Երկուշաբթի, 14 Մարտի 2016 18:49

Պետր Միկիսկա. Հայկական շուկա ՙՉեխական ավիաուղիների՚ վերադարձի հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ

Պետր Միկիսկա. Հայկական շուկա ՙՉեխական ավիաուղիների՚ վերադարձի հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ

Արմինֆո. Հայկական շուկա ՙՉեխական ավիաուղիների՚ վերադարձի հետ կապված իրավիճակն այնքան էլ լավատեսական չէ: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան:

ՙԴա ցավոտ հարց է ինչպես Հայաստանի, այպես էլ՝ Չեխիայի համար: Ընկերության նոր սեփականատերերը փորձել են անցած տարվա դեկտեմբերին և ընթացիկ տարվա հունվարին վերադառնալ հայկական շուկա՝ թռիչքների շահութաբերությունը գնահատելու նպատակով: Այդ մի քանի թռիչքների փորձը ցույց է տվել, որ երկարաժամկետ հեռանկարում չվերթերի իրականացման համար պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն: Սակայն, բանակցությունները դեռ շարունակվում են՚,- հայտարարել է դիվանագետը՝ ընդգծելով, որ բանակցությունների ամենանրբանկատ մասը Երևանի ՙԶվարթնոց՚ միջազգային օդանավակայանի պայմաններն են:

Նրա խոսքով, օդանավակայանի ծառայությունների գները բավական բարձր են:  ՙԹե՛ Հայաստանը, թե՛ Չեխիան, թե՛ ՙՉեխական ավիաուղիները՚ շահագրգռված են կանոնավոր չվերթերի իրականացմամբ, սակայն ընկերությունը չի կարող գումարներ կորցնել: Կարծում եմ, որ ՙԶվարթնոց՚ օդանավակայանը նույնպես պետք է շահագրգռվածություն ունենա. ավելի լավ է ծառայությունների դիմաց  ընդունելի գներ առաջարկել, քան ընդհանրապես հաճախորդ կորցնել: Եթե երկու շաբաթ առաջ ինձ հարցնեին ընկերության թռիչքների վերսկսման մասին, ես կասեի, որ մայիսին նախատեսվում է չվերթեր սկսել, սակայն այդ հարցի առնչությամբ վերջին տվյալները, այսպես ասած, չեզոք-բացասական են՚,- հայտարարել է դիվանագետը:

Նշենք, որ 2013 թ. ՙՉեխական ավիաուղիները՚ շաբաթական 7 չվերթ էին իրականացնում ՙԶվարթնոց՚ օդանավակայանից, սակայն 2014 թ. կեսին ավիաընկերությունը հրաժարվեց Հայաստան թռիչքներից: