
Արմինֆո. Ֆրանսիական We Demain ամսագիրը հավաքել է աշխարհի ամենանորարար դպրոցների տասնյակը, որը գլխավորել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը:
Ինչպես տեղեկանում ենք Facebook-ում Թումոյի պաշտոնական կայքից, մյուս տեղերում են այնպիսի դպրոցներ, ինչպես՝ Սիլիկոնյան հովտի AltSchool-ը, Տոկիոյի Fuji Kindergarten-ը ու Steve Jobs Schools-ը:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը գործում է Երևանում, Գյումրիում, Դիլիջանում և Ստեփանակերտում: Կենտրոնում պատանիները սովորում են անիմացիա, խաղերի ստեղծում, կայքերի մշակում, ֆիլմերի ստեղծում:
