Շաբաթ, 19 Մարտի 2016 15:47
Կարինա Մելիքյան

ԲՏԱ Բանկի հետ միացման, ինչպես նաև IPO անցկացման արդյունքում Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 23 մլրդ. ՀՀ դրամ

ԲՏԱ Բանկի հետ միացման, ինչպես նաև IPO անցկացման արդյունքում Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 23 մլրդ. ՀՀ դրամ

Արմինֆո. ԲՏԱ Բանկի հետ միացման, ինչպես նաև IPO անցկացման արդյունքում Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը կկազմի մոտ 23 մլրդ. ՀՀ դրամ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնել է «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ Վարչության նախագահ Արմեն Նալջյանը, IPO արդյունքում, որի արդյունքները ԿԲ կողմից արձանագրվել է դեռ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին, բանկի կանոնադրական կապիտալն ավելացավ 4.070 մլրդ.դրամով: Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերի 30-ին Հայէկոնոմբանկի նորմատիվային կապիտալը կազմում էր 13.3 մրդ.դրամ, իսկ «միաձուլված» ԲՏԱ Բանկի կապիտալը` 5.4 մլրդ.դրամ:

 

Ըստ Նալջյանի, ԿԲ նորմատիվային (30 մլրդ.դրամ) պահանջը բավարերելու համար ընթացիկ տարում նախատեսվում է ևս մեկ խոշոր IPO` 7 մլրդ.դրամ ծավալով, որը հավանաբար կավարտվի հոկտեմբերին: Բացի այդ, նրա խոսքով, բանակցություններ են ընթանում Հայէկոնոմբանի կապիտալում ՎԶԵԲ մասնակցության շուրջ, եվրոպական բանկի մասնաբաժինը ներկայիս 15-ից մինչև 25% բարձրացնելու նպատակով: Բանակցությունների դրական ելքը Հայէկոնոմբանկին թույլ կտա կատարել ռեգուլյատորի նորմատիվային պահանջը, 2017 թվականից զգալիորեն գերազանցելով ընդհանուր կապիտալի նվազագույն շեմը: Ավելին, ինչպես նշել է Նալջյանը, ներկայումս բանկը բանակցոմ է 2 բանկերի հետ` հնարավոր «միաձուլման» շուրջ: Նշենք, որ այդ գործընթացին կարող է մասնակցել նաև ՎԶԵԲ-ը` Հայաստանի բանկային համակարգի միավորման գործընթացի աջակցման ծրագրի շրջանակներում:

 

Բանկի ղեկավարը տեղեկացրել է, որ ԲՏԱ Բանկի հետ միավորման և IPO իրականացման արդյունքում Հայէկոնոմբանկի բաժնետերերի կազմը և կառուցվածքը չի փոխվել` բաժնետոմսերի մոտ 70%-ը պատկանում է Սուքիասյանների ընտանիքին, մոտ 15%-ը` ՎԶԵԲ-ին, իսկ մնացած բաժնետոմսերը պատկանում են մինորիտար բաժնտերերի:

 

Բանկի բաժնետերերի արտահերթ ժողովը մարտի 18-ին տեղի ունեցավ, որի հաստատմանը ներկայացվեց «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ միացման հարցը:Քվեարկությանը մասնակցած բաժնետերերը գրեթե միաձայն կողմ քվեարկեցին ԲՏԱ-ի և ՀԷԲ-ի միացմանը: «ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ» ԲԲԸ և «ԲՏԱ Բանկ» ՓԲԸ միացման պայմանագիրը մոտ օրերս կներկայացվի ՀՀ կենտրոնական բանկի հաստատմանը:

 

Հիշեցնենք, որ ԲՏԱ Բանկը (Հայաստան) հիմնադրվել է 2005 թ. հունիսին, որպես Ղազախստանի ԲՏԱ Բանկի («ԹուրանԱլեմ» Բանկ) դուստր: Բաժնետերերն են`«ԹուրանԱլեմ» Բանկը` 65,2%, որը վերակազմավորվեց 2010-ին, ավստրիական ZRL Betaligunds ընկերությունը`31,1%, «ԱՄԿ Ինվեստ» նախագծային-շինարարական ընկերությունը`3,7%: ԲՏԱ Բանկի (Հայաստան) կուտակված վնասը 2016 թվականի հունվարի 1-ին կազմել է 1,3 մլրդ դրամ:

 

Հիշեցնենք, որ Հայէկոնոմբանկը հանդիսանում է Հայաստանի հնագույն բանկերից մեկը և ստեղծվել է ԽՍՀՄ բանկային համակարգի վերակառուցման արդյունքում, հանդիսանալով Բնակսոցբանկի իրավահաջորդը: Գրանցվել է ՀՀ Կենտրոնական բանկում` որպես Բաց Բաժնետիրական Ընկերություն (Գրանցում թիվ 1): 1997 թվականին Հայէկոնոմբանկի մեծամասնական վերահսկող բաժնետեր դարձան Սուքիասյանների ընտանիքի անդամները: 2004-ին, բանկը պայմանագիր ստորագրեց ՎԶԵԲ- հետ, ներգրավելով բանկին իր սեփական կապիտալում` 25% + 1 մասնաբաժնով: Ներդրումային ժամանակահատվածի ավարտով ՎԶԵԲ-ն սկսեց կրճատել իր մասնաբաժինը, հասցնելով այն 15%-ի: 2016 թվականի հունվարի 1-ին բանկն ուներ 130 հազար ֆիզիկական անձ և 865 իրավաբանական անձ հաճախորդներ: Բանկն ունի 40 մասնաճյուղ, այդ թվում` 19-ը – Երևանում, 20-ը – մարզերում և 1-ը – ԼՂՀ-ում: Բանկի ակտիվները կազմել են 108.8 մլրդ. դրամ, ֆիզիկական անձանց (ցպահանջ և ժամկետային) ավանդները`64,5 մլրդ.դրամ, այդ թվում` ժամկետային ավանդները`35.1 մլրդ դրամ: 2015 թվականը Հայէկոնոմբանկը եզրափակել է 368.8 մլն դրամ զուտ շահույթով: Բանկի ROE-ն 2015-ին կազմել է 2.95%, իսկ ROA- ն`0,36%: