Ուրբաթ, 1 Ապրիլի 2016 18:09
Ալինա Հովհաննիսյան

ՊԵԿ-Ը մարտին պետական բյուջե է ապահովել 5.6 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ

ՊԵԿ-Ը մարտին պետական բյուջե է ապահովել 5.6 մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ

Արմինֆո. ՀՀ Պետական եկամուտներ իկոմիտեն մարտին պետական բյուջե է ապահովել 81.3 մլրդ դրամի հարկային եկամուտներ, նախորդ ամսի ցուցանիշը գերազանցելով 5.6 մլրդ.դրամով:

Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՊԵԿ մամուլի ծառայությունից, առաջին եռամսյակում գերակատարելով ՀՀ կառավարության կողմից նախատեսված ցուցանշը, միաժամանակ լրացնելով հունվար-փետրվար ամիսների փաստացի կատարողականի արդյունքում հարկային եկամուտների մասով շուրջ 2.6 մլրդ դրամի պակասը:

ՊԵԿ մամուլի ծառայության պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «Հաշվի առնելով պետական բյուջեի հարկային եկամուտների վերաբերյալ ԶԼՄ-ների կողմից ստացված հարցումները՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունից ՊԵԿ-ի առանձնացումը համընկավ 2016թ.-ի առաջին եռամսյակի վերջին ամսվա հետ»:

Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2015 թվականի հունվար-դեկտեմբերին Հայաստանի պետական բյուջեն կատարվել է 231.2 մլրդ դրամի պակասուրդով, տարեկան անկումը` 2,5 անգամ, իսկ 2014-ին խորանալով 9 անգամ: Մասնավորապես, բյուջեի եկամուտներն ավելացել են 0.9%, մինչև 1.147 տրլն.դրամ, իսկ ծախսերն աճել են 12,2%, մինչև 1.378 տրլն.դրամ: 2014-ի հունվար-դեկտեմբերին բյուջեն կատարվել է 91,7 մլրդ դրամ պակասուրդով, նախորդ տարվա 10,2 մլրդ դրամ դեֆիցիտի համեմատ: Մասնավորապես, 2014 թվականին եկամուտների տարեկան աճը կազմել է  6,6%, մինչև 1.137 տրլն.դրամ, իսկ ծախսերն աճել են 14,1%, մինչև 1.229 տրլն.դրամ: