
Արմինֆո. Վերջին օրերի իրադարձություններով պայմանավորված, Հայաստանի Հանրապետությունից դեպի Լեռնային Ղարաբաղ դրամական փոխանցումների ծավալը զգալիորեն ավելացել է: ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հաշվի առնելով այս հանգամանքը, հաճախորդներին աջակցելու նպատակով, ապրիլի 7-ից դեպի ԼՂ հանրապետություն բոլոր արժույթներով ցանկացած դրամական փոխանցում կիրականացնի անվճար:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունից, դեպի ԼՂՀ բոլոր տեսակի արժույթներով դրամական փոխանցումները ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կիրականացնի անվճար:
Նշենք, որ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մասնակցում է նաև Money Gram, Anelik, Xpress Money, Avers, Ria Money Transfers, UNISTREAM, Intel Express, Sigue Money Transfer (SMT), «БТФ-СОЮЗե համակարգերին, որոնք գործում են բանկի 51 մասնաճյուղերում (26–ը Երևանում, 25-ը` մարզերում և ԼՂՀ-ում), որոնց թվով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ չորրորդն է Հայաստանի բանկային համակարգում: