Արմինֆո. 2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի Թանկարժեք մետաղների և քարերի պետական գործակալությունում պահվում է մոտ 90 կգ ոսկի և 873 կարատ ադամանդ: Այս մասին կառավարության մարտին 31-ի նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը:
Նրա խոսքով, պահվող արծաթը կազմում է մոտ 94.1 կգ, պլատինը` 3 կգ պալադիումը`1.3 կգ, չմ,շակված ալմաստը`762 կարատ, մարգարտը` 256 կարատ, իսկ աճեցված մարգարիտը կազմում է 103 կգ:
Թանկարժեք մետաղների և քարերի, ինչպես նաև դրանցից պատրաստված իրերի ընդհանուր արժեքը 01.01.2016 դրությամբ կազմել 1,465,886,532.0 դրամ: Թանկարժեք մետաղների և քարերի պետական գործակալությունում պահվող թանկարժեք մետաղների և քարերի ընդհանուր գինը կամում է` ոսկի - 235.9 մլն դրամ, պլատին - 4.2 մլն դրամ, պալադիում - 9,3 մլն.դրամ:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն իր մտահոգությունն է հայտնել աճեցված մարգարիտների հնարավոր փչացման առնչությամբ: Վարչապետը խորհուրդ է տվել այդ հարցը քննարկել մասնագետների հետ, իսկ անհրաժեշտության դեպքում մտածել մարգարիտները ժամանակին իրացնելու մասին: