
Արմինֆո. Անելիք Բանկի գլխամասային գրասենյակում և բոլոր մասնաճյուղերում չաշխատող մայրերը կարող են ստանալ «Մայրության նպաստը»։ Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն դիմելուց և համապատասխան ձևակերպումներից հետո, յուրաքանչյուր չաշխատող մայր կարող է այցելել Անելիք Բանկի գլխամաս կամ ցանկացած մասնաճյուղ, ներկայացնել անձնագիր ու սոցիալական քարտ և ստանալ իրեն հասանելիք «Մայրության նպաստը»։
«Սիրելի մայրեր, ցանկանում եմ տեղեկացնել, որ չաշխատող մայրերին տրամադրվող նպաստի համար բանկային հաշվի բացումն ու սպասարկումը կատարվում է անվճար։ Հատուկ շեշտեմ, որ չաշխատող մայրերին տրամադրվող «Մայրության նպաստը», երեխայի ծննդյան միանվագ նպաստը չէ, սակայն վերջինս ստանալու համար ևս հրավիրում եմ Անելիք Բանկ, որտեղ մեր մասնագետները սիրով կսպասարկեն ձեզ։ Տեղին է հիշեցնել, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը ստանալու համար բանկում բացվում է պետական աջակցության հաշիվ, որի բացումն ու սպասարկումը նույնպես անվճար է, իսկ մնացորդի վրա հաշվարկվում է տարեկան 12% տոկոսադրույք»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը և չաշխատող մայրերին հիշեցրել, որ պետության կողմից տրամադրվող «Մայրության նպաստը» կազմում է 126.645 ՀՀ դրամ։
Նշենք, որ Անելիք Բանկի միանձնյա սեփականտերն է լիբանանյան Credit Bank S.A.L.-ը, որը 2013 թվականի 4-րդ եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի:
RUB | 4.89 | 0.05 |
USD | 381.51 | 0.05 |
EUR | 450.03 | 0.06 |
GBP | 515.61 | 0.07 |
CAD | 279.04 | 0.03 |
JPY | 24.46 | 0.00 |
CNY | 54.46 | 0.08 |
CHF | 484.83 | 0.07 |

