Ուրբաթ, 18 Մարտի 2016 17:46
Ալինա Հովհաննիսյան

Փորձագետ. Գազի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի պայմանավորվածությունը պետք է դրական ազդեցություն ունենա նաև սպառողի համար

Փորձագետ. Գազի ոլորտում Հայաստանի և Ռուսաստանի պայմանավորվածությունը պետք է դրական ազդեցություն ունենա նաև սպառողի համար

Արմինֆո. Հայաստան մատակարարվող ռուսական գազի գնագոյացման շուրջ բանակցությունների շրջանակում պետք է շահի նաև վերջնական  սպառողը: Մարտի 18-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:

«Բազմաթիվ խոսակցություններ են եղել այն մասին, որ նույնիսկ Հայաստան գազի անվճար մատակարարման դեպքում սպառողը կվճարի հին սակագներով: Ես կարծում եմ, որ այսօրվա պայմանավորվածությունը, թող որ աննշան չափով, բայց որոշ դրական փոփոխություն կմտցնի սպառողի օգտին գազի արժեքի նվազման  համատեքստումե, - ասել է տնտեսագետը, իր կարծիքը հիմնավորելով այն բանով, որ հակառակ դեպքում այդ հարցին այդպիսի հրապարակայնություն չէր հաղորդվի:

Հիշեցնենք, որ 2015 թ. Ռուսաստանը հաստատել էր սահմանին Հայաստանի համար գազի արտոնյալ գինը` 165 դոլար 1000 խմ դիմաց /գործող $189 փոխարեն/: Համապատասխան հայ-ռուսական արձանագրության նախագիծը հավանության էր արժանացել ՀՀ կառավարության օգոստոսի 18-ի նիստի ժամանակ: Սակայն, սպառողների վրա այդ էժանացումը չի անդրադարձել. նրանք շարունակում են վճարել հին սակագնով՝ 156 հազար դրամ կամ $318 ընթացիկ փոխարժեքով, իսկ խոշոր սպառողները (10 հազ. խմ և ավելի սպառողները/ վճարում են $277 1000 խմ դիմաց: Այդ ժամանակ էլ հաղորդվել էր, որ համաձայնագիրը կգործի մինչև 2015 թ. դեկտեմբերի 31-ը, ինչից հետո անհրաժեշտության դեպքում կստորագրվի նորը: