Ուրբաթ, 1 Ապրիլի 2016 12:26
Ալինա Հովհաննիսյան

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ չաշխատող մայրերի մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստների գումարների վճարման պետական ծրագրի մասնակից

ՎՏԲ-Հայաստան Բանկը դարձավ չաշխատող մայրերի մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստների գումարների վճարման պետական ծրագրի մասնակից

Արմինֆո. Այսուհետ պետական ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի ք. Երևանի և մարզերի  բոլոր 65 մասնաճյուղերում կմեկնարկեն չաշխատող մայրերի մայրության, ինչպես նաև երեխայի ծննդյան միանվագ նպաuտների գումարների վճարումները ՎՏԲ-Հայաստան Բանկում հաճախորդների անունով բացված բանկային հաշիվներին նպաստների գումարների փոխանցման միջոցով։ 

 
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ  գովազդի եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, նպաստների ստացումը հնարավոր է կազմակերպվել հետևյալ երկու եղանակով.
1. Սպասարկման համար պետք է նախապես բացել բանկային հաշիվ ՎՏԲ-Հայաստան Բանկում, այնուհետև դիմել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, փոխանցել բացված հաշվեհամարը և դիմել նպաստների գումարների նշված հաշվին փոխանցման համար: 
2. Դիմել անմիջապես ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն նպաստների գումարների Բանկ ՎՏԲ (Հայաստան) փոխանցման հայտով, որից հետո մոտենալ Բանկի ցանկացած մասնաճյուղ, որտեղ տեղում կբացվի բանկային հաշիվ, որին անմիջապես կփոխանցվի նպաստի գումարը:
Երկու դեպքում հաճախորդը պետք է ներկայացնի Բանկ հետևյալ փաստաթղթերը՝ անձնագիր, սոցիալական քարտ, երեխայի ծննդյան վկայական:.
Ավելի մանրամասն ՎՏԲ-Հայաստան Բանկում նպաստների ստանալու գործըթացի մասին Դուք կարող եք տեղեկանալ՝ այցելելով ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղ, զանգահարելով Բանկի Միասնական տեղեկատվական ծառայության՝ 87-87 հեռախոսահամարով, ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ www.vtb.am:
 
«ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկե ՀԲԸ հանդիսանում է «ՎՏԲ-Հայաստան Բանկե ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը: Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: