Արմինֆո. ՀՀ Կենտրոնական բանկն այսօր տեղեկացրել է, որ ՀՀ օրենսդրության համաձայն` Հայաստանի Հանրապետություն տարածքում գործող գրավատները կարող են տրամադրել միայն անձնական օգտագործման շարժական գույքի գրավով ապահովված կարճաժամկետ սպառողական վարկեր:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ կենտրոնական բանկ մամուլի ծառայությունից, սպառողական վարկերը տրամադրվում են բացառապես ՀՀ դրամով:
Հաշվի առնելով վերոնշյալը, ՀՀ ԿԲ հայտնում է, որ գրավատների կողմից արտարժույթով վարկեր առաջարկելն անօրինական է, և նման դեպքերում հորդորում է դիմել Կենտրոնական բանկ` զանգահարելով (010) 592 697 հեռախոսահամարին:
