Երկուշաբթի, 21 Մարտի 2016 18:39
Ալինա Հովհաննիսյան

AmeriaGroupInc-ը հնարավորություն կընձեռի Բանկի ամերիկյան մասնաճյուղերի հաճախորդներին՝ շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 2 տոմսերից մեկը

AmeriaGroupInc-ը հնարավորություն կընձեռի Բանկի ամերիկյան մասնաճյուղերի հաճախորդներին՝ շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 2 տոմսերից մեկը

Արմինֆո. AmeriaGroupInc ընկերությունը, որը Ամերիա ընկերությունների խմբի անդամն է ԱՄՆ-ում, մարտի 18-ից հայտարարում է մրցույթ, որի շրջանակներում մինչև ապրիլի 30-ը, կատարելով առնվազն 3 փոխանցում ԱՄՆ-ի AmeriaGroupInc-ի գրասենյակից դեպի Հայաստան, մեր հայրենակիցները հնարավորություն կստանան շահելու Հայաստան տանող ինքնաթիռի 2 տոմսերից մեկը: 

Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են AmeriaGroup-ի մամուլի ծառայությունում, 
ըստ մրցույթի պայմանների խաղարկվող տոմսերից մեկը կշահի այն հաճախորդը, որը մինչև ապրիլի 30-ը կկատարի գումարային ամենամեծ դրամական փոխանցումը (կատարած բոլոր փոխանցումների գումարի ընդհանուր հայտարարը), երկրորդ հաղթողն ընտրվելու է առնվազն 3 փոխանցում կատարած հաճախորդներից՝ պատահականության սկզբունքով: Տվյալ հաճախորդների միջև կազմակերպվելու է խաղարկություն, որը  կանցկացվի AmeriaGroupInc ընկերության գրասենյակում: Մրցույթի արդյունքները կամփոփվեն մինչև ս.թ. մայիսի 10-ը, որի մասին կտեղեկացվի AmeriaGroupInc ընկերության կայքում (http://ameriagroupinc.com) և Facebook-յան էջում: 
 
Նշենք, որ 2016թ. տարեսկզբին AmeriaGroupInc ընկերությունը ներդրել է դրամական ֆիզիկական անձանց միջև դրամական փոխացնումներ կատարելու նոր համակարգ, որի միջոցով հնարավոր է ԱՄՆ-ից 15 րոպեի ընթացքում իրականացնել դրամական փոխանցումներ  դեպի Հայաստան և աշխարհի 120-ից ավել երկրներ: Դրամական փոխանցումների համար գործում են միջնորդավճարի  ցածր սահմանաչափեր, մասնավորապես` մինչև 100 ԱՄՆ դոլար փոխանցման դեպքում միջնորդավճարի չափը կազմում է 2 ԱՄՆ դոլար, իսկ 100 ԱՄՆ դոլարից ավել գումար փոխանցելու  դեպքում՝ ընդամենը 2%: Տեղեկացնենք, որ դրամական փոխանցումն իրականացվում է SIGUE վճարահաշվարկային համակարգի միջոցով: