.jpg)
Արմինֆո.Ապրիլի 1-ից «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն սկսել է իրականացնել առանց հաշվի բացման դրամական փոխանցումներ ռուսաստանյան «BESTե վճարային համակարգի միջոցով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունում:
Համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել ակնթարթային դրամական փոխանցումներ Հայաստանի, ԱՊՀ երկրների միջև` ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով: Համակարգը հաճախորդներին առաջարկում է շահավետ սակագին սկսած փոխանցվող գումարի 1%-ի չափով:
Հիշեցնենք, որ «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբե ՓԲԸ-ն իրականացնում է առանց հաշվի բացման միջազգային դրամական փոխանցումներ նաև «MONEYGRAMե, «ANELIKե, «UNISTREAMե, «SIGUE MONEY TRANSFERե, «RIA MONEY TRANSFERե, «КОНВЕРС ТРАНСФЕРե համակարգերով, «ԳԱԶՊՐՈՄԲԱՆԿ-ԷՔՍՊՐԵՍե առանց հաշվի բացման անվանական դրամական փոխանցումներ Ռուսաստանից Հայաստան, ինչպես նաև բանկոմատների միջոցով արագ դրամական փոխանցումներ Ռուսաստանի և Հայաստանի միջև` միևնույն քարտային հաշվին կցված երկու միջազգային քարտերով: