադասում ենք հաճախորդների սպասարկման նոր տեխնոլոգիական մեթոդների կիրառումը, գումարած`սպասարկման որակը: Այդ թվում խոսքը գնում է նաև նոր ներդրվող՝ իռլանդական CR2 ընկերության BankWorldհեռահար բանկային ինքնասպասարկման համակարգի մասին, որը հասանելի կլինի 2016 թվականի վերջին: Այդ նախաձեռնությունն ուղղված է բանկի ռազմավարական նպատակներից մեկի իրականացմանը, մասնավորապես, ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել  նորարար բանկային ծառայությունների  ամբողջական փաթեթ, ինչը ենթադրում է հեռակառավարման բոլոր բանկային ծառայությունների մեկ հարթակ, որը կապահովի հաճախորդների համար բանկային գործառույթնեի կատարման առավելագույն հարմարավետություն: Միևնույն ժամանակ, այս համակարգը կունենա իր ավանդը Հայաստանում հեռակառավարման բանկային ծառայությունների  մշակույթի զարգացման գործում: 

ԱՎԵԼԱՑՆԵԼ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ
Ներմուծեք թվանշաններն     


Նորություններ
Հայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնիցՀայաստանի համախառն միջազգային պահուստները գնալով նահանջում են պատմական առավելագույնից
Բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-իցԲյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Հայաստանը 92,3 մլն եվրո հերթական վարկը կներգրավի ՀԲ-ից
Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿԵկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց և ձեռք բերեն էլեկտրոնային ստորագրություն. ՊԵԿ
Հայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջՀայաստանն ու Ղազախստանը պայմանավորվել են համատեղ բիզնես ակումբի ստեղծման շուրջ
Էկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունումԷկոնոմիկայի նախարարությունը ցանկանում է ներդրումներ ներգրավել Հայաստանի լճացող գյուղատնտեսությունում
Ղազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղիՂազախստանը Հայաստանին կառաջարկի դիտարկել նոր այլընտրանքային լոգիստիկ երթուղի
ԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսերԱրարատԲանկը 27-րդ անգամ թողարկում է դոլարային պարտատոմսեր
«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»«Վիվա-ՄՏՍ»  կապի օպերատորը փոխել է անվանումը՝ դառնալով «Վիվա Արմենիա»
Էկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցովԷկոնոմիկայի փոխնախարար. Հայաստանի եւ Ռուսաստանի միջև համագործակցության ներուժը կարելի է իրացնել արտադրության ոլորտում կոոպերացիոն շղթաների ստեղծման ուղղությամբ համատեղ նախագծերի միջոցով
Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  Team Systems-ը խթանում է կանաչ էներգիայի և խելացի տեխնոլոգիաների զարգացումը  
Ովքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումիցՈվքեր Հայաստանում կօգտվեն հարկային համաներումից
Բելառուսում արգելել են Բելառուսում արգելել են "Արարատի կոնյակի գործարանի" արտադրանքի ներմուծումը
Ալեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվենԱլեքսեյ Սուշկևիչ. 2025 թվականի մարտի 1-ից եվրասիական տարածքում ռոումինգի սակագներն էապես կնվազեցվեն
5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար5 000 դրամ բոնուս IDBank-ից՝ կենսաթոշակային քարտ ձեռք բերողների համար
ՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսումՈՒ՞ր եվ ինչպե՞ս շարժվել թվային բիզնեսում
Հայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարիՀայաստանի պետական պարտքը մոտեցել է 12 մլրդ դոլարի
Հայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում էՀայաստանում արդյունաբերական արտադրանքի գների ինդեքսը նվազում է
Արդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժըԱրդյունաբերության հատվածը դարձել է Հայաստանում տնտեսական ակտիվության աճի շարժիչ ուժը
2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար2023 թվականին Հայաստանի պաշտպանական բյուջեի կատարողականը կազմել է 99,8 տոկոս. ՀՀ պաշտպանության նախարար
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
Վերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառովՎերին Լարսի ճանապարհը փակ է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար՝ վատ եղանակի պատճառով
Սարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանըՍարգիս Խաչատրյան. Մեր գործունեությունն ուղղված է լինելու հաճախորդների փորձառության բարելավմանը
ԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասներըԶՖԳ պատվիրակությանը ներկայացվել են Վեդու ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցի արդիականացման նախագծի մանրամասները
ԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունըԱԺ պատգամավոր. Հայաստանը մեծապես կարեւորում է թվային փոխակերպման ուժի կիրառությունը
Փոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենքՓոխվարչապետ. Քաղաքաշինության ոլորտում մենք ոչ միայն քանակական ավելացումների, այլ նաև որակական փոփոխությունների անհրաժեշտություն ունենք
IDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակիցIDBank-ը՝ Իմ անտառ Հայաստան ՀԿ-ի կոնֆերանսի մասնակից
Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է Հայաստանի ֆոնդային բորսայում մարտի 27-ին մեկնարկում է "Հայաստանի էլեկտրական ցանցեր" ՓԲԸ 32 մլրդ դրամ խոշոր ծավալի պարտատոմսերի ցուցակումը
ՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համարՊԵԿ-ն էլեկտրոնային համակարգ է գործարկել՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագիր ներկայացնելու համար
Տնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազելՏնտեսական ազատության համաշխարհային ինդեքսում Հայաստանի վարկանիշը շարունակում է նվազել
Առաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվիԱռաջիկայում Ֆրանսիայի աջակցությամբ Տավուշի մարզում պանրագործության դպրոց կբացվի
"ՀԿԵ" ՓԲԸ-ը կասեցնում է տոմսերի վաճառքը «Միռ» քարտով
Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբԱյսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդ կարելի է դառնալ Converse Mobile-ում նույնականացմամբ
Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին Ադրբեջանը չի հրաժարվում Հայաստանի էներգետիկայի ամենացավոտ տեղամասերից մեկին՝ Հայկական ԱԷԿ - ին "հարվածելու" փորձերից
Արմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեումԱրմսվիսբանկը մասնակցում է տարածաշրջանային կլիմայական աշխատաժողովին սկոպիեում
IDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշըIDBank-ը թողարկել է դոլարային պարտատոմսերի 2024 թվականի թվով 1-ին տրանշը
ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովումՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչեւ 2036 թիվը երկարաձգումն ամուր հիմք կդնի նոր էներգաբլոկի սահուն անցման համար. Փաշինյանը՝ Միջուկային էներգիայի գագաթնաժողովում
2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի2025 թվականից Հայաստանում բիզնեսին չի թույլատրվի միրգ ու բանջարեղեն գնել առանց փաստաթղթերի
Կառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխությունԿառավարությունը սահմանել է արտադրանքի որակի համար ամենամյա մրցանակաբաշխություն
Հաճախորդների միջազգային օրը IDBank-ումՀաճախորդների միջազգային օրը IDBank-ում
ԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համարԳԴՀ-ը Հայաստանին արտոնյալ վարկ կտրամադրի վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումների համար
Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համարՀայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշ. 2023 թվականին ապահովված վարկավորման աճը բավարար չի եղել շահույթն անկումից փրկելու համար
Արտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկիցԱրտակարգ իրավիճակների օդանավակայանը կհանվի մասնավորեցման ենթակա օբյեկտների ցանկից
Իրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններովԻրանը հետաքրքրված է հանքարդյունաբերության ոլորտում Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններով
ՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFEՀՀ կառավարությունը ցանկանում է երկրում ներդնել պայմանագրի կնքման նոր ձևաչափ՝ SAFE
Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական Կասեցվում է Ռուսաստանում հայկական ArCa  և Հայաստանում ռուսական "Միր" քարտերի սպասարկումը
МИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBankМИР քարտերի սպասարկման դադարեցում․ IDBank
Տնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամիՏնտեսության արդիականացման ծրագրի պորտֆելը մարտի 1-ի դրությամբ հասել է 228 մլրդ դրամի
Շրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ ՀայաստանումՇրջիկ առևտրի հետ կապված կարգավորումները կտարածվեն ողջ Հայաստանում
Փոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներովՓոխնախարար. Fly Arna-ն կասեցրել է իր գործունեությունը Հայաստանում՝ ֆինանսական պատճառներով
Մոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելունՄոտ 700 հայկական բեռնատարներ սպասում են Վերին Լարսով անցնելուն
Team-ի ինտերնետը հասանելի է մետրոյումTeam-ի ինտերնետը հասանելի է մետրոյում
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հստակ գործողությունների ծրագրեր է ձևավորել ԱՄՆ մի շարք պետական գերատեսչությունների հետ
ՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունումՀՀՀ Առաջին լրատվական ալիքին կթույլատրվի հեռարձակել ոչ միայն Երևանում, այլև ողջ հանրապետությունում
Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback   Արդշինբանկի քարտապանները կարող են ստանալ 10 % cashback  
«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ«Վերին Լարս» անցակետը փակվել է մեծ բեռնատարների համար.  ՌԴ ԱԻՆ
Գրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններԳրիգորի Զաքարյան. Բիզնեսին պատրաստ ենք մատուցել ներդրումային համալիր ծառայություններ
«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով
ԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողություններըԵՏՀ-ն և ԵԱԶԲ-ն կհամակարգեն ԵԱՏՄ-ում կոոպերացիոն նախագծերի համատեղ ֆինանսավորման գործողությունները
Մխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջՄխիթար Հայրապետյան. Առաջիկայում Մոսկվայում տեղի կունենան խորհրդատվություններ՝ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հարցի կարգավորման շուրջ
Հայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովըՀայաստանը կհյուրընկալի Գինու զբոսաշրջության համաշխարհային համաժողովը
Կարդալ ավելին


Արտ. փոխարժեքները
28.03.2024
RUB4.270.00
USD394.46-0.25
EUR425.62-1.93
GBP497.65-0.91
CAD290.11-0.27
JPY26.06-0.05
CNY54.57-0.05
CHF435.72-0.13